Բերդակ (Չարսանջակի գավառ)
- Հոդված
- քննարկում
Գործիքներ
Գործողություններ
Ընդհանուր
Տպել/արտահանել
Այլ նախագծերում
Գյուղ | ||
---|---|---|
Բերդակ | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթԽարբերդի վիլայեթ | |
Գավառակ | Չարսանջակի գավառակ | |
Այլ անվանումներ | Բերդակ Նոր, Բերդեկ,, Բերդիկ, Պերտակ, Պերտեկ, Պերտիկ | |
Բնակչություն | 11 669 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 1895 թ.) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև 1895 թ.) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 62500 | |
Բերդակ, գյուղ (գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանջակի գավառակում[1]։ Գտնվում է Խարբերդ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Արևելյան Եփրատի աջակողմյան վտակի ծառազարդ հովտում։ Հանդիսանում էր Բերդակ գյուղախմբի կենտրոնը։
Գյուղն իր անվանումը ստացել է պատմական Չորրորդ Հայքի Անձիտ գավառի Բերդակ ավանից, որի ավերակները գտնվում են գյուղից 6 կմ հարավ-արևմուտք։
Նախկին համանուն ավանն իր բերդով հանդիսացել է Դերսիմի հարավային սահմանի ինքնապաշտպանության գլխավոր հենակետ։ 1895 թվականի կոտորածի ժամանակ գյուղն ավերվել է, բնակչության մի մասը կոտորվել, իսկ մնացածը բռնի մուսուլմանացվել են։
Գյուղը XX դարի սկզբին ուներ 500 տուն, որից 100-ը՝ հայկական։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու արհեստներն էր։
Բերդակն ուներ 4 հին եկեղեցիներ, որից կանգուն էին Ս. Աստվածածին և Ս. Շամունե (կամ Ս. Շմավոն) եկեղեցիները։ Գյուղի վերին մասում գտնվում էր Ս. Թորոս (կամ Ս. Տիկին) հին հոյակապ վանքը, որը XX դարի սկզբին արդեն կիսակործան էր։ Վանքի մեծ դռան տակից բխում էր հորդառատ սառնորակ աղբյուր։ Գյուղից հարավ-արևմուտք գտնվում էր Բերդակա Բերդի ավերակները[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 420)։ |
|