Radioactive (երգ)
Radioactive՝ ամերիկյան Imagine Dragons ռոք խմբի սինգլը առաջին ստուդիական Night Visions ձայնասկավառակից։ Առաջին անգամ հայտնվել է ռադիոյում՝ 2012 թվականի ապրիլի 2–ին[1]։ Երգը ստացել է Գրեմմի մրցանակ «Լավագույն ռոք կատարման» համար՝ 2014 թվականի հունվարի 26–ին, ինչպես նաև առաջադրվել է որպես տարվա լավագույն ձայնագրություն։ Rolling Stone ամսագիրը այս սինգլն անվանել է տարվա ամենամեծ ռոք հիթ[2]։
«Radioactive» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Imagine Dragons-ի սինգլը | ||||
«Night Visions» ալբոմից | ||||
Թողարկված | ապրիլի 2, 2012 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | օգոստոս 2011 - հունվար 2012; Westlake Recording Studios (Հարավային Հոլիվուդ) | |||
Ժանր | ալտերնատիվ ռոք, էլեկտրոնիկ ռոք, ինդի ռոք | |||
Երգահան | Բեն ՄաքՔի, Դեն Պլատցմեն, Դեն Ռեյնոլդս, Ուեյն Սերմոն, Ալեքսանդր Գրանտ, Ջոշ Մոսեր | |||
Տևողություն | 6:37 (CD) 3:07 (US Promo) 6:14 (UK Promo) | |||
Լեյբլ | Interscope Records, KIDinaKORNER | |||
Պրոդյուսեր | Ալեքսանդր Գրանտ | |||
Հորիզոնականները չարթերում | ||||
Imagine Dragons-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Պատմություն
Երգը առաջին անգամ հայտնվել է ռադիոյում 2012 թվականի ապրիլի 2–ին[1]։ Radioactive–ը Billboard Hot 100 չարթում հայտնվեց № 96 հորիզոնականում 2012 թվականի սեպտեմբերին՝ ձայնասկավառակի թողարկումից հետո, և երկար ժամանակ չարթի ցածր հորիզոնականներում էր գտնվում։ Միայն 2013 թվականի ապրիլի երգը մտավ լավագույն տասնյակ՝ գրավելով № 7 հորիզոնականը, իսկ ավելի ուշ՝ № 3[3]։ Երգը հասավ № 3 հորիզոնական Billboard Hot 100–ում 2013 տարվա ընթացքում՝ «Thrift Shop» և «Blurred Lines» երգերից հետո[4]։ Երգը 23 շաբաթ (ռեկորդային ցուցանիշ) № 1 հորիզոնականում էր Hot Rock Songs ռոք չարթում։ Բացարձակ ռեկորդ էր սահմանվել ռոքի պատմության ավելի քան կեսդարյա պատմության մեջ․ 87 շաբաթBillboard Hot 100–ում (մայիս 2014)[5][6]։
- Imagine Dragons խումբ
- Դեն Ռեյնոլդս՝ վոկալ
- Ուեյն Սերմոն (Wayne Sermon)՝ կիթառ
- Բեն ՄաքՔի (Ben McKee)՝ բաս կիթառ
- Դեն Պլատցման (Daniel Platzman)՝ հարվածային գործիքներ, թավջութակ
- Լրացուցիչ երաժիշտներ
- J Browz՝ կիթառ
- Լրացուցիչ անձնակազմ
- Ալեքսանդր Գրանտ՝ համահեղինակ, պրոդյուսեր
- Ջոշ Մոսեր (Josh Mosser)՝ համահեղինակ
- Մանի Մարոքուին (Manny Marroquin)՝ միքս՝
- Ջո ԼաՊորտա (Joe LaPorta) մշակում
Մրցանակներ և առաջադրումներ
Տարեթիվ | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2013 | MuchMusic Video Awards | International Video of the Year (Group) | Առաջադրված |
Teen Choice Awards | Choice Rock Song | Հաղթանակ | |
MTV Video Music Awards | Best Rock Video | Առաջադրված | |
UK Festival Awards | Anthem of the Summer | Առաջադրված | |
2014 | People’s Choice Awards | Favorite Song | Առաջադրված |
Գրեմի | Տարվա լավագույն ձայնագրություն | Առաջադրված | |
Լավագույն ռոք կատարում | Հաղթանակ |
Հիթ-շքերթներ
Հավաստագրեր
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[65] | 5× Platinum | 350 000^ |
Ավստրիա (IFPI Austria)[66] | Platinum | 30,000x |
Կանադա (Music Canada)[67] | 7× Platinum | 0^ |
Դանիա (IFPI Denmark)[68] | 4× Platinum | 15,000^ |
Գերմանիա (BVMI)[69] | Platinum | 300,000^ |
Իտալիա (FIMI)[70] | 3× Platinum | 150,000* |
Մեքսիկա (AMPROFON)[71] | Platinum | 60,000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[72] | 5× Platinum | 75 000* |
Նորվեգիա (IFPI Norway)[73] | 5× Platinum | 0* |
Շվեդիա (GLF)[74] | 6× Platinum | 240,000x |
Շվեյցարիա (IFPI Switzerland)[75] | Platinum | 30 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[76] | 2× Platinum | 1 200 000^ |
ԱՄՆ (RIAA)[77] | Diamond![]() | 8,234,360[78] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Since May 2013 RIAA certifications for digital singles include on-demand audio and/or video song streams in addition to downloads.[79]