Z սերունդ

տերմին, որը օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են 2000-ից մինչև 2024—2025 թվականներում ընկած ժամանակահատվածում

Generation Z (նաև հայտնի է, որպես «Homelanders», «Homeland Generation» կամ «New Silent Generation»[1]), տերմին, որն օգտագործվում է այն մարդկանց համար, ովքեր ծնվել են մոտավորապես 1997-ից մինչեւ 2012 թվականներին[2][3][4][5][6][7][8]։ Համապատասխանում է սերունդների թեորեմին, որը ստեղծվել է Ուիլյամ Շտրաուսի և Նեիլ Հոուվի կողմից։

Z սերունդ

Ընդհանուր գծեր և հատկանշանական նորամուծություններ

Z սերնդի ներկայացուցիչները ակտիվորեն օգտագործում են պլանշետներ, iPad, VR- և 3D իրականություն[9]։ «Z սերունդ» տերմինը համապատասխանում է «թվային մարդ» հասկացությունը[10]։ Z սերունդը հետաքրքրվում է գիտությունով և տեխնոլոգիաներով (օրինակ, ենթադրվում է, որ այդ սերնդի ներկայացուցիչները կզբաղվեն ինժեներա-տեխնիկական հարցերով, բիոբժշկությամբ, ռոբոտատեխնիկայով), ինչպես նաև արվեստով[11]։ Նաև ենթադրվում է, որ սերունդը կլինի խնայող[12] և կունենան առողջ ապրելակերպ[13]։

Սովորաբար Z սերնդի ներկայացուցիչները X սերնդի երեխաներն են։ Ինչը X սերնդի ներկայացուցիչները անվանում էին «նոր տեխնոլոգիաներ» կամ «ապագայի տեխնոլոգիաներ», ապա դրանք Z սերնդի համար արդեն սովորական տեխնոլոգիաներ են։ Այս սերունդը անվանում են նաև թվային սերունդ։ Z սերնդի ներկայացուցիչների ծնողներին նաև անվանում են թվային ներգաղթայլներ, քանի որ նրանց ժամանակ այդպիսի տեխնոլոգիաներ չկային[14]։ Հիմա համացանցը չի սահմանափակվում տան համակարգիչով և այն կարող է հասանելի լինել ցանկացած վայրում, ի շնորհիվ բջջային հեռախոսների, սմարթֆոնների կամ գրապանային սարքավորումների, որոնցից է PSP-ը։ Նաև Z մարդիկ, առաջինն են, որ ծնվել են գլոբալացման և պոստմոդեռնիզմի ժամանակաշրջանում։ Նաև նշվում է, որ Z սերնդի երեխաների շատ ծնողներ աշխատում են ոչ լրիվ աշխատանքային օր կամ աշխատում են ազատ գրաֆիկով, ավելի շատ ուշադրություն դարձնելով երեխաների դաստիարակության վրա[15]։ Ընկերությունում ավելի շատ ուշադրություն է դարձվում անվտանգությանը։

Z սերնդից հետո

Հաջորդ սերունդը ալֆան է, որը սկսվում է մոտավորապես 2013 թվականից ու շարունակվում մինչեւ 2025 թվականը։ Տեսակետ կա, որ այն նման կլինի բեյբի-բումերի սերնդին։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Neil Howe, William Srauss. The history of American future 1584 to 2069. — Harper Perrenial, 1997.
  • Neil Howe. The winter of history: An Interview with Neil Howe on «The fourth turning». — Lifecourse Associates, 2009.
  • Е. Шамис, Е. Никонов. Теория поколений: Необыкновенный Икс. — М.: Синергия, 2016. — ISBN 978-5-425-70254-8.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Z սերունդ» հոդվածին։