Ադամ Բակրին
Ադամ Բակրին (արաբ․՝ آدم بكري, մայիսի 15, 1988[1], Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել), արաբական ծագումով իսրաելցի դերասան։
Ադամ Բակրին | |
---|---|
Ծնվել է | մայիսի 15, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Թել Ավիվի համալսարան |
Քաղաքացիություն | Պաղեստին[2] և Իսրայել[2] |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Ընտրանի | Օմար (ֆիլմ) |
Ծնողներ | հայր՝ Մուհամեդ Բաքրի |
Մանկություն և պատանություն
Ծնվել է Նազարեթ քաղաքում 1988 թվականին։ Ծագել է արաբական կինեմատոգրաֆների ընտանիքից։ Նրա հայրն ու եղբայրները նույնպես կապված են կինոյի հետ[3]։ Թել Ավիվի համալսարանում անգլիական գրականության և թատերարվեստի բակալավրի կոչում ստանալուց հետո նա ուսումը շարունակել է Նյու Յորքում[4]։
Կարիերա
Նա իր թատերական կարիերան սկսել է 13 տարեկանում ՝ ելույթ ունենալով «Ալ Միդան» թատրոնում Նազարեթում և Հայֆայում[5]։ Ոուսումն ավարտելուց կարճ ժամանակ անց նա գլխավոր դեր է կերտել «Օմար» ֆիլմում, որը 2014 թվականին առաջադրվել է «Օսկար» մրցանակի` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։
2014 թվականին ընտրվել է «Ալի և Նինո» ադրբեջանական ֆիլմում գլխավոր դեր մարմնավորելու համար։ Ֆիլմը հիմնված է համանուն վեպի վրա, որը պատմում է Ադրբեջանում 1917-1920-ական թվականների բուռն իրադարձությունների ֆոնին սիրո պատմության մասին[6]։ 2018 թվականին Բակրին նկարահանվել է «Slam» ֆիլմում, որը նկարահանվել է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում[7]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Adam Bakri Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Բակրին» հոդվածին։ |