Regina Cordium
«Regina Cordium» (թարգմանաբար՝ «Սրտերի թագուհի»), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1860 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Յոհանեսբուրգի գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1860 |
բարձրություն | 0,25 մետր |
լայնություն | 0,2 մետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
նյութ | յուղաներկ և փայտե տախտակ |
գտնվում է | Յոհաննեսբուրգի պատկերասրահ |
հավաքածու | Յոհաննեսբուրգի պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
![]() |
Տեղեկություն նկարի մասին
«Regina Cordium» կտավը Ռոսսետտին նկարել է Էլիզաբեթ Սիդալի հետ ամուսնությունից հետո՝ որպես ամուսնական դիմանկար[1]։ Անվանումը, որը թարգմանվում է որպես «Սրտերի թագուհի», նաև զուգորդում է առաջացնում խաղաթղթերից ագռավի թագուհու հետ, ինչն ընդգծել է նաև հենց Ռոսսետտին՝ նկարագրելով կտավը իր նամակներից մեկում[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/97/Dante_Gabriel_Rossetti_-_Regina_Cordium_%281861%29.jpg/120px-Dante_Gabriel_Rossetti_-_Regina_Cordium_%281861%29.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/Dante_Gabriel_Rossetti_-_Regina_Cordium_%281866%29.jpg/120px-Dante_Gabriel_Rossetti_-_Regina_Cordium_%281866%29.jpg)
Նկարում մինչև ուսերը, ոսկեզօծ ֆոնին պատկերված է Էլիզաբեթ Սիդալը, որի ձեռքին ծաղիկ կա[2]։ Դիմանկարը ձեռք է բերել քննադատ Ջոն Ռասկինը, որին որոշ ժամանակ անց սկսել են դուր չգալ «կարմիր մազերը և մարջանե ուլունքները», և նա վաճառել է կտավը իր ընկերոջը[2]։ Արվեստաբան Ալիսթեր Գրիվը նկարն անվանել է «դիտավորյալ պարզամիտ» և նշել խաղաթղթին հատուկ դեկորատիվ տարրեր[1]։
1861 թվականին Ռոսսետտին պատվերով ստեղծել է իր ընկեր Ջոն Էլդոմ Հիթոնի կնոջ դիմանկարը բացարձակապես նույն կոմպոզիցիայով և ֆոնով, կրկնվել են նաև դետալները՝ արդուզարդը և ձեռքի ծաղիկը։ Այս նկարը ևս կոչվել է «Regina Cordium»[3]: Դիմանկարի ստեղծման համար նա հրավիրվել է Յորքշիրում գտնվող Հիթոնի առանձնատունը, որտեղ աշխատանքի համար անցկացրել է ամսից ավելի[4]։
1866 թվականին Ռոսսետտին ստեղծել է ևս մեկ «Սրտերի թագուհի», բայց այս անգամ արդեն բոլորովին այլ կոմպոզիցիայով և հերոսուհու կերպարով։ Բնորդուհին եղել է Ալեքսա Ուայլդինգը[2]։ Այս կտավում հերոսուհին ոսկեգույն ֆոնին պատկերված է բալի ծառի հետ։ Նկարի ոճը հիշեցնում է Միջնադարի նկարչությունը։ Նկարն առատ է խորհրդանշական դետալներով, որոնց մեծ մասը կապված է սիրո կամ սրտային խորհրդանշանների հետ. պարանոցին սրտաձև մանյակ, մեդալիոն կապված աչքերով Ամուրի պատկերով, հերոսուհու ձեռքին հիրիկ, իսկ առաջին պլանում՝ վարդեր[5]։
Նկարը ներկայումս գտնվում է Քելվինգրոուվ գեղարվեստական պատկերասրահի հավաքածուում։