Tears For Fears

«Tears for Fears» (անգլ.՝ Արցունքներ վախերից), բրիտանական խումբ, որը հանդես է գալիս սինթի փոփ, նոր ալիք և ալտերնատիվ ռոք ոճերում։ Այն ստեղծվել է 80-ականների սկզբին Ռոլանդ Օրզաբալի և Կուրտ Սմիթի կողմից նրանց առաջին՝ Graduate խմբի փլուզումից հետո։ Սկզբում խումբը դասվում էր նոր ալիքի շարքին, սակայն նրանք բավականին արագ հեռացել են այդ ոճից և մեծ առևտրային հաջողության են հասել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Tears For Fears
ԺանրերԱլտերնատիվ ռոք, նոր ալիք, սինթի փոփ
Գործունեություն1981 - ներկա
ԼեյբլNew Door
Epic Records
Կայքwww.tearsforfears.net
Անդամներ
Ռոլանդ Օրզաբալ
Կուրտ Սմիթ
Նախկին անդամներ
Իեն Սթենլի
Էլիաս Մենի
 Tears for Fears Վիքիպահեստում

The Hurting դեբյուտային ալբոմը դարձել Է Մեծ Բրիտանիայի Albums Chart-ի թիվ մեկ ալբոմը և արագ դարձել պլատինե[1][2]։ Songs from the Big Chair երկրորդ ալբոմը կրկնել է The Hurting-ի հաջողությունը և դարձել ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի թիվ մեկ ալբոմ։ Խմբի հետագա ալբոմները այլևս չեն կարողացել կրկնել The Hurting-ի, Songs from the Big Chair-ի և the Seeds of Love-ի հաջողությունը, սակայն դրանք նույնպես բավականին լավ են վաճառվել և Tears For Fears-ի ժողովրդականությունը պահպանվել է։ Խմբի ամենահայտնի հիթերն են «Everybody Wants to Rule the World»[3], «Head over Heels», «Mad World», «Pale Shelter», «Shout», «Sowing the Seeds of Love» և «Woman in Chains» երգերը։

Խմբի պատմություն

Օրզաբալը և Սմիթը ծանոթացել են պատանեկության տարիներին՝ ապրելով Բաթ քաղաքում (Սոմերսեթ կոմսություն)։ Նրանց առաջին լուրջ նախագիծը «Graduate»-ն էր, որի վրա ազդեցություն են ունեցել «The Jam»-ն ու Էլվիս Կոստելոն։ 1980 թվականին թողարկվել է նրանց առաջին ալբոմը՝ «Acting My Age» (Տարիքին համապատասխան)։ Այն լավ արդյունքներ է ցույց տվել Իսպանիայում և Հոլանդիայում։

1981 թվականին Օրզաբալը և Սմիթը հետաքրքրվել են այլ ժամանակակից կատարողներով, ինչպիսիք են Talking Heads-ը և Brian Eno-ն։ Այդ ժամանակ էլ նրանք առանձնացել են «Graduate»-ից և ստեղծել նոր խումբ՝ անվանելով այն The History of Headaches (Գլխացավի պատմություն), և գրեթե անմիջապես վերանվանել Tears For Fears։ Հենց սկզբից նրանք որոշել են, որ միայն իրանք են կազմելու խմբի միջուկը, և խմբի պատկերն ավարտելու համար հրավիրելու են տարբեր երաժիշտների։ «Tears For Fears»-ը պայմանագիր է կնքել «Phonogram Records»-ի հետ 1981 թվականին և թողարկել առաջին սինգլը՝ «Suffer the Children» անվանմամբ (Համբերիր երեխաներին), որին 1982 թվականի մարտին հաջորդել է «Pale Shelter» (Հին ապաստան) հիթի սկզբնական տարբերակը։

Հաջողությունը եկել է «Mad World» (Խենթ աշխարհ) երրորդ սինգլի հետ, որը 1982-ի դեկտեմբերին բրիտանական հիթ-շքերթում հասել է 3 հորիզոնականին։ Իր առաջին ալբոմը՝ «The Hurting»-ը, կոլեկտիվը թողարկել է 1983 թվականի մարտին։ Այս և հաջորդ ալբոմների ստեղծման ժամանակ երգահան Իէն Սթենլին և թմբկահար Մենի Էլիասը համարվում էին կոլեկտիվի լիիրավ անդամներ։ Ալբոմում լայնորեն օգտագործվում էին սինթեզատորներ, իսկ լիրիկան արտացոլում էր Օրզաբալի ոչ լավագույն մանկությունը։ «The Hurting»-ը կարելի է համարել միակ ալբոմը, որն արտացոլում է «Tears for Fears» անվանումը, քանի որ էմոցիոնալ տառապանքների և պրիմիալ թերապիայի վրա հղումները կան գրեթե յուրաքանչյուր երգում։ Ալբոմը եղել է բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականում։ Ալբոմում ընդգրկվել են համաշխարհային հիթեր դարձած «Mad World», «Change» (Փոփոխություն) և վերաձայնագրված «Pale Shelter» երգերը[4]։

Կուրտ Սմիթը և Ռոլանդ Օրզաբալը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին

1989 թվականին հաջորդ՝ «The Seeds of Love» (Սիրո սերմեր) ալբոմը նույնպես հայտնի է դարձել և ստացել ոսկե կարգավիճակ Գերմանիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթներում և պլատինե՝ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։

1991 թվականին Սմիթը որոշել է հեռանալ խմբից Ռոլանդի հետ վիճաբանության պատճառով, և տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ նա զբաղվում էր անհատական կարիերայով։ Իսկ Ռոլանդ Օրզաբալը շարունակել է գործունեությունը խմբում, ձայնագրելով «Elemental» (1993) և «Raoul and the Kings of Spain» (1995) ալբոմները[5]։ «Elemental»-ը ոսկե ալբոմ է դարձել ԱՄՆ-ում և արծաթե՝ Մեծ Բրիտանիայում։ «Raoul and the Kings of Spain» ավելի ստեղծագործական էր, բայց ավելի քիչ կոմերցիոն հաջող[6]։

2000 թվականին Սմիթը և Օրզաբալը նորից միավորվել են և սկսել ձայնագրել «Everybody Loves a Happy Ending» (Բոլորը երջանիկ ավարտ են սիրում) նոր ալբոմը, որը թողարկվել է 2004 թվականին, սակայն չի կարողացել նախորդ ալբոմների հաջողությանը հասնել[7]։

Ռոլանդ Օրզաբալը և Կուրտ Սմիթը մինչ այսօր էլ շարունակում են համերգային գործունեությունը «Tears for Fears» խմբի կազմում, սակայն նոր ալբոմներ չեն թողարկում։

Խումբը 2019 թվականի ամռանը ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի տարբեր փառատոներում[8][9][10]։

Խմբի կազմ

Ներկա պահի մասնակիցներ

  • Ռոլանդ Օրզաբալ՝ վոկալ, կիթառ, ստեղնաշարայիններ (1981-մեր օրեր)
  • Կուրտ Սմիթ՝ վոկալ, բաս կիթառ, ստեղնաշարայիններ (1981-1991, 2000-մեր օրեր)

Նախորդ մասնակիցներ

  • Իեն Սթենլի՝ ստեղնաշարայիններ, բեք վոկալ, վոկալ (1981-1987)
  • Էլիաս Մենի՝ թմբուկ, հարվածայիններ (1981-1986)

Ժամանակագիծ

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ՏարեթիվԱնվանումԴիրք հիթ-շքերթներում[11]Նշում
 Գերմանիա DE  Ավստրիա AT  Շվեյցարիա CH  Միացյալ Թագավորություն UK  ԱՄՆ US
1983The Hurting15

(23 շաբաթ)

1 Պլատինե

(65 շաբաթ)

82 Ոսկե

(20 շաբաթ)

Թողարկվել է՝ 1983, մարտի 7Վաճառքներ՝ + 800 000
1985Songs from the Big Chair1 Ոսկե

(27 շաբաթ)

22

(4 շաբաթ)

5

(16 շաբաթ)

2 Պլատինե

(81 неделя)

1 Պլատինե

(68 շաբաթ)

Թողարկվել է՝ 1985, փետրվարի 25

Վաճառքներ՝ + 6 150 000

1989The Seeds of Love5 Ոսկե

(37 շաբաթ)

13

(8 շաբաթ)

8 Ոսկե

(11 շաբաթ)

1 Պլատինե

(30 շաբաթ)

8 Պլատինե

(34 շաբաթ)

Թողարկվել է՝ 1989, սեպտեմբերի 25Վաճառքներ՝ + 1 575 000
1993Elemental26

(11 շաբաթ)

24

(10 շաբաթ)

5 Արծաթե

(7 շաբաթ)

45 Ոսկե

(21 неделя)

Թողարկվել է՝ 1993, հունիսի 7Վաճառքներ՝ + 560 000
1995Raoul and the Kings of Spain88

(3 շաբաթ)

42

(2 շաբաթ)

41

(1 неделя)

79

(5 շաբաթ)

Թողարկվել է՝ 1995, հոկտեմբերի 9
2004Everybody Loves a Happy Ending35

(4 շաբաթ)

48

(4 շաբաթ)

45

(1 неделя)

46

(3 շաբաթ)

Թողարկվել է՝ 2004, սեպտեմբերի 14

Կենդանի ալբոմներ

  • 2006՝ Secret World Live in Paris
  • 2010՝ Live from Santa Barbara

Ժողովածուներ

ՏարեթիվԱնվանումԴիրք հիթ-շքերթներում[11]Նշում
 Գերմանիա DE  Ավստրիա AT  Շվեյցարիա CH  Միացյալ Թագավորություն UK  ԱՄՆ US
1992Tears Roll Down (Greatest Hits 82–92)7 Ոսկե

(24 շաբաթ)

34

(2 շաբաթ)

14 Ոսկե

(9 շաբաթ)

2 Պլատինե

(37 շաբաթ)

53 Պլատինե

(13 շաբաթ)

Թողարկվել է՝ 1992, մարտի 2Վաճառքներ՝ + 1 875 000
2017Rule the World՝ The Greatest Hits12

(12 շաբաթ)

Թողարկվել է՝ 2017, նոյեմբերի 10

Անդամների սոլո ալբոմներ

Կուրտ Սմիթ

  • 1993՝ «Soul On Board»
  • 1999՝ «Aeroplane»
  • 2008՝ «Halfway, Pleased»
  • 2013՝ «Deceptively Heavy»

Ռոլանդ Օրզաբալ

  • 2001՝ «Tomcats Screaming Outside»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tears For Fears» հոդվածին։