Vim (Vi Improved բառի հապավումն է, արտասանվում «վիմ»), ազատ ծրագրային ապահովմանտեքստային խմբագրիչ` ստեղծված ավելի հին` vi ծրագրի հիման վրա։ Ծրագիրը գրվել է Բրամ Մոլենարի կողմից, և առաջին թողարկումը եղել է 1991 թվականին։ Ծրագիրը թողարկվում է GNU General Public License ազատ արտոնագրով և քաջալերում է բարեգործություններ անել Ուգանդայի երեխաների համար[7]։
Ներկայումս այն համարվում է ամենահզոր տեքստային խմբագրիչներից մեկը, որն ունի լրիվ ազատ կարգավորման և ավտոմատիզացման լայն հնարավորություններ։
Vim-ը ունի տեքստային ինտերֆեյսով աշխատելու հնարավորություն և դրա համար լայն կիրառություն ունի ծրագրավորողների կողմից։
Գոյություն ունի նաև ծրագրի գրաֆիկական՝ GVim տարբերակը, որտեղ շատ հրամաններ կարելի է կանչել գրաֆիկական համապատասխան մենյուներից։
Չնայած նրան, որ Vim-ն իրականում գրվել էր Amiga-յի համար, այն ստեղծվել էր որպես քրոսպլատֆորմային ծրագրային ապահովվածություն և այն կարող էր աշխատել ուրիշ այլ ծրագրային հարթակների համար։ 2006 թ.-ին ըստ Linux Journal ամսագրի այն համարվել է ամենահանրաճանաչ տեքստային խմբագրիչը[8]։
Բրամ Մոլենարը Vim ծրագրի վրա սկսել է աշխատել 1988 թ.-ին, որը պետք է աշխատեր Amiga համակարգիչների համար։ Մոլենարն առաջին Vim-ը (v1.14) թողարկեց 1991 թ.-ին[9]։
"Vim" անվանումը "Vi IMproved" (հայերեն՝ Vi բարելավված) բառերի հապավումն է[10], որովհետև այն իրականում հանդիսանում է vi տեքստային խմբագրի ընդլայնումը, որտեղ ներառնվել են ելակետային կոդի ծրագրավորողների աշխատանքն արագացնող և հեշտացնող ֆունկցիոնալություն։
Դասական vi-ի հետ համեմատած Vim-ն առանձնանում է հետևյալ բարելավումներով.
Միանգամից մի քանի ֆայլերի հետ աշխատանք։ Ունի խմբագրային պատուհանները ջարդելու բազմակի հնարավորություններ՝ ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղհայաց ուղղություններով։
Վիզուալ ռեժիմի աջակցություն, որն օրինակ թույլ է տալիս գործողություններ կատարել տեքստային կոնկրետ հատվածների վրա։
Անսահմանափակ քանակությամբ հետ շրջելու (undo) և վերադարձի (redo) գործողություններ։
Երկու ֆայլերի համեմատման ռեժիմ։ Մի ֆայլից անհրաժեշտ մասի տեղափոխումը մեկ այլ ֆայլ։
Լայն ֆայլային աջակցություն (ավելի քան 200 ֆայլեր իրենց նկարագրություններով)։
Սինտաքսիսի ընդգծում, ծրագրավորման լեզվից կախված ամեն տողի դիրքի որոշում և համապատասխան բացատի ավելացում (ի սկզբանե սպասարկում էր ավելի քան 200 ծրագրավորման լեզուներ և ֆայլային ֆորմատների կառուցվածքներ).
Օպերացիոն համակարգի հետ ինտեգրացում, որն օրինակի համար հնարավորություն է ընձեռնում որոնել կոմպիլյատորի սխալները։
Սցենարային լեզուների սպասարկում. պլագիններ ստեղծելու հնարավորություն։
Հրամանների, բառերի, ֆայլերի անունների և ամբողջ տողերի ավտոմատ լրացումներ։
Ներքին հրամանների ավտոմատ կանչում (օրինակ ավտոմատ տվյալների կոմպրեսիա ֆայլը խմբագրելուց առաջ)։
Տարբեր ֆորմատի ֆայլերի ճանաչում և արտապատկերում։
Հրամանների պատմության հարմար մեխանիզմ, բառեր որոնելու հնարավորություն։
Մակրոսների ստեղծում և օգտագործում։
Կարգավորումների հիշման հնարավորություն։
Perl, Tcl, Python և Ruby ծրագրավորման լեզուների ինտեգրացման հնարավորություն։
Աջից ձախ գրվող լեզուների սպասարկում (արաբական և այլն)։
Հատուկ տարբերակներում գրաֆիկական ինտերֆեյսի օգտագործման հնարավորություն (GTK, Motif, …).
Օգտագործողի կարիքների համար լավ կոնֆիգուրացում և կարգավորում։
Ծրագրավորողների համար։ Ծրագրերի մշակման ցիկլի աջակցում՝ կոմպիլյացիա, ծրագրերի ավտոմատ հավաքում, սխալների հայտնաբերում և ճանաչում, սխալի տողի անցում ծրագրի համապատասխան տեսքտում։
vi-ի եկրպագուների համար։ Գրեթե հարյուր տոկոսանոց համատեղում vi-ի հետ։
Երկար տողերի սպասարկում, ներքին ֆայլային բրաուզեր, դիալոգներ, լողացող մենյու, select mode, ֆայլերի սեսիաներ, օգտագործողի կողմից սահմանված ֆունկցիաներ, հրամաններ, tcl-ինտերֆեյս և այլ փոփոխություններ։
Սխալների ուղղում, նոր կատարողական ֆայլեր և ֆայլերի սինտաքսիսներ, անվտանգության բարելավվում, «հավերժ» undo, Mac OS 9 և GTK1 համակարգերի սպասարկման դադարեցում, Lua-յի սպասարկում և այլ փոփոխություններ։
Vim-ի արժանիքներից մեկն այն է, որ այն հասանելի է բազմաթիվ Օպերացիոն համակարգերի համար։ Դրանով նա շատ ավելի ակտուալ է դառնում Համակարգային ադմինիստրատորների համար, որոնք ստիպված են լինում աշխատել տարբեր հարթակների վրա։
Vim-ն աշխատում է հետևյալ օպերացիոն համակարգերի տակ.
2001-2004 թթ.-ին Vim-ը հանդիսանում է LinuxJournal Readers' Choice Awards մրցույթի «Սիրելի տեքստային խմբագրիչ» կատեգորիայի հաղթող[8]։ Բացի այդ Vim-ը ստացել է Linuxworld Editors' Choice Award (1999) և Slashdot Beanie Award (2000) մրցանակները։