Դու Բալա
Էդուարդե Ռոբերտո դոս Սանտոս (բրազ.-պորտ.՝ Eduardo Roberto dos Santos, բուլղար․՝ Едуарду Руберту душ Сантуш; փետրվարի 2, 1981, Limeira, Սան Պաուլու, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Դու Բալա (բրազ.-պորտ.՝ Du Bala, բուլղար․՝ Ду Бала), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող։
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 2, 1981 (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Limeira, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 67 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային կարիերա
2005 թվականին Դու Բալան տեղափոխվել է Բուլղարիա, որտեղ պայմանագիր է կնքել «Բելասիցա» ակումբի հետ։ Ակումբում անցկացրած ժամանակի ընթացքում Դու Բալան դարձել է անփոխարինելի խաղացող և նրա գլխավոր հարձակվողը։ 2008 թվականի հունվարին տեղափոխվել է «Լիտեքս», ուր նրան հրավիրել էր Միոդրագ Էշիչը։ Լիտեքսի կազմում դարձել է Բուլղարիայի գավաթի կրկնակի հաղթող։ 2008-09 մրցաշրջանի երկրորդ կեսին տեղափոխվել է Սոֆիայի «Սլավիա» ակումբ։
2010 թվականի հունվարին Սոֆիայի ակումբի նախկին գլխավոր մարզչի նախաձեռնությամբ Դու Բալան թռել է Երևան՝ «Բանանց» ակումբ՝ փորձաշրջան անցնելու։ Արդյունքում երևանյան ակումբը վարձավճարով պայմանագիր է կնքել խաղացողի հետ[1]։ «Բանանցի» կազմում Դու Բալան դարձել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից։ 10-րդ տուրում, խփելով առաջնությունում 10-րդ գոլը, դարձել է «Բանանցի» պատմության լավագույն հարձակվող-լեգիոները[2]։ Եթե վնասվածք չունենար, անկասկած, կդառնար առաջնության լավագույն հարձակվողը։ Սակայն առաջնության միջնամասում ծանր վնասվածք ստանալով՝ դուրս է մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։ Դու Բալան խաչաձև կապանների վիրահատություն է տարել[3]։ Նրա համար մրցաշրջանն ավարտվել էր, և նրա ցուցաբերած արդյունավետությունը չի կարողացել օգնել թիմին նվաճել չեմպիոնական ոսկին։ Հաջորդ մրցաշրջանն անցկացրել է ընդհատումներով, իսկ մեկ մրցաշրջան անց՝ 2012-13 թվականներին, անցկացրել է առաջին շրջանը, որից հետո ղեկավարությունը որոշել է լեգեոներին թողնել թիմում։ Թիմի այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը խիստ դժգոհ էր Դու Բալայի գործողություններից՝ կարծիք հայտնելով, որ հարձակվողը պետք է ավելի արդյունավետ խաղ ցուցադրի[4][5]։
Նվաճումներ
- «Լիտեքս»
- Բուլղարիայի գավաթակակիր. 2008-2007
- «Բանանց»
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր. 2010
- Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից. 2010
Խաղերի վիճակագրություն
2012 թվականի օգոստոսի 3-ի տվյալներ՝
Ակումբ | Մրցաշրջան | Չեմպիոնատ | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | Հանդիպումներ | Գոլեր | ||
Բալասիցա (Պետրիչ) | 2005-2006 | 12 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 5 |
2006-2007 | 22 | 10 | 1 | 0 | 0 | 0 | 23 | 10 | |
2007-2008 | 15 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 16 | 5 | |
Ընդամենը | 49 | 20 | 2 | 0 | 0 | 0 | 51 | 20 | |
Լիտեքս | 2007-2008 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 1 |
2008-2009 | 7 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 11 | 0 | |
Ընդամենը | 16 | 1 | 1 | 0 | 3 | 0 | 20 | 1 | |
Սլավիա (Սոֆիա) | 2008-2009 | 14 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 4 |
2009-2010 | 13 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 15 | 3 | |
Ընդամենը | 27 | 6 | 2 | 1 | 0 | 0 | 29 | 7 | |
Բանանց | 2010 | 11 | 11 | 5 | 1 | 0 | 0 | 16 | 12 |
2011 | 6 | 3 | 0 | 0 | 2 | 1 | 8 | 4 | |
2012-13 | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 2 | |
Ընդամենը | 27 | 16 | 5 | 1 | 2 | 1 | 34 | 18 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 119 | 43 | 10 | 2 | 5 | 1 | 134 | 46 |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում անձնական էջ (ռուս.)
- footballdatabase.eu կայքում անհատական էջ (անգլ.)
- soccerway.com կայքում անհատական էջ (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)