The Boring Company

The Boring Company (TBC[2], նաև To Be Continued, Tunnels R Us  եւ American Tubes and Tunnels)[3], ենթակառուցվածքների և թունելների ընկերություն է, որը հիմնադրվել է Իլան Մասքի կողմից 2016 թվականի վերջին, այն բանից հետո, երբ նա իր Թվիթերյան էջում նշել է, թունելներ ստեղծելու գաղափարը[4]։ Մասքի ոգեշնչման աղբյուր ծառայեց Լոս Անջելես-ի երթևեկության դժվարությունները և սահմանափակումներ ընթացիկ 2-D տրանսպորտային ցանցում[5]։

The Boring Company
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էդեկտեմբերի 17, 2016
ՀիմնադիրԻլոն Մասկ[1] և SpaceX
ՎայրHawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Արդյունաբերությունtransport infrastructure?
Մայր ընկերությունSpaceX
ՍեփականատերԻլոն Մասկ և SpaceX
Կայքboringcompany.com(անգլ.)
 The Boring Company Վիքիպահեստում

Պատմություն

2017 թվականի փետրվարի դրությամբ, ընկերությունը սկսել է փորել 9.1 մ լայնությամբ, 15 մ երկարությամբ, և 4.6 մ խորությամբ խրամատ տարածքում ՍփեյսԷքսի տարածքում, քանի որ շինարարությունն իր տեղամասում թույլտվության չի պահանջում[6]։Ըստ Մասքի, ընկերության նպատակն է ավելացնել թունելավորման ընթացքի արագությունը, որպեսզի ստորգետնյա թունելների ցանցերի ծախսը լինի իրագործելի[7]:

"Եթե դուք մտածում եք, 10, 20, 30 շերտ խորություն ունեցող թունելների մասին, ապա պարզ է, որ թունելներ փորելը, կապահովեն քաղաքի ցանկացած չափի, ցանկացած տրանսպորտի կարիքները: "
- Իլան Մասք

Ted-ի հարցազրույցի ժամանակ , Մասքը ասաց, որ այս նախագիծը զբաղեցնում է իր ժամանակի ընդամենը  2% -ը, դարձնելով այն անձնական հոբբի։

2017 թ.-ի մարտին, Մասքը հայտարարել է , որ ընկերությունը ապրիլին կսկսի օգտագործել tunnel boring machine (TBM) ՍփեյսԷքսի տարածքում թունել փորելու համար[8]։ 2017թ.-ի ապրիլի վերջում ՍփեյսԷքսի տարածքում նկատվել է TBM ընկերության անունով[9] : TBM անվանվել է "Գոդո", Գոդոյին սպասելիս պիեսի անունով։ Ապագա TBM-ները անվանվելուն են բանաստեղծությունների, պիեսների, պոետների և դրամատուրգների անուններով[10]։

2017 թվականի մայիսին, Մասքը ասել է, որ առաջին երթուղին, կանցնի  LAX- ից մինչև Culver City, ապա Santa Monica և կավարտվի Westwood- ում։  Մասքը պնդում է, թունելի ուղևորությունը կտևի հինգ րոպե, համեմատած սովորական երթևեկությանը, որը կարող է տևել  45 րոպե LAX- ից մինչև Westwood[11]: Այս ուղևորության ընթացքում ավտոմեքենան կտեղադրվի էլեկտրական սալիկների վրա և 200 կմ / ժ արագությամբ կուղևորվի թունելներում։

2017 թ.-ի հուլիսին , Մասկը հայտարարել է, որ The Boring Company  Նյու Յորքը, Ֆիլադելֆիան, Բալթիմորը և Վաշինգտոնը կապող ստորգետնյա   hyperloop-ի կառուցման համար ստացել է բանավոր կառավարության հավանությունը[12]։ Նյու Յորքը,Վաշինգտոն ԿՇ -ին կապող hyperloop-ը , որի տևողությունը զկկազմի 29 րոպե, կկառուցվի զուգահեռ Լոս Անջելեսի թունելների համակարգին, այս մասին հայտարարվել է մայիսին։ Կան նաև այլ նախագծեր, այդ թվում ՝ Սան-Ֆրանցիսկո, Լոս-Անջելեսին  hyperloop-ը և Տեխաս hyperloop-ը, որոնք նախատեսված են ավելի ուշ փուլում[13]։

Հուլիսին, Մասկքը վերբեռնել է տեսագրությունը, որը ցուցադրում է The Boring Company-ի ավտոմոբիլային վերելակի  հաջող փորձարկումը [14]:

Ապագա boring գործառնությունները կիրականացվեն ժամանակակից թունելի ամրապնդման  գործարկումներով, թունելային գործառնությունների ծախսերի կրճատման համար։ Բացի թունելի չափերի փոքրացումից, թունելի կառուցման համար հողային նյութերը կվերաօգտագործվեն հետագա թունելների կառուցման վրա և հետագա տեխնոլոգիաների բարելավման վրա։[15]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ