Toheart (խումբ)

Toheart (հանգըլ՝ 투하트, երբեմն հանդիպում է նաև որպես ToHeart), հարավկորեական դուետ, կազմվել է 2014 թվականին Infinite խմբի Ուհյոնից և SHINee խմբի Քիից։ Սա համգործակցություն է SM Entertainment-ի և Woollim Entertainment-ի միջև։

Toheart
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2014
ԼեյբլS.M. Entertainment
Կայք2heartproject.com
 Toheart (duo) Վիքիպահեստում

Պատմություն

Մասնակից Ուհյոնը խմբի անվան մասին․

Սկզբում մենք որոշել էինք այնպիսի անուններ, ինչպիսիք են Ուհյոն և Քի-ն կամ Քի և Ուհյոն-ը, բայց մենք որոշեցինք ընտրել այլ անուն, որպեսզի ցույց տանք, որ մենք հետագայում պետք է աշխատենք որպես խումբ և ստեղծենք լավ երաժշտություն[1]։

2014 թվականի փետրվարի 20-ին S.M. Entertainment-ը թողարկել է անոսն, հայտարարելով Toheart-ը՝ որպես հատուկ դուետ՝ կազմված Infinite խմբի Ուհյոնից և SHINee խմբի Քիից[2]։ Փետրվարի 27-ին հրապարակվեց երկրորդ անոնսը։ Toheart-ը դեբյուտ է ունեցել Delicious մինի ալբոմով, իսկ գլխավոր սինգլի տեսահոլովակը թողարկվել է մարտի 10-ին[3]։ Հենց նույն օրը դուետը անցկացրեց իր առաջին ելույթը COEX Artium-ում։ Առաջատար ելույթ ունեցան խմբի գործնկերներ Մինհոն և Սոնգ Կյու[4][5]։ Billboard երաժշտական ամսագրի աշխատակից Ջեֆ Բենջամինը գովաբանեց դուետի վոկալը, ինչպես նաև պարարվեստը և խարիզման[6]։

Ուհյոնը և Քին հայտարարել են, որ երաժշտական միավոր ստեղծելը եղել է նրանց գաղափարը, քանի որ նրանք ընկերներ են և նրանց հետաքրքիր է միասին աշխատելը։ Նրանք չէին մտածում այն մասին, որպեսզի համատեղ ստեղծեն երգեցիկ նախագիծ, այլ միայն նկարահանումների և նման բաների մասին[7]։ 2014 թվականի ապրիլի 7-ին դուետը ելույթ է ունեցել երաժշտական «Tell Me Why» տեսահոլովակով, որում իրենց մասնակցությունն են ունեցել Infinite խմբի Սոն Յոլի փոքր եղբայրը, Լի Դե Յոլը, և դերասանուհի Մուն Գա Յոնը[8]։ Տեսահոլովակը պատմում է տղամարդու մասին, որը ցանկություն չունի թողնել սիրած աղջկան[9]։

Սկավառակագրություն

Մինի ալբոմներ

ԱնվանումՄանրամասներ ալբոմի մասինԴիրքը շքերթներումՎաճառքներ
KOR
[10]
JPN
[11]
TW
[12]
US World
[13]
1st Mini Album125118
  • KOR՝ 74,242+[14]
  • JPN՝ 6,216+

Սինգլներ

ԱնվանումՏարիԴիրքը շքերթներումԱլբոմ
KOR
Gaon Chart
[10]
CHN
Baidu Chart
[15]
KOR
Billboard K-Pop
[16]
«Delicious»2014917271st Mini Album
«Tell Me Why»3663

Այլ երգեր

ԱնվանումՏարիԴիրքը շքերթներումԱլբոմ
KOR
Gaon Chart
[10]
«You're My Lady»2014341st Mini Album
«Maze»50
«Start»51
«Intro»82

Երաժշտական տեսահոլովակ

ՏարիԵրաժշտական տեսահոլովակ
2014«Delicious» муз. видео
«Delicious (Performance Ver.)» муз. видео
«Tell Me Why» муз. видео

SBS MTV Best of the Best

ՏարիԿատեգորիաԱնվանական աշխատանքԱրդյունք
2014Լավագույն տղաների երաժշտական տեսահոլովակ«Delicious»Առաջադրված

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Toheart (խումբ)» հոդվածին։