«What Hurts the Most», երգ՝ գրված ամերիկացի կոմպոզիտոր Ջեֆրի Ստիլի և անգլիացի կոմպոզիտոր Ստիվ Ռոբսոնի կողմից։ Նախապես ձայնագրվել է Մարկ Ուիլսի «And the Crowd Goes Wild» ալբոմի համար 2003 թվականին։ Երգի քավեր տարբերակը ձայնագրվել է Bellefire խմբի կողմից մեկ տարի անց։ Երգի առաջին տարբերակը թողարկվել է որպես անգլիացի փոփ երգչուհի Ջոաննա Օ'Միրայի «Relentless» ալբոմի սինգլ 2005 թվականին։ Նույն թվականին «Rascal Flatts» քանթրի խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակը, որը 2006 թվականին թողարկվել է որպես «Me and My Gang» ալբոմի առաջին սինգլ, որը ներկայացվել է Գրեմմիի և վաճառվել 2 միլիոն օրինակով։ Գերմանական Cascada խումբը միջազգային հաջողություն է ունեցել հիթ-շքերթներում երգի պարային տարբերակով 2007 թվականին։
Մինչ 2010 թվականի հունվարի 30-ը վաճառվել է երկու միլիոն օրինակ ներբեռնումով, և Rascal Flatts խումբը դարձել է առաջին քանթրի խումբը, որ վաճառել է 2 սինգլ ավելի քան 2 միլիոն օրինակով[1]։ Մինչ 2011 թվականի ապրիլի 16-ը վաճառվել է 2,28 միլիոն օրինակ ԱՄՆ-ում[2]։
Սինգլների շվեդական հիթ-շքերթում երգն առաջին շաբաթում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիայի Singles Chart- ում՝ 16-րդ հորիզոնականը, ապա բարձրացել մինչև 10-րդ հորիզոնական, ԱՄՆ-ի Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 52-րդ հորզոնականը և դարձել ոսկե սինգլ 500000 վաճառված օրինակով։