Zotter

շոկոլադ

Zotter, ավստրիական շոկոլադ արտադրող, որը մասնագիտացած է օրգանական և արդար առևտրի (Fairtrade) շոկոլադի արտադրության մեջ՝ Bean-to-bar (հատիկից-սալիկ) հիմքով։ Ընկերությունը հիմնադրել է Յոզեֆ Զոտերը, 1999 թվականին։ Այն գտնվում է Ռիգերսբուրգում, Շտիրիա[1][2]։ Zotter-ը հիմնականում ակտիվ է գերմանախոս Եվրոպայում, որի վաճառակետերի 90 տոկոսը գտնվում է Գերմանիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում։ Zotter-ը, լինելով Ավստրիայի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը, համարվում է ազգային հեղինակություն ունեցող բրենդ[3][4][5]։

Изображение логотипа
Ապրանքի տեսակբիզնես ձեռնարկություն
Տնտեսության ճյուղchocolatier?
Օգտագոտծման սկիզբ1999
Երկիր Ավստրիա
Կայքzotter.at

Zotter-ը մի շարք լրատվամիջոցների կողմից ճանաչվել է որպես Եվրոպայի առաջատար շոկոլադ արտադրողներից մեկը[6][7][8], իսկ «Շոկոլադե Խանութ Թատրոնը» (Schoko-Laden-Theater) և «Շոկոլադե արկածային աշխարհը» (Schokoladen-Erlebniswelt) Ռիգերսբուրգում և Շանհայում բազմիցս ներկայացվել է միջազգային լրատվամիջոցներում որպես մանրածախ առևտրի ինտերակտիվ և հաճախորդին ուղղված կայուն զարգացման մոտեցման օրինակ[7][9][10][11]։

Պատմություն

Zotter շոկոլադի գործարանը հիմնադրվել է 1999 թվականին Յոզեֆ Զոտերի կողմից Ռիգերսբուրգում։ Մինչ այդ Զոտերը և նրա կինը արդեն զբաղվում էին շոկոլադի արտադրությամբ՝ որպես Գրացում հրուշակեղենի խանութի մենեջերներ, սակայն 1996 թվականին նրանք սնանկացան՝ չափազանց արագ ընդլայնվելու պատճառով։ Վերադառնալով Ռիգերսբուրգում գտնվող իր ծնողների ֆերմա՝ Զոտերը որոշել է կենտրոնանալ շոկոլադի վրա և ձիանոցը վերածել է փոքրիկ գործարանի[12][13]։ Փորձարարական արտադրանքների լայն տեսականու շնորհիվ Զոտերին հաջողվել է իր դիրքերը գրավել ավստրիական և գերմանական շուկաներում[13][14]։ 2002 թվականին Zotter-ը բացեմ է իր առաջին փորձարարական մանրածախ բաժինը՝ «համտեսման կայան» գործարանի այցելուների համար[12]։

Zotter շոկոլադի գործարան Բերգլում, Ռիգերսբուրգի մոտ

2004 թվականից 2006 թվականներին Zotter-ն ամբողջությամբ անցել է բացառապես էկոլոգիապես մաքուր շոկոլադի արտադրությանը։ Այդ ժամանակից ի վեր Zotter-ը համագործակցում է Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի փոքր ֆերմաների հետ՝ գնելով արդար առևտրի կակաոյի հատիկներ անմիջապես արտադրողից[12][13]։

2007 թվականին Ռիգերսբուրգում շոկոլադի գործարանն ընդլայնվել է՝ Bean-to-bar (հատիկից-սալիկ) ստեղծելու համար։ Ընդլայնված գործարանը ներառել է նոր փորձարարական մանրածախ բաժին, որը ներառել է, ի թիվս այլ բաների, հատուկ կառուցված կինոթատրոն, արտադրամասի վերևի միջանցքներից արտադրական գործընթացը դիտելու հնարավորություն, և մի քանի «համտեսի կետեր»[9][13]։ 2011 թվականին Զոտերը շոկոլադի գործարանի կողքին բացել է «Շոկոլադե Խանութ Թատրոնը» (Schoko-Laden-Theater)՝ մատուցելով իր տարածքում աճեցված բերքի և անասունների վրա հիմնված արտադրանք[7][15]։ Ռիգերսբուրգի Շոկո-Լադեն-Թատրոն և Շոկոլադեն-Էրլեբնիսվելտ` «Շոկոլադե արկածային աշխարհը» (Schokoladen-Erlebniswelt) տարեկան այցելում է մոտ 220,000 զբոսաշրջիկ։

2014 թվականից ի վեր Zotter-ը ընդլայնվել է Եվրոպայից դուրս՝ դեպի չինական շուկա՝ բացելով երկրորդ «Շոկոլադեն-Էրլեբնիսվելտը» Շանհայում 2014 թվականին[16], ինչպես նաև ամերիկյան շուկան 2015 թվականին։ Ռիգերսբուրգում Schokoladen-Erlebniswelt-ը հետագայում ընդլայնվել է՝ ներառելով վիրտուալ իրականության ատրակցիոններ, պրալին փոքրածավալ ամերիկյան բլուրներ և «ատամնաբույժի գրասենյակ», որտեղ առաջարկում են բացառապես առանց շաքարի արտադրանք։

Արտադրություն

Շոկոլադե շատրվան որպես տեսարժան վայրերի շրջագայության մաս «Շոկոլադե Խանութ Թատրոնում»

Ամեն տարի Zotter-ը մշակում է մոտ 250 տոննա կակաոյի հատիկներ՝ արտադրելով մոտ 500 տեսակի շոկոլադ։ Zotter-ը Bean-to-bar (հատիկից-սալիկ) արտադրող ընկերություն է, որը մշակում է իր սեփական կակաոյի հատիկները` պատրաստի շոկոլադ օգտագործելու փոխարեն։ Զոտերը Արդար Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ է և ունի ԵՄ օրգանական արտադրության կանոնակարգ[17]։

Zotter-ը արտադրում է մոտ 370 տարբեր լցոնած շոկոլադ։ 1998 թվականին տեսականին ընդլայնվել է՝ ներառելով խմելու շոկոլադի տարբեր տեսակներ։ 2007/2008 թվականներին ավելացվել են մաքուր կուվերտուրներ 130 գ սալիկների կամ մեծ տարաների մեջ BASiC անվանումով, իսկ 2009 թվականից՝ շոկոլադներ։ 2012 թվականին Zotter-ը բացել է սուրճի բովման գործարան՝ օրգանական և արդար առևտրի սուրճի համար։

Վաճառքի կետեր

Zotter շոկոլադը վաճառվում է ամբողջ աշխարհում մանրածախ առևտրի կետերի ցանցի միջոցով, որը ներկայացված է հիմնականում փոքր մասնագիտացված խանութներով, ինչպես նաև որոշ սուպերմարկետներում։ վաճառակետերի 90 տոկոսը գտնվում է գերմանախոս եվրոպական երկրներում[14][18]։ 2020 թվականի դրությամբ Zotter-ի արտադրանքի առցանց վաճառքը նույնպես հիմնականում կենտրոնացած է գերմանախոս Եվրոպայում՝ 93 տոկոսով Ավստրիայում և Գերմանիայում, իսկ 7 տոկոսը՝ ԵՄ այլ երկրներում, Չինաստանում և Միացյալ Նահանգներում[12]։

Ընկերությունը 2021 թվականին հասել է շուրջ 29 միլիոն եվրոյի վաճառքի և գրանցել գրեթե 200,000 այցելու «Շոկոլադե Խանութ Թատրոնը», Շոկոլադեն-Էրլեբնիսվելտ` «Շոկոլադե արկածային աշխարհը» Բերգլում, Ռիգերսբուրգի մոտակայքում[19]։

Մրցանակներ

  • 2013 թվականին Zotter-ը արժանացել է Եվրոպական բիզնես մրցանակի ազգային մակարդակով կայունության անվանակարգում՝ որպես Ruban d’Honneur 2012/2013[20]:
  • Գուրման Falstaff ամսագիրը Zotter-ին անվանել է աշխարհի լավագույն շոկոլադ արտադրողներից մեկը 2021 թվականին[21]։
  • 2022 թվականին ընկերության հիմնադիր Յոզեֆ Զոտերը Համբուրգում Sweets Global Network-ի կողմից պարգևատրվել է «Ոսկե ժամացույցով»՝ իր կյանքի աշխատանքի համար։ Նա նաև չորս ոսկի և երկու արծաթ է նվաճել հրուշակեղենի միջազգային մրցույթում[22]։

Պատկերասրահ

Ուտելի կենդանաբանական այգին որպես Zotter արկածային աշխարհի մաս՝ շոկոլադի գործարանի կողքինZotter արտադրամասի աշխատանքը տեսնելու հնարավորությունZotter ապրանքնաիշի տեսականիZotter-ը մասնագիտացած է արդար առևտրի (Fairtrade) շոկոլադի արտադրության մեջ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Zotter» հոդվածին։