The Box

«The Box», ամերիկացի ռեփեր Roddy Ricch-ի երգը, որ թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին նրա Please Excuse Me for Being Antisocial նորամուտային ստուդիական ալբոմից (2019)։ Սինգլը հասել է առաջին հորիզոնականին ամերիկյան Hot 100 հիթ-շքերթում։ Երգը ժողովրդականության արժանացել է Tik Tok-ում վիրուսային տեսանյութի շնորհիվ[1][2]։

«The Box»
Roddy Ricchսինգլը
«Please Excuse Me for Being Antisocial» ալբոմից
Թողարկված6 դեկտեմբերի, 2019
Ֆորմատթվային ներբեռնում
ԺանրԱրևմտյան ափի ժամանակակից հիփ-հոփ, ալտերնատիվ հիփ-հոփ
Տևողություն3:16
ԼեյբլAtlantic Records
Պրոդյուսեր30 Roc
 «The Box»

Արձագանքներ

Երգն արժանացել է երաժշտական փորձագետների ու քննադատների դրական արձագանքին։ Vibe ամսագրից Դերիլ Ռոբերտսոնը նշել է, որ «The Box» երգը «Boom Boom Room» և «Start with Me»երգերի հետ միասին «ևս մեկ ապացույց է այն բանի, որ Atlantic Records ստուդիան կարող է գրել հզոր ռադիոհիթեր»[3]։ HipHopDX-ից Ջոշ Սվետցը գրել է, թե այդ տղան գրել է անչափ զիլ երգ[4]։ Pitchfork համացանցային հրատարակությունից Ալֆոնս Պիեռը հայտարարել է, որ երգը Ռոդիի ունիվերսալության լավագույն օրինակ է, որը նրա համար և՛ շնորհ է, և՛ անեծք[5]։ Երգը բարձր է գնահատել նաև Միտչ Ֆինդլին HotNewHipHop-ից, որը նշել է, թե «չնայած նրա Please Excuse Me for Being Antisocial ալբոմը վառ պահեր չի տվել, բայց դրանցից ոչ մեկն այնքան հզոր չէ, ինչպես «The Box»-ը»[6]։ Billboard ամսագրից Էրան Մամոն նույնպես բարձր է գնահատել Ռիչի ստեղծագործական տաղանդը[7]։

Կամերցիոն հաջողություն

«The Box» երգն ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարել է 47-րդ հորիզոնականում 2019 թվականի դեկտեմբերի 21-ին և չորս շաբաթ անց հասել Billboard Hot 100 առաջին հորիզոնականին՝ դառնալով առաջին հորիզոնականն զբաղեցրած առաջին նոր երգը 2020-ական թվականներին (մինչ այդ առաջին հորիզոնականը հունվարին զբաղեցրել են միայն հին երգեր՝ «All I Want for Christmas Is You» Մրայա Քերիի կատարմամբ և «Circles» ռեփեր Post Malone-ի կատարմամբ)։ Միաժամանկ երգն արդեն երկրորդ շաբաթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Streaming Songs սթրիմինգային հիթ-շքերթում (68,2մլն սթրիմ) և հասել ութերորդ հորիզոնականին Digital Songs հիթ-շքերթում 11,000 ներբեռնմամբ։ Դրանից բացի, երգը գլխավորել է երկու հիփ-հոփ հիթ-շքերթները՝ Hot R&B/Hip-Hop Songs և Hot Rap Songs (առաջին անգամ կատարողի կարիերայում)[8]։

Հիթ-շքերթներ

Illegal chart entered Ireland4|2
Հիթ-շքերթ (2019–2020)Ամենաբարձր
հորիզոնականի
Ավստրալիա (ARIA)[9]4
Ö3 Austria Top 75[10]11
Ultratop Flanders[11]16
Ultratop Wallonia[12]37
Canadian Hot 100[13]1
Singles Digitál Top 100[14]3
Դանիա (Tracklisten)[15]4
Suomen virallinen lista[16]4
Ֆրանսիա (SNEP)[17]13
Media Control AG[18]13
Single Top 10[19]13
Stream Top 40[20]3
Իսլանդիա (Tonlist)[21]15
Իտալիա (FIMI)[22]34
Մալայզիա (RIM)[23]11
Mega Single Top 100[24]5
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[25]1
Նորվեգիա (VG-lista)[26]3
(AFP)[27]
Ռումինիա (Airplay 100)[28]95
Scottish Singles Top 40[29]36
Սինգապուր (RIAS)[30]11
Singles Digitál Top 100[31]5
Իսպանիա (PROMUSICAE)[32]56
Շվեդիա (Sverigetopplistan)[33]9
Schweizer Hitparade[34]5
UK Singles Chart[35]2
Billboard Hot 100[36]1
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[37]1
Pop Songs (Billboard)[38]31
Rhythmic (Billboard)[39]3
US Rolling Stone Top 100[40]1

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Նոր Զելանդիա (RIANZ)[41]Gold15 000*
Մեծ Բրիտանիա (BPI)[42]Silver200 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ