OCA-DLR աստերոիդային դիտարկումների ծրագիր

OCA–DLR աստերոիդային դիտարկումների ծրագիր (ODAS) աստղագիտական հետազոտություն էր, որը ստեղծվել էր Արեգակնային համակարգի փոքր մարմինների հետազոտությունների համար, և որը ուշ 1990-ականներին սևեռվեց Երկրին մոտեցող աստերոիդների որոնման վրա։ Այս եվրոպական գիտական ծրագիրը համագործակցություն էր Ֆրանսիական Լազուր ափի աստղադիտարանի (OCA) և Գերմանական ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնի (DLR) միջև։ Այս ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է մեկ գիսաստղ և ավելին քան 1000 փոքր մոլորակ 1996-ից 1999 թվականը[1][2]։

OCA-DLR աստերոիդային դիտարկումների ծրագիր
Տեսակաստղագիտական հետազոտություն և աստղագիտական ​​աստղադիտարան
Երկիր Ֆրանսիա
ՀապավումODAS
Հիմնադրվածհոկտեմբեր 1996
Լուծարվածապրիլ 1999
ՆպատակներԵրկրին մոտ աստերոիդների որոնում և քարտեզագրում
Կայքearn.dlr.de/odas/

ODAS ծրագիրը գործում էր միջազգային նախաձեռնության շրջանակներում, որը ուղղված էր Երկրին մոտեցող աստերոիդների որոնմանը, այս նախաձեռնությանը սկիզբ էր դրել Միջազգային աստղագիտական միության «Երկրին մոտեցող մարմինների աշխատանքային խումբը»[2]։ Ծրագիրը սկսվեց 1996 թվականի հոկտեմբերին և կանգնեցվեց 1999 թվականի ապրիլին, աստղադիտակի վերազինման համար, սակայն աստղադիտակը դրանից հետո չվերաբացվեց[3]։ Հետազոտությունների ընթացքում դիտարկումները կատարվում էին ամեն ամսվա 15 օրերի ընթացքում, երբ Լուսնի լույսը նվազագույնն էր, լուսնային ամսվա առաջին և վերջին քառորդների ժամանակ[2]։ Ծրագրի շրջանակներում օգտագործվում էր Լազուր ափի աստղադիտարանի 90 սանտիմետրանոց Շմիդտի աստղադիտակը, Նիսի մոտ, հարավային Ֆրանսիայում։ Շարժվող մարմինների հայտնաբերման համար օգտագործվում էր ԼԿՍ լուսանկարչական խցիկի[4] և համակարգչային ծրագրի[5] համակցությունը։

Ծրագրի գործունեության ընթացքում դիտարկվել է ընդհանուր առմամբ 10 523 մարմին, կատարվել է 44 433 դիրքային չափումներ, և հայտնաբերվել են ավելին քան հազար աստերոիդներ, համաձայն ՓՄԿ-ի կանոնների (2010 թվականի հոկտեմբերին հայտնաբերված մարմինների հայտնաբերման կանոնները փոխվեցին[6]։ Համաձայն հին կանոնների ODAS ծրագրով հայտնաբերվել էր 1020 աստերոիդ)։ Հայտանբերված մարմինների մեջ են նաև 5 Երկրին մոտեցող աստերոիդներ և 8 Մարսի ուղեծիրը հատող աստերոիդներ։ OADS ծրագրի շրջանակներում նաև «վերահայտնաբերվել» են նախկինում կորսված մարմիններ և հայտնաբերվել է 198P/ODAS գիսաստղը[2]։ Հայտնաբերված Երկրին մոտեցող աստերոիդներն են. (189011) Օգմիոս, (452307) 1997 XV11 (վերահայտնաբերված), (16912) Ռիանոն, 1998 SJ2 և 1998 VD31։

Աստերոիդների հայտնաբերումներ

ODAS ծրագրին Փոքր մոլորակների կենտրոնի կողմից վերագրվում են ավելին քան հազար համարակալված աստերոիդների հայտնաբերումներ 1996-ից 1999 թվականները ընկած ժամանակահատվածում[1]։ ODAS ծրագրի պաշտոնական կայքում հրատարակված ցանկը կարող է տարբերվել ՓՄԿ-ի ցանկից, քանի որ ավելացվել են նոր համարակալված մարմիններ, իսկ որոշ ODAS ծրագրի կողմից հայտնաբերված մարմինների հայտնաբերումը այլևս չի վերագրվում այդ ծրագրին։ Օրինակ, ODAS-ի ցանկերում նշված (129562) 1997 CJ23 և (164798) 1999 JC1 աստերոիդները այժմ պաշտոնապես վերագրվում են համապատասխանաբար Սփեյսուոչ և Կատալինա ծրագրերին[7][8]։

Տես նաև

Ծանոթագրություններ