Samsung Galaxy A50

Samsung Galaxy A50, «Samsung Electronics» ընկերության սմարթֆոնը Galaxy A դասից, որը փոխարինելու է եկել Galaxy J դասին[1]։ A50 սերիան ներկայացվել է 2019 թվականի փետրվարի 25-ին։

Samsung Galaxy A50
ԱրտադրողSamsung Electronics
Էկրան6,4 դյուրմ, 403 ppi
Տեսախցիկ25 ՄՊ
ՊրոցեսորExynos 9610
Չափս158.5 x 74.7 x 7,7 մմ
Քաշ166 գ
ՍերիաSamsung Galaxy A series

Տեխնիկական բնութագրեր

  • Կորպուսի նյութ՝ պլաստիկա (Glasstic), Corning Gorilla Glass 3
  • Օպերացիոն համակարգ՝ Android 9.0 (Pie) + OneUI 1.x
  • SIM՝ երկու նանո սիմ
  • Էկրան՝ անկյունագիծ՝ 6,4", թույլտվություն՝ 1080 х 2340, 19,5:9, ppi 403
  • Պրոցեսոր՝ ութ միջուկային Exynos 9610
  • Գրաֆիկա՝ Mali G72 MP3
  • Օպերատիվ հիշողություն՝ 4/6 ԳԲ
  • Տվյալները պահպանելու հիշողություն՝ 64[2]/128[3] ԳԲ (ստանդարտ UFS 2.1)
  • Լրացուցիչ հիշողություն՝ microSD մինչև 512 ԳԲ
  • Միացումներ՝ USB Type-C
  • Հիմնական տեսախցիկ՝ 25 ՄՊ (f/1.7) + 5 ՄՊ (f/2.2) + 8 ՄՊ (f/2.2), LED բռնկում
  • Առջևի տեսախցիկ՝ 25 ՄՊ, f/2.0, կողքի ազդեցություն
  • Ցանցեր՝ 2G/3G/LTE
  • Ինտերֆեյս՝ Wi-Fi a/b/g/n/ac, Bluetooth 5.0, NFC, ANT+
  • Նավիգացիա՝ GPS, ԳԼՈՆԱՍ
  • Լրացուցիչ՝ FM-ռադիո, մոտեցնող սենսոր, արագացուցիչ, լույսի ցուցիչ, հոլակ, Հոլլի ցուցիչ, մատնահետքի սքաներ, վերաբացում դեմքով, Samsung Pay, Google Pay
  • Մարտկոց՝ 4000 մԱժ, տեսադիտման ռեժիմ՝ մինչև 19 ժամ
  • Չափսեր՝ 158.5 x 74.7 x 7,7 մմ
  • Քաշ՝ 166 գր

Ծրագրային ապահովում

Galaxy A50-ը, սերիայի բոլոր մոդելների նման, աշխատում է Android Pie-ով (9.0)՝ ֆիրմային OneUI 1.x. թաղանթով։

2019 թվականի հունիսին, իսկ հետո՝ նաև հուլիսին, սմարթֆոնը թարմացումներ է ստացել։ Հունիսյան թարմացումը լուծել է դանդաղեցված ռեժիմում տեսանյութի ձայնագրման խնդիրը, հուլիսյանը՝ անվտանգության որոշ խնդիրներ[4]։

Galaxy A50-ն աջակցում է դեմքով վերաբացում, մոդելի մեջ կա մատնահետքի սքաներ, որը գտնվում է ոչ թե հետևի վահանակի վրա, այլ տեղադրված է էկրանի մեջ։ Սմարթֆոնն ունի Always On Display ֆունկցիան՝ ի տարբերություն սերիայի նախորդ մոդելների։

Samsung-ի պաշտոնական կայքի FAQ բաժնում կա հոդված՝ «Samsung Galaxy-ում հայտնվել է «Տեսախցիկի խափանում» սխալը»[5]։

Վաճառք

Galaxy A30-ը և Galaxy A50-ը A սերիայի առաջին սմարթֆոննեն են, որոնք ներկայացվել են հանրությանը։ Անոնսը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 25-ին։

Ռուսական շուկայում Galaxy A50-ի վաճառքները սկսվել են 2019 թվականի մարտի 18-ին՝ Galaxy A20-ի և Galaxy A30-ի հետ միաժամանակ։ Galaxy A50 4/64 ԳԲ-ի գինը 19 990 ռուբլի էր, իսկ Galaxy A50 6/128 ԳԲ-ը՝ 24 990 ռուբլի[6]։

2019 թվականի օգոստոսի 22-ին ընկերությունը ներկայացրել է Galaxy A50s-ի բարելավված մոդելը՝ ավելի հզոր հիմնական տեսախցիկով[7]։

Samsung ընկերության հայտարարության համաձայն՝ ընկերության կողմից վաճառված սմարթֆոնների ընդհանուր թիվը 2019 թվականի երկրորդ եռամսյակում աճել է A50 և A70 մոդելների հաշվին[8]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ