Բեյլի Մեդիսոն
Բեյլի Մեդիսոն (անգլ.՝ Bailee Madison, հոկտեմբերի 15, 1999, Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա[1][2]), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Կամուրջ դեպի Տերաբիթիա» ֆիլմում Մեյ Բելլ Աարոնսի և «Մի վախեցիր մթությունից» սարսափ ֆիլմում Սալլիիի դերերի շնորհիվ[3]։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1999 (24 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորթ Լոդերդեյլ, Ֆլորիդա[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցի |
Մասնագիտություն | դերասանուհի, մանկական դերասան, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Բեյլի մայրը Պատրիսիա Վիլլիամս Ռայլին է[4]։ Բեյլին ունի երկու քույր, չորս եղբայր, զարմուհի՝ Ռայլի Գրեյս Վիլասուսոն, որը Քեյթլին Ռայլիի և Ջորդի Վիլասուսոի դուստրն է, և մեկ զարմիկ՝ Լիամ Պատրիկ Ռայլին՝ Շոտ Մեդիսոն Ռայլիի և Սամանտա Լինն Ռայլիի որդին։
«Միայնակ սրտեր» ֆիլմում Մեդիսոնը խաղացել է Ռեյնելի դերը՝ մի աղջկա, որը լքված է հանցագործ մի աշխարհում։ «Կամուրջ դեպի Տերաբիթիա» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսի փոքր քրոջ դերը․ գլխավոր հերոսի դերակատարը եղել է Ջոշ Հաթչերսոնը[5][6]։ 2013-2014 թվականներին Մալին Ակերմանի հետ կատարել է «Երրորդ կինը» ֆիլմի հիմնական դերերից մեկը[7][8]։
2016 սեպտեմբերից հարաբերություններ է ունեցել դերասան Ալեքս Լենգի հետ[9]։
2019 թվականից հարաբերությունների մեջ է «New Hope Club»-ի կիթառահար Բլեյք Ռիչարդսոնի հետ[10]։
Ֆիլմագրություն
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2006 | ֆ | Միայնակ սրտեր | Lonely Hearts | Ռեյնել Դաունինգ |
2007 | ֆ | Կամուրջ դեպի Տերաբիթիա | Bridge to Terabithia | Մեկ Բելլ Աարոնս |
2007 | ս | Հաուս | House, M.D | Լյուսի |
2007 | ֆ | Դիտում | Look | Մեգան |
2007 | ֆ | Ամռան վերջին օրը | The Last Day of Summer | Մաքսին |
2007 | ս | Քորին տանը | Cory in the House | Մայա |
2007 | ֆ | Փրկելով Սառա Քեյնին | Saving Sarah Cain | Հաննա Քոթրել |
2007 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Ռոուզ Դանկան |
2007 | ս | Ոչ այդպիսինը | Unfabulous | երիտասարդ Էդի Սինգեր |
2007 | ֆ | Ջուդին ատրճանակ ունի | Judy’s Got a Gun | Բրեննա Լեմեն |
2008 | ֆ | Ֆիբին հրաշքների աշխարհում | Phoebe in Wonderland | Օլիվիա Լիխտեն |
2008 | ս | Տերմինատոր․ պայքար ապագայի համար | Terminator: The Sarah Connor Chronicles | փոքրիկ աղջիկ |
2008 | ֆ | Ուրախ Սուրբ ծնունդ, Դրե՜յք և Ջո՜շ | Merry Christmas, Drake & Josh | Մերի Էլիս |
2009 | ֆ | Եղբայրները | Brothers | Իզաբել Կեխիլ |
2010 | ֆ | Նամակ Աստծուն | Letters to God | Սամանտա Պերիֆիլդ |
2010 | ֆ | Դատավճիռ | Conviction | երիտասարդ Բեթի Էնն |
2010 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | մաքենզի Բերտոն |
2010 | ֆ | Անտեսանելի նշան | An Invisible Sign | երիտասարդ Մոնա |
2010 | ֆ | Մի վախեցիր մթությունից | Don't Be Afraid of the Dark | Սալլի |
2010-2012 | ս | Ռ․ Լ․ Սթայն։ Ուրվականների ժամանակն է | R. L. Stine’s The Haunting Hour: The Series | Լիլի Քոլդուել / Բեքի / Ջեննի |
2011 | ֆ | Ձևացրու, որ իմ կինն ես | Just Go with It | Մեգգի |
2011 | ս | Ուեյվերլի Փլեյսի կախարդները | Wizards of Waverly Place | Մաքսին Ռուսսո |
2011 | ս | Հետապնդում | Chase | Զոի |
2011 | ֆ | Հերոսի սիրտը | 25 Hill | Քեյթ Սլեյտեր |
2012 | ֆ | Ռոմանտիկայի համը | A Taste of Romance | Հաննա Կալախան |
2012 | ֆ | Կովբոյուհիները և հրեշտակները | Cowgirls n’ Angels | Իդա |
2012 | ֆ | Փրկել երկիրը | Echo Jew Gong Lok | Նորվա |
2012 | ֆ | Խելացի որոշում | Smart Cookies | Դեյզի |
2012 | ֆ | Ծնողական քաոս | Parental Guidance | Հարձեր Սիմոնս |
2012 | ֆ | Մոնիկա | Monica | Մոնիկա |
2012-2016 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | պատանի Սպիտակաձյունիկ |
2013 | ֆ | — | The Magic Bracelet | Էշլի |
2013 | ս | Հոլոսթիոն | Բեյլի Մորգան | |
2013 | ֆ | Բացիկներ ջրաներկից | Watercolor Postcards | Քոթն |
2013 | ֆ | Փիթի Սուրբ ծնունդը | Pete’s Christmas | Քեյսի |
2013 | ֆ | — | Ha/lf | Ռայլի Յան |
2013-2014 | ս | Երրորդ կինը | Trophy Wife | Հիլարի Հարիսոն |
2014 | ս | Ամերիկական պապաշա | American Dad! | քույրը |
2014 | ֆ | Սուրբ ծննդյան հրաշքը | Northpole | Կլեմենտին |
2014-2016 | ս | Ֆոսթերները | The Fosters | Սոֆիա Քուին |
2015 | ս | Մալենի | Mulaney | Ռուբի |
2015 | ֆ | Հյուսիսային բևեռ․ Բաց է Սուրբ ծննդյան ժամանակ | Northpole: Open for Christmas | Կլեմենտին |
2015-2021 | ս | Բարի կախարդը | Good Witch | Գրեյս Ռասսլ |
2016 | ֆ | Աստղային բալ | Date with Love | Հայդի Ուոթս |
2016 | ս | — | We Are Savvy | հյուր |
2016 | ֆ | Աննաբել Հուպերը և Նանթակետի ուրվականները | Annabelle Hooper and the Ghosts of Nantucket | Անաբել Հուպեր |
2016 | ֆ | Գիշերը Հելոուինից առաջ | The Night Before Halloween | Մեգան |
2016 | ֆ | Ջոյի արձակուրդները | Holiday Joy | Ջոյ |
2017 | ֆ | Կովբոյուհու պատմությունը | A Cowgirl’s Story | Դասթի Ռոուդս |
2018 | ֆ | Անծանոթներ․ Դաժան խաղեր | The Strangers: Prey at Night | Կինսի |
2019 | ֆ | Սեր և պարտքեր | Love & Debt | Մելիսա Ուորներ |
2021 | ֆ | Ամառային ճամբար | A Week Away | Էյվերի |
2021 | ֆ | Մոխրոտիկի պատմություն. Դեպի աստղեր | A Cinderella Story: Starstruck | Ֆինլի Տրեյմեն |
2022 | ս | Սիրալիր խաբեբաները | Pretty Little Liars: Original Sin | Իմոջեն |
Ծանոթագրություններ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլի Մեդիսոն» հոդվածին։ |