«Seven Nation Army» | |
---|---|
The White Stripes-ի սինգլը | |
«Elephant» ալբոմից | |
Թողարկված | Ապրիլի 21, 2003 |
Ֆորմատ | CD |
Ժանր | Ալտերնատիվ ռոք |
Երգահան | Ջեք Ուայթ |
Տևողություն | 3:52 |
Լեյբլ |
|
Պրոդյուսեր | Ջեք Ուայթ |
«Seven Nation Army» (կամ «7 Nation Army», թարգմանաբար՝ «Յոթ ազգերի բանակ»), ամերիկյան ալտերնատիվ ռոք The White Stripes խմբի երգը, որը գրել է խմբի վոկալիստ և կիթառահար Ջեք Ուայթը։ 2003 թվականի գարնանը թողարկված իրենց չորրորդ ստուդիական «Elephant» ալբոմի սինգլն է։
Երգն հայտնի է իր կիթառային ռիֆֆով։ Համարվում է 2000 թվականների լավագույն երգերից՝ ընդունվելով հանդիսատեսի և մամուլի կողմից։ «Seven Nation Army»֊ն նաև հայտնի է սպորտային և քաղաքական իրադարձություններում։
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Seven Nation Army» | Ջեք Ուայթ | 3:52 |
2. | «Good to Me» | Բրենդան Բենսոն, Ջեյսոն Ֆոլքներ | 2:06 |
3. | «Black Jack Davey» | 5:06 |
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն |
---|---|---|---|
1. | «Seven Nation Army» | Ջեք Ուայթ | 3:52 |
2. | «Good to Me» | Բրենդան Բենսոն, Ջեյսոն Ֆոլքներ | 2:06 |
«Seven Nation Army» երգի տեսահոլովակը նկարահանել են Ալեքս Կորտեսը և Մարտին Ֆուժրոլեմը։ Տեսահոլովակը կան անընդհատ գնացող կալեդոսկոպի հայելիների տեսքով՝ սև, կարմիր և սպիտակ եռանկյուններ։ Նրանցից մի քանիսը պարունակում են Ջեքի և Մեգի խաղերը, ինչպես նաև քայլող կմախքներ և փղեր։ Տեսանյութը արագանում և դանդաղում է երգի տեմպի հետ միասին, և պարունակում է մի շարք էֆեկտներ։
Երգը եղել է Billboard ամսագրի Modern Rock Tracks֊ի առաջին հորիզոնականում, և պահպանել է իր դիրքը 38 շաբաթ շարունակ[1]։«Seven Nation Army» երգը ստացել է «Գրեմմի» մրցանակ «լավագույն ռոք երգ» անվանակարգում[2], նաև «ոսկե» սկավառակ Գերմանիայում[3]։
Երգը զբաղեցրել է 6֊րդ հորիոնականը Rolling Stone ամսագրի «2000-ականների լավագույն 100 երգերը» և 21֊րդ հորիզոնականը «լավագույն 100 կիթառային երգեր» ցանկերում[4]։ «Seven Nation Army»֊ն զբաղեցրել է 8֊րդ հորիզոնականը «Q» ամսագրի նմանատիպ լավագույն կիթառային երգերի ցանկում, ինչպես նաև գտնվել է NME ամսագրի երկու ցանկերում՝ «Տասնամյակի 50 լավագույն երգեր (1996֊2006)», որտեղ այն զբաղեցրել է 5֊րդ հորիզոնականը[5] և «Վերջին 15 տարվա 150 լավագույներգեր», որտեղ այն զբաղեցրել է 23֊րդ հորիզոնականը[6]։
Երգը սկսեցին երգել բելգիական «Բյուրգգե» ակումբի երկրպագուները Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Առաջին անգամ երգել են իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի դեմ խաղի ժամանակ։ Սակայն «Seven Nations Army» երգը հայտնի դարձավ 2006 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ այն երգում էին Իտալիայի հավաքականի երկրպագուները։ Ըստ կանոնի, հաղթանակի համար հավաքականը պետք է խաղա յոթ խաղ և պետք է հաղթի բոլոր խաղերում։ Չնայած որ Իտալիայի հավաքականը մեկ խաղ ոչ-ոքի էր անցկացրել, սակայն հաղթել էր աշխարհի առաջնությունը[7]։ Նաև «Seven Nations Army»֊ն երգել են 2012 և 2016 թվականների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ՝ ամեն խփած գոլից հետո։ Երգը նաև լսվում է Բավարիայի և Ատլետիկո Մադրիդի մարզադաշտերում՝ տան տերերի խփած գոլից հետո[8]։