Rosy Blue

Հնդկա-բելգիական ընկերություն

Rosy Blue (անգլ.՝ Rosy Blue), մասնավոր սեփականություն հանդիսացող հնդկական-բելգիական ընկերություն[1][2][3][4], որը զբաղվում է մաքուր էներգիայի, լրատվամիջոցների, անշարժ գույքի, ֆինանսական ծառայությունների և մանրածախ առևտրով։ Ընկերությունը զբաղվում է նաև թանկարժեք ապրանքների, չմշակված ադամանդների առևտրով, արտադրում և տարածում է ադամանդներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ոսկերչական իրեր[5][6]։

Rosy Blue
Հնդկա-բելգիական ընկերություն Խմբագրել Wikidata
ձեռնարկություն Խմբագրել Wikidata
Ստեղծում1960 Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևձեռնարկություն Խմբագրել Wikidata

Ընկերությունը ադամանդի և թանկարժեք քարերի խոշորագույն թրեյդերներից մեկն է ամբողջ աշխարհում[7] և ունի 12 գրասենյակ աշխարհի յոթ երկրներում ՝ Բելգիայում, Իսրայելում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Չինաստանում, ԱՄԷ-ում (Դուբայ)[8][9]։ Ռասել Մեհտան ներկայիս նախագահն ու գործադիր տնօրենն է[10]։

Rosy Blue-ն[11] De Beers-ի սեյթհոլդերն է[Ն 1]։

Պատմություն

Ընկերությունը հիմնադրվել է 1960 թվականին Արունկումար Մեհտայի և նրա զարմիկ Բհանուչանդրա Բհանսալիի կողմից։ 70-ականներին Բելգիայի Անտվերպեն քաղաքում էր գտնվում ընկերության կենտրոնակայանը, որն իր գործունեությունն ընդլայնել է մի քանի այլ ադամանդի կենտրոններում[12][13]։

2005 թվականին Rosy Blue-ն դարձել է Ոսկերչական իրերի պատասխանատու խորհրդի հիմնադիր և վկայագրված անդամ[14][15]։

2008 թվականին Rosy Blue-ն ստորագրել է ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիրը[Ն 2][16]։

2017 թվականին Rosy Blue-ն ընդգրկվել է ինչպես Պանամայի փաստաթղթերում, այնպես էլ Դրախտային փաստաթղթերում՝ որպես կազմակերպություն, որը գումար է փոխանցել անվտանգ ապաստարաններ՝ երկրում հարկեր վճարելուց խուսափելու համար[17]։

Նշումներ

Ծանոթագրություններ