«Paradise» (հայերեն՝ դրախտ), բրիտանական Coldplay խմբի Mylo Xyloto ստուդիական ալբոմի, երկրորդ սինգլը։ Թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 12-ին, Parlophone լեյբլով։
2010 թվականին X Factor շոուի պրոդյուսերը խնդրեց Քրիս Մարտինին երգ գրել հաղթողի համար։ «Paradise» երգը սկզբում գրվել էր այլ նպատակի համար, բայց Coldplay-ի հարվածային գործիքահար Չիլ Չեմփիոնը պնդեց, որ երգը ներառվի առաջիկա ստուդիական ալբոմի մեջ[1]։
Երգի պրեմիերան տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին 7:30-ին Քրիս Մոյլսի շոուի ժամանակ, BBC Radio 1 ռադիոկայանից[2][3]։
Նոյեմբերի 30-ին երգը գլխավորեց բրիտանական հիթ-շքերթը, դառնալով առաջին տեղը զբաղեցրած Coldplay երկրորդ երգը («Viva la Vida»-ից հետո, 2008)[4]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։