Անապատային կաքավ

թռչունների տեսակներ
Անապատային կաքավ
Անապատային կաքավ
Անապատային կաքավ
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգՀավազգիներ (Galliformes)
ԸնտանիքՓասիաններ (Phasianidae)
ՑեղAmmoperdix
ՏեսակԱնապատային կաքավ (A. griseogularis)
Միջազգային անվանում
Ammoperdix griseogularis
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Անապատային կաքավ (լատին․՝ Ammoperdix griseogularis), փասիանների ընտանիքին պատկանող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն

Տարածված է Մեսոպատամիայից մինչև Իրան և Ինդ ու Պենջաբ, դեպի հյուսիս հասնում է մինչև Թուրքմենստան և Տաջիկստան։ Հայաստանում հայտնաբերված է հանրապետության ծայր հարավում և Մեղրու շրջանում՝ Իրանի սահմանի մոտ[1]։

Էկոլոգիա

Ապրում է աղքատ չորային բուսականությամբ ծածկված Մեղրու լեռնաշղթայի հարավային քարքարոտ լանջերի ցածր լեռնային շրջանում։

Նստակյաց թռչուն է, որը բնադրում է հողի վրա։ Ապրիլի կեսերից մինչև հուլիս արեալի տարբեր մասերում ձվադրում է տարեկան մեկ անգամ։ Ձվակույտում կարող է լինել 8-12 ձու։ Զարգացումը տևում է 21 օրից ավելի[1]։

Պահպանություն

Քիչ մտահոգ տեսակ կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Ծայրահեղ փոքր թվաքանակով և ոչ կանոնավոր բնադրող տեսակ է։

Սպառնացող վտանգներից են փոքր թվաքանակը, տնտեսական գործունեության արդյունքում բնորոշ ապրելավայրերի քայքայումը և որսագողությունը։

Խիստ պահպանության կարիք ունեցող տեսակի արեալի մի մասն ընդգրկված է «Արևիկ» ազգային պարկի տարածքում և անհրաժեշտ է սահմանել խիստ վերահսկողություն որսագողության վրա[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային կաքավ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անապատային կաքավ» հոդվածին։