Zari

«Zari» (հուն․՝ Ζάρι), հույն երգչուհի Մարինա Սաթիի երգը, որը գրվել է Սաթիի կողմից ևս ութ երգահանների հետ և թողարկվել է 2024 թվականի մարտի 7-ին Golden Records-ի կողմից։ Մարիան այս երգով ներկայացնելու է Հունաստանը՝ Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում։

«Zari»
Մարինա Սատտիի երգը
Ժանրլաիկո, Greek folk dance? և neoperreo?
Լեզուհունարեն
Տևողություն180 վայրկյան
ԼեյբլGolden Records? և Minos EMI
ՀեղինակՄարինա Սատտի և VLOSPA?
ԿոմպոզիտորՄարինա Սատտի, Jay Lewitt Stolar? և Jordan Palmer?

Սաթթին այն նկարագրում է որպես երգ, որը նպատակ ունի պատմելու հույն երիտասարդների և նրանց մշակույթի «իրական հատկանիշները»։

Կազմ

«Զարի»-ն գրել են Ջինո Բորին, Ջեյ Լյուիտ Ստոլարը, Ջորդան Ռիչարդ Պալմերը, Կոնստանտին Պլամենով Բեշկովը, Մանոլիս Սոլիդակիսը, Մարինա Սաթտին, Նիկ Կոդոնասը, Օգեն և Վլոսպան[1]։ Սաթիի կողմից տրված մամուլի հայտարարություններում նա նշել է, որ ցանկունում է խառնել Հունաստանի հին ու նոր մշակույթներն ու ավանդույթները[2]։ Նա նաև նշել է, որ երգը կենտրոնացած է բախտի թեմայի վրա[3]։ Հունական լրատվամիջոցներին տված հայտարարություններում հայտարարել է հունական մշակույթի մասին կարծրատիպերը կոտրելու ցանկության մասին[4]։ Երգը թողարկվել է 2024 թվականի մարտի 7-ին Golden Records-ի կողմից[2]։

Տեսահոլովակ

Երգի թողարկմանը զուգընթաց նույն օրը թողարկվել է կից տեսահոլովակը։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Հունաստանի տարբեր վայրերում, այդ թվում՝ Ակրոպոլիսում, Պլակայում, Մոնաստիրակիում, Հերովդես Ատտիկացու օդեոնում, Օմոնոյայում, Լիկավիտոսում, Ռաֆինայում և Աթենքի միջազգային օդանավակայանում[5][6]։

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթ

Ներքին ընտրություն

«Եվրատեսիլ» երգի մրցույթի Հունաստանի հեռարձակողը՝ Hellenic Broadcasting Corporation-ը (ERT), պաշտոնապես հայտարարել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրատեսիլ 2024 երգի մրցույթին մասնակցելու մտադրության մասին[7]։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 24-ին, ERT հեռուստատեսային ստուդիա 4-ի եթերում հայտարարել է, որ իրենք ներքին կարգով ընտրել են Մարինա Սաթիին՝ երկիրը ներկայացնելու համար[8]։

Եվրատեսիլում

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի կունենան համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Հունաստանը հանդես է գալու երկորրդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[9]։

Ծանոթագրություններ