Թայմ 100

(Վերահղված է Time 100ից)

Թայմ 100, տարվա հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ` ըստ ամերիկյան Թայմ ամսագրի։ Ամերիկացի գիտնականների, քաղաքական գործիչների և լրագրողների միջև բանավեճերի արդյունքում 1999 թվականին առաջին անգամ հրապարակված այս ցուցակը[1] ներկայումս լայնորեն լուսաբանվող ամենամյա միջոցառում է։ Ցուցակում հայտնվելը հաճախ դիտվում է որպես պատիվ, և համաձայն «Թայմի»՝ մասնակիցները ճանաչվում են աշխարհը փոխելու համար՝ անկախ իրենց գործողությունների հետևանքներից։ Ազդեցիկ մարդկանց վերջնական ցուցակը ընտրվում է բացառապես «Թայմի» խմբագիրների կողմից, ընդ որում առաջադրվածներն ընտրվում են Time 100-ի շրջանավարտներից և ամսագրի միջազգային գրողների կողմից[2]։ Միայն պաշտոնական ցուցակի հրապարակումից մի քանի օր առաջ անցկացված Ընթերցողական հարցման հաղթողն է ընտրվում լայն հանրության կողմից[3]։

Պատմություն

Ցանկն ընտրում է գիտնականների հանձնաժողովը, և հռչակվում է 1999 թվականից, երբ հրապարակվել է 20-րդ դարի ամենանշանավոր անձանց ցուցակը։ Ամենամյա ցուցակը հայտարարվում է 2004 թվականից։

Ցուցակում ընտրված անձինք բաժանվում են 5 անվանակարգերի․

  • «Առաջնորդներ և հեղափոխականներ» (անգլ.՝ Leaders & Revolutionaries)
  • «Կառուցողներ և տիտաններ» (անգլ.՝ Builders & Titans)
  • «Նկարիչներ և արտիստներ» (անգլ.՝ Artists & Entertainers)
  • «Գիտնականներ և մտածողներ» (անգլ.՝ Scientists & Thinkers)
  • «Հերոսներ և կուռքեր» (անգլ.՝ Heroes & Icons)

20-րդ դարի անձնանց ցուցակ

1999 թվականի հունիսին հրապարակվել է 20-րդ դարի ամենանշանակալի անձանց ցուցակը՝ «Time 100: 20-րդ դարի հերոսներ և կուռքեր» (անգլ.՝ TIME 100: Heroes & Icons of the 20th Century): Թեկնածուներին ընտրել է ամերիկացի պատմաբանների, լրագրողների և քաղաքական գործիչների հանձնաժողովը։

Ցուցակներում բազմակի ընդգրկված անձինք

Հետևյալ ցուցակում ընդգրկված են անձինք, որոնք հայտնվել են ցուցակում առնվազն երեք անգամ։ Որոշ մարդիկ, ինչպիսին է օրինակ Օփրա Ուինֆրին, ընդգրկվել են նաև Թայմի «20-րդ դարի կարևորագույն մարդկանց» ցուցակում։ Նրանք նշված են շեղատառով։

Ընդգրկվել են հինգ կամ ավելի անգամներ

Ընգրկվել են չորս անգամ

Ընգրկվել են երեք անգամ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ