Takeoff

Կերշնիք Քարի Բոլ (անգլ.՝ Kirshnick Khari Ball, հունիսի 18, 1994(1994-06-18)[1], Lawrenceville, Ջորջիա, ԱՄՆ[1] - նոյեմբերի 1, 2022(2022-11-01)[2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[2][3]), ավելի հայտնի որպես Թեյքօֆ (Takeoff), ամերիկացի ռեփեր, հիփ հոփ եռյակ Migos-ի մասնակից[4]։ Ռեփերը սպանվել է 2022 թվականի նոյեմբերի 1-ին Հյուստոնում, Տեխաս[5][6];

Takeoff
Բնօրինակ անունանգլ.՝ Takeoff
Ի ծնե անունանգլ.՝ Kirsnick Khari Ball
Նաև հայտնի է որպեսTakeoff
Ծնվել էհունիսի 18, 1994(1994-06-18)[1]
Lawrenceville, Ջորջիա, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 1, 2022(2022-11-01)[2][3] (28 տարեկան)
Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[2][3]
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտությունռեփեր, երգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլQuality Control Music, Motown և Capitol Records
ԿրթությունBerkmar High School?
ԱնդամակցությունMigos
 Takeoff (rapper) Վիքիպահեստում

Անձնական կյանք

Կերշնիք Քարի Բոլը ծնվել է Ջորջիա նահանգի Լոուրենսվիլ քաղաքում։ Դաստիարակել է մայրը՝ Քուեյվիուսի և Օֆսեթի հետ միասին[7][8][9]։

Կարիերա

«Միգոս» (2008)

Ընտանիքի մյուս անդամների՝ Քուեյվիուսի և Օֆսեթի հետ միասին, Թեյքօֆը սկսել է ռեփով զբաղվել 2008 թվականին։ Խումբը սկզբնապես հանդես է եկել Polo Club անվանումով, սակայն արդյունքում անունը փոխել է Migos-ով։ Իր առաջին լիամետրաժ նախագիծը՝ Juug Season անվանումով միքսթեյփը, խումբը թողարկել է 2011 թվականի օգոստոսի 25-ին։ Հաջորդել է No Label միքսթեյփը, որը թողարկվել է 2012 թվականի հունիսի 1-ին։

Migos-ը ճանաչում է ձեռք բերել 2013 թվականին իր «Versace» սինգլի թողարկումից հետո։ Երգի ռեմիքսը կատարել է Դրեյքը, ինչպես նաև այն հասել է 99-րդ հորիզոնականին Billboard Hot 100 և 31-րդ հորիզոնականներին Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում։

Նրանց դեբյուտային ստուդիական ալբոմը՝ Yung Rich Nation-ը, թողարկվել է 2015 թվականի հուլիսին, հյուրերն են եղել Քրիս Բրաունը և Յանգ Թագը, ինչպես նաև պրոդյուսերներ Zaytoven-ը և Murda Beatz-ը։ Ալբոմը հասել է 17-րդ հորիզոնականին Billboard 200-ում։

2017 թվականին Migos-ը թողարկել է իր առաջին սինգլը՝ «Bad and Boujee» (Լիլ Ուզի Վերտի մասնակցությամբ), որն առաջին հորիզոնականում է մնացել մեկ շաբաթից ավելի։ Այնուհետև երգը չորս անգամ RIAA-ի կողմից վավերացվել է որպես պլատինե։ Չնայած Թեյքօֆին կարելի է տեսնել երաժշտական տեսահոլովակի տեսարաններից մեկում, երգի ձայնագրությանը նա չի մասնակցել։ Թեյքօֆն ինքը դա բացատրել է այնպես, որ երգի ձայնագրման պահին զբաղված է եղել[10]։

Migos-ի երկրորդ ստուդիական ալբոմը՝ Culture-ը, թողարկվել է 2017 թվականի հունվարի 27-ին և Billboard 200 ամերիկյան հիթ-շքերթի 1-ին հորիզոնականում է հայտնվել՝ թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառված 44 000 օրինակով։ ԱՄՆ-ում ալբոմը պլատինե սերտիֆիկատ է ստացել 2017 թվականի հուլիսին[11][12]։

Migos-ի մյուս ալբոմը՝ Culture II-ը, թողարկվել է 2018 թվականի հունվարի 26-ին։ Այն դարձել է խմբի երկրորդ ալբոմը, որը Billboard 200-ում առաջին տեղն է զբաղեցրել՝ թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառված 38 000 օրինակով[13][14][15]։

Ազատ կարիերա

2018 թվականի նոյեմբերի 2-ին Թեյքօֆը թողարկել է իր մենահամերգը՝ The Last Rocket անվանումով։

Բախումներ

2015՝ միջադեպ Ջորջիայի Հարավայինե համալսարանում

2015 թվականի ապրիլի 18-ին «Միգոս»-ը պետք է ելույթ ունենար 2015 թվականի գարնանը Ջորջիայի Հարավային համալսարանի կազմակերպած Hanner Fieldhouse բեմում։ Շոուն սկսվել է ժամը 19:00-ին, բացումն արել են տեղի արտիստները, սակայն խումբը բեմ է բարձրացել պլանավորված ժամանակից մոտ մեկուկես ժամ ուշ, մասնավորապես՝ ժամը 21:00-ին։ Եվ չնայած նրանց պայմանագրում նախատեսված էր 45 րոպե ելույթի նվազագույն ժամանակ, խմբի համերգը տևեց 30 րոպեից պակաս։ Համալսարանի ոստիկանության բաժինը, Սթեյթսբորոյի ոստիկանության բաժինը և Բուլոկի շրջանի շերիֆի վարչությունը, որոնք ներկա են եղել համերգին որպես պահակ, ուժեղ մարիխուանայի հոտ են զգացել, որը գալիս էր խմբի ֆուրգոններից։ Հետագա հետաքննությունից հետո ռեփ-եռյակը և նրանց շրջապատի 12 անդամներ ձերբակալվել են մարիխուանա և այլ թմրանյութեր ապօրինի պահելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար[16][17]։

2017՝ միջադեպ կապված Ատլանտայի թռիչքի հետ

2017 թվականի հուլիսի 7-ին Թեյքօֆին խնդրել են հեռանալ Ատլանտայից Դե Մոյն (Այովա նահանգ) չվերթից այն բանից հետո, երբ նա, ըստ հաղորդումների, հրաժարվել է հարկից հանել իր պայուսակը հատուկ պահեստարան[18]։

Սկավառակագրություն

  • The Last Rocket (2018)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Takeoff» հոդվածին։