PEN միջազգային կազմակերպություն

PEN միջազգային կազմակերպություն (անգլ.՝ Pen International, մինչև 2010 թվականը հայտնի էր որպես International PEN)[2], գրողների, բանաստեղծների, լրագրողների համաշխարհային իրավապաշտպան, ոչ պետական կազմակերպություն, հիմնադրվել է Լոնդոնում, 1921 թվականին[3]` զարգացնելու աշխարհի տարբեր ծայրերից գրողների մտավոր համագործակցությունը։ Կազմակերպությունը ներկայացուցչություններ ու գրասենյակներ ունի աշխարհի ավելի քան 100 երկրում։ Կազմակերպության այլ նպատակներից են. ընդգծել փոխադարձ համաձայնության և համաշխարհային մշակույթում գրականության զարգացման կարևորությունը, պայքարել արտահայտվելու ազատության համար և որպես ազդեցիկ ձայն օժանդակել ճնշված, բանտարկված, երբեմն անգամ` սպանված գրողների շահերը պաշտպանելիս։

PEN միջազգային կազմակերպություն
Изображение логотипа
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Հիմնադրվածհոկտեմբերի 21, 1921[1]
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Գլխավոր քարտուղարJennifer Clement?
ՀիմնադիրCatherine Amy Dawson Scott?[1]
Պարգևներ
Կայքpen-international.org(անգլ.)(իսպ.)(ֆր.)
Քեթրին Էմի Դյուսոն Սքոթ, PEN-ի համահիմնադիրներից

Պատմություն

Առաջին PEN ակումբն ստեղծվել է Լոնդոնում, 1921 թվականին, Քեթրին Էմի Դյուսոն Սքոթի կողմից, Ջոն Գալսվորթիի հետ համատեղ։ Առաջին անդամներն էին Ժոզեֆ Կոնրադը, Էլիզաբեթ Քրեյգը, Ջորջ Բեռնարդ Շոուն և Հ. Գ. Ուելսը։PEN-ը նախ «Poets, Essayists, Novelists (պոետներ, էսսեյիստներ, վիպասաններ)» բառերի հապավումն էր, իսկ հիմա այն համարվում է «Poets, Playwrights, Editors, Essayists, Novelists» (պոետներ, դրամատուրգներ, խմբագիրներ, էսսեյիստներ, վիպասաններ) բառերի հապավումը և ներառում է գրողների գրականության ցանկացած ուղղությունից, ինչպես, օրինակ, լրագրողներին կամ պատմաբաններին[4]։

Կազմակերպությունն ունի հետևյալ նպատակները.

  1. Զարգացնել մտավոր համագործակցություն գրողների միջև
  2. Ստեղծել գրողների համաշխարհային համայնք, որը կբարձրացնի գրականության դերը համաշխարհային մշակույթի զարգացման մեջ
  3. Պաշտպանել գրականությունը ժամանակակից տարբեր վտանգներից, որոնք առկա են այսօր աշխարհում։

PAN-ի վերջին նախագահներից են եղել Ալբերտո Մորավիան, Հայնրիխ Բյոլը, Արթուր Միլլերը, Մարիո Վարգաս Լյոսան, Հոմերո Արիդջիսը, Ժիրի Գրուշան և Ջոն Ռալսթոն Սաոլը։ Այսօր կազմակերպության նախագահը Ջենիֆեր Քլիմենթն է։

Կառուցվածք և կարգավիճակ

PEN-ի գլխամասը Լոնդոնում է։ Կազմակերպության մասնաճյուղեր կան աշխարհի ավելի քան 100 երկրներում, որոնցից յուրաքանչյուրը բաց է գրողների, լրագրողների, թարգմանիչների, պատմաբանների և գրական ոլորտում ներգրավված այլ անձանց համար, անկախ ազգային պատկանելությունից, ռասայից, մաշկի գույնից կամ կրոնական պատկանելությունից։ Այն ոչ պետական կազմակերպություն է և պաշտոնական խորհրդատվական հարաբերություններ ունի UNESCO-ի և Հատուկ խորհրդատվական կարգավիճակ` ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդի հետ։

PEN խարտիա

PEN խարտիան հիմնված է կազմակերպության Միջազգային կոնգրեսներով ընդունված բանաձևերի վրա։ Խարտիայի ընդհանուր դրույթներն են[5].

Գրականությունը սահմաններ չի ճանաչում և պետք է ընդհանուր լինի բոնլոր մարդկանց համար, անկախ քաղաքական կամ միջազգային փոփոխություններից։

Բոլոր իրավիճակներում, և հատկապես` պատերազմի ժամանակ արվեստի գործերն ու գրադարանները, մարդկության ժառանգությունը պետք է հեռու մնան ազգային կամ քաղաքական «խարդավանքներից»։

PEN-ի անդամները պետք է մշտապես օգտագործեն իրենց ունեցած ազդեցությունը ի նպաստ ազգերի միջև փոխհամագործակցության և փոխադարձ հարգանքի, նրանք պարտավորվում են ամեն ինչ անել` նվազեցնելու ռասայական, դասային ու ազգային ատելությունը` նպատակ ունենալով ապրել ավելի խաղաղ աշխարհում։

PEN-ը պաշտպանում է գաղափարների առանց խոչընդոտների տարածումը մի ազգի շրջանակներում կամ ազգերի միջև, և կազմակերպության անդամները երաշխավորում են դիմակայել խոսքի ազատության ցանկացած ճնշման իրենց երկրում և համայնքում, ինչպես նաև` ամբողջ աշխարհում, որտեղ դա հնարավոր է։

PEN-ը հայտարարում է իր աջակցությունը ազատ մամուլին և դեմ է գրաքննությանը խաղաղ ժամանակներում։

Բանտարկված գրողների կոմիտե

PEN միջազգային կազմակերպության բանտարկված լրագրողների կոմիտեն[6] աշխատում է ամբողջ աշխարհում բանտարկված գրողների համար։ Այն հիմնադրվել է 1960 թվականին[7] ի պատասխան բանտարկված գրողների ձայները լռեցնելու աճող փորձերին։ Բանտարկված գրողների կոմիտեն ամեն տարի ուսումնասիրում է ավելի քան 900 գրողների գործեր, ում բանտարկել են, տանջանքների ենթարկել, սպառնացել, ում հանդեպ հարձակում է եղել և ում սպանել են իրենց մասնագիտական պարտքը կատարելիս։ Այն երկու տարին մեկ տպագրում է դեպքերի ցանկ[8]` փաստելով խոսքի ազատության ոտնահարման դեպքերն ամբողջ աշխարհում։

Կոմիտեն նաև համակարգում է PEN-ի անդամների արշավները, որոնք նպատակ ունեն վերջ տալու այս հարձակումներին և ամբողջ աշխարհում խոսքի ազատության ոտնահարմանը[9]։ PEN-ի Բանտարկված գրողների կոմիտեն 90 ոչ պետական կազմակերպություններից կազմված Արտահայտման ազատության միջազգային գլոբալ ցանցի հիմնադիր անդամ է. վերջինս ուսումնասիրում է գրաքննությունն աշխարհի տարբեր երկրներում ու պաշտպանում է լրագրողների, գրողների, համացանցի օգտատերերի և բոլոր այն մարդկանց իրավունքները, ում արտահայտվելու ազատությունը ոտնահարվում է[10]։

2016 թվականի հունվարի 15-ին PEN-ը միացել է Freemuse և Մարդու իրավունքների համար միջազգային արշավին Իրանում` դեմ արտահայտվելով երաժիշտներ Մեհդի Ռաջաբիանի և Յուսեֆ Էմադիի, կինոռեժիսոր Հուսեյն Ռաջաբիանի 2013 թվականի ձեբակալությանն ու 2015 թվականի դատապարտմանը և կոչ անելով Իրանի արդարադատությանն ու իշխանության մյուս ներկայացուցիչներին հանել նրանց դեմ կիրառվող պատժամիջոցները[11]։

Անդամներ

  • Հոմերո Արիդջիս
  • Քարմեն Արիսթեգի
  • Մարգարեթ Աթվուդ[12]
  • Թոմաս Գ. Բերջին
  • Հեյնիխ Բոլ
  • Ջորջ Լուիս Բորջես
  • Մարսելո Մորաես Կատանո
  • Ջ. Մ. Քոեթզե
  • Ժոզեֆ Քոնրադ
  • Էլիզաբեթ Քրեյգ
  • Սիդնի Դարք
  • Հերման Ֆրիդման
  • Նադինե Գորիմեր
  • Գլորիա Գուարդիա
  • Մարիո Վարգաս Լլոսա
  • Ռոբի Մաքալեյ
  • Թոմաս Ման
  • Պրեգրադ Մատվեևիչ
  • Արթուր Միլլեր
  • Չարլզ Լանգբրիջ Մորգան
  • Թոնի Մորիսոն
  • Օկտավիո Փազ
  • Հարոլդ Փինթեր
  • Ջ. Կ. Ռոուլինգ[13]
  • Միշել Սքամել
  • Ջորջ Բեռնարդ Շոու
  • Ուիլյամ Քթեյրոն
  • Լուիզա Վալենզուելա
  • Հ. Գ. Ուելս

Նախագահներ

PEN International-ի նախագահներ
Ջոն Գալսվորթի1921–1932
Հ. Գ. Ուելս1932–1935
Ջուլս Ռոմեինս1936–1939
Նախագահական խորհուրդ պատերազմի ժամանակ։ Դենիս Սորթ, Ֆրենսիս Մյուրիք, Թորնթոն Վայլդեր, Հու Շի1941–1946
Մաուրիս Մաեթերլինք1947–1949
Բենեդետո Քրոք1949–1953
Չարլզ Լեմբրիջ Մորգան1954–1956
Անդրե Շամսոն1957–1959
Ալբերտո Մորավիա1960–1962
Վիկտոր Է. վան Րիսլանդ1963–1965
Արթուր Միլլեր1966–1969
Պիեռ Էմանուել1970–1971
Հենրի Բոլ1972–1973
Վ. Ս. Փրիթչեթ1974–1976
Մարիո Վարգաս Լլոսա1977–1979
Փեր Վաթսբերգ1979–1986
Ֆրենսիս Քինգ1986–1989
Ռենե Թավերներ1989, մայիս-նոյեմբեր
Փեր Վասթբերդնոյեմբեր 1989 – մայիս 1990
Ջիորջի Կոնրադ1990–1993
Ռոնալդ Հարվուդ1993–1997
Հոմերո Արիդջիս1997–2003
Ջիրի Գրուսա2003–2009
Ջոն Ռալսթոն Սոլ2009–2015
Ջենիֆեր Քլեմենթ2015–մինչև հիմա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PEN միջազգային կազմակերպություն» հոդվածին։