Silk City

Silk City (անգլ. թարգմանաբար՝ «Մետաքսե քաղաք»), բրիտանո-ամերիկյան սուպերխումբ/դուո, որը կազմված է էլեկտրոնային երաժշտության պրոդյուսերներ Մարկ Ռոնսոնից և Դիպլոյից[1]։ Դուոն համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Դուա Լիպան, Դանիել Մերիվեզերը, Mapei-ը, GoldLink-ը և Desiigner[2]։

Silk City
ԺանրերEDM և Հաուս երաժշտություն
Գործունեություն2018-ներկա
Լեյբլ
Կայքsilk-city.com
Անդամներ
Մարկ Ռոնսոն
Դիպլո

Պատմություն

2018 թվականի հունվարի 2-ին ամերիկացի դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Դիպլոն, ինչպես նաև անգլո-ամերիկացի երաժիշտ, դիջեյ, երգերի հեղինակ և պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը հայտարարել են Silk City անվամբ նոր նախագծի մասին[1]։ 2018 թվականի մայիսի 25-ին դուոն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Only Can Get Better»-ը Դանիել Մերիվեզերի մասնակցությամբ[3]։ Երկրորդ սինգլը՝ «Feel About You»-ն Mapei-ի մասնակցությամբ թողարկվել է 2018 թվականի հուլիսի 20-ին[4]։ Երրորդ՝ «Loud» սինգլում Դիպլոն վերամիավորվել է նախկին գործընկերներ GoldLink-ի և Desiigner-ի հետ[5][6]։

Նրանց չորրորդ և վերջին սինգլը «Electricity»-ն է՝ բրիտանացի երգչուհի Դուա Լիպայի մասնակցությամբ և թողարկվել է 2018 թվականի դեպտեմբերի 6-ին։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է նույն օրը[7]։ Այն արժանացել է Գրեմմի մրցանակի «Լավագույն պարային ձայնագրություն» անվանակարգում[8]։

Սկավառակագրություն

Մինի ալբոմներ

ԱնվանումՄանրամասներ
Electricity[9]

Սինգլներ

ԱնվանումՏարեթիվԲարձրագույն հորիզոնականը չարթումՀավաստագրումներԱլբոմ
UK
[10]
AUS
[11]
BEL
[12]
CAN
[13]
GER
[14]
IRE
[15]
SWE
[16]
US
[17]
«Only Can Get Better»[3]
(Դանիել Մերիվեզերի հետ համատեղ)
2018Electricity[9]
«Feel About You»[4]
(Mapei-ի հետ համատեղ)
«Loud»[5]
(GoldLink-ի և Desiigner-ի հետ համատեղ)
«Electricity»
(Դուա Լիպայի հետ համատեղ)
4227616465162
"—" denotes a recording that did not chart or was not released in that territory.

Ռեմիքսներ

ԱնվանումԱրտիստՏարեթիվ
«Missing U»
(Silk City-ի և Picard Brothers-ի ռեմիքս)
Ռոբին2019

Մրցանակեր

ՏարեթիվՄրցանակԱշխատանքԱնվանակարգԱրդյունքԾան․
2018Գրեմմի«Electricity»Լավագույն պարային ձայնագրությունՀաղթանակ[8]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ