Sony Music Entertainment (կամ ուղղակի Sony Music), աշխարհում մեծությամբ 2-րդ ձայնագիր ընկերությունը։ Մտնում է «Մեծ քառյակի մեջ»։ Պատկանում է Sony-ին, ղեկավարվում է Sony Corporation of America-ի կողմից։ Ընկերությունը միավորում է ավելի քան 200 լեյբլ, ներկայացուցիչներ ունի աշխարհի 44 երկրներում։ Sony Music-ի գործունեությունը գործնականում ընդգրկում է շոու-բիզնեսի բոլոր կողմերը և ունի հետևյալ ուղղությունները. երաժշտական կոնտենտի թվային և ֆիզիկական վաճառք, ֆիլմերի երաժշտությունների, գովազդների և հեռուստատեսության համաժամանակացում, գովազդային օգտագործման համար համերգների կազմակերպում և դերասանների իմիջների վաճառք։
Ընկերությունը միավորում է ավելի քան 200 լեյբլ, որոնցից շատերը իրենց երկար, հաջող աշխատանքի համար դարձել են լեգենդար։ Դրանք են՝ Columbia-ն, RCA-ն, Arista-ն, Epic-ը և այլն։