Ախմետա

Ախմետա (վրաց.՝ ახმეტა), քաղաք է Վրաստանում։ Գտնվում է Կախեթի մարզում, Ալազան գետի ափին, Պանկիսի կիրճի մոտ, մերձակա խոշոր բնակավայրից՝ Թելավ քաղաքից 29 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք[3][4]։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 567 մետր։ Ախմետայի շրջանի վարչական կենտրոնն է։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1966 թվականին։ Բնակչությունը՝ 6158 մարդ (2023)[5]։

Քաղաք
Ախմետա
վրաց.՝ ახმეტა
Ախմետայի համայնապատկերը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԿախեթի մարզ
ՇրջանԱխմետայի շրջան
Տվյալ կարգավիճակում1966 թվականից
ԲԾՄ567 մետր
Պաշտոնական լեզուՎրացերեն
Բնակչություն7105[1] մարդ (2014)
Ազգային կազմվրացիներ 96,8%, Օսեր 1,7%[2]
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Տեղաբնականունախմետցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ349
Փոստային ինդեքս0900
Փոստային դասիչ0900
Պաշտոնական կայքakhmeta.gov.ge
Ախմետա (Վրաստան)##
Ախմետա (Վրաստան)
Ախմետա (Կախեթի մարզ)##
Ախմետա (Կախեթի մարզ)

Ունի խմորիչներ, գինի, պահածոներ, յուղ ու պանիր արտադրող գործարաններ, փայտամշակման կոմբինատ։

Պատմական հուշարձաններ

  • Ալավերդի վանքը (13-րդ դար)
  • Ուղղափառ եկեղեցին

Անվանի անձինք

  • Զուրաբ Զվիադաուրի - ձյուդոիստ, անկախացած Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոն մարզիկը
  • Ելենա Սագիրաշվիլի - Ռուսաստանի Դաշնության 1998—2004 թթ. արտգործնախարար Իգոր Իվանովի մայրը[6]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախմետա» հոդվածին։