PyCharm

PyCharm, ծրագրային ապահովում նախատեսված Python ծրագրավորման լեզվով մշակումների իրականացնելու համար։ Ծրագիրը իր մեջ ներառում է կոդի անալիզի․ գրաֆիկական վրիպազերծից, յունիթ-թեսթի թողարկիչ և Django-ի վեբ-մշակում։ PyCharm-ը մշակվել և թողարկվել է JetBrains ընկերության կողմից[4] IntelliJ IDEA-ի հիման վրա։

Изображение логотипа
Տեսակզարգացման ինտեգրված միջավայր, software development kit? և ազատ ծրագրային ապահովում
Նախագծումը՝JetBrains[1]
Գրված է՝Ջավա և Python
ՕՀԼինուքս[2], Windows[3] և մաքՕՍ[2]
Առկա էանգլերեն
Կարդագող ֆայլերի ֆորմատPython script?
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր և Apache License 2.0
Հիմք են ծառայելIntelliJ IDEA
Կայքjetbrains.com/pycharm/(անգլ.)
 PyCharm Վիքիպահեստում

PyCharm-ը համարվում է կրոսսպլատֆորմային ծրագիր, որը համատեղելի է Windows, macOS և Linux օպերացիոն համակարգերի հետ։ PyCharm Community Edition (անվճար տարբերակը) գտնվում է Apache License լիցենզիային ներքո, իսկ PyCharm Professional Edition համարվում է ծրագրի վճարային տարբերակը[5]։

Պատմություն

PyCharm թողարկվել է PyDev-ի և Komodo IDE-ի հետ մրցակցության համար, սակայն ներկա պահին PyCharm-ը օգտագործում է PyDev-ը կոդի վրիպազերծման համար։ Բետա տարբերակը թողարկվել է 2010 թվականի հուլիսին, իսկ առաջին՝ 1․0 տարբերակը դրանից 3 ամիս անց։

2․0 տարբերակը թողարկվել է 2011 թվականի դեկտեմբերի 13-ին։

3․0 տարբերակը արդեն 2013 թվականի սեպտեմբերի 24-ին։

PyCharm Community Edition, անվճար տարբերակը բաց ներքին կոդով, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին։

2016 թվականի մարտին JetBrains-ը տեղափոխվեց լիցենզիայի բաժանորդագրությամբ մոդելին, որի հետ միասին փոխվեց նաև տարբերակի համարակալումը։ Արդեն դրանից հետո տարբերակի համարը ուներ այս տեսքը՝ YYYY.R, որտեղ YYYY՝ թողարկման տարեթիվն է, իսկ R-ը՝ այդ տարվա ընթացքում թողարկման թիվը[6]։

Լիցենզիա

PyCharm Professional Edition-ը ունի լիցենզիայի մի քանի տարբերակ, որոնք իրարից տարբերվում են իրենց ֆունկցիաներով, արժեքով և օգտագործման պայմաններով, ինչպես նաև այս տարբերակը անվճար է ուսումնական հաստատությունների համար և բաց ներքին կոդով նախագծերի համար։

Գոյություն ունի նաև Community Edition անվճար տարբերակը, որը ունի ավելի սուղ հնարավորություններ[7]։ Ծրագիրը տարածվում է Apache 2 լիցենզիայով։

Հավելումներ

Օգտատերերը իրենք կարող են գրել հավելումներ PyCharm-ի համար։ JetBrains IDE որոշակի հավելումներ նույնպես կարող են աշխատել PyCharm-ի համար։ Գոյություն ունի ավելի քան հազար հավալում ծրագրի համար։

Ծանոթագրություններ