Naughty Dog

Naughty Dog, ամերիկյան մասնավոր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշակմամբ։ Հիմնադրվել է 1984 թվականին։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է ԱՄՆ-ի Սանտա Մոնիկա քաղաքում։ Sony Interactive Entertainment-ի դուստր ընկերությունն է[1]։

Naughty Dog
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1984
ՀիմնադիրAndy Gavin? և Jason Rubin?
ՎայրՍանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենAndy Gavin?
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունSIE Worldwide Studios?
ՍեփականատերSIE Worldwide Studios?
Կայքnaughtydog.com(անգլ.)
 Naughty Dog Վիքիպահեստում

Պատմություն

Ստուդիան հիմնվել է 1984 թվականին Էնդի Գավինի և Ջեյմսոն Ռուբինի կողմից, այդ ժամանակ ընկերությունը կրում է Jam Software։ Ընկերության հիմնադիրների խոսքերով, այդ ժամանակ նրանք խաղերը մշակում էին ավռոռնակում։ Ընկերությունը անվանափոխվեց Naughty Dog-ի 1989 թվականին։ Ծրագրավորողներին հայտնություն բերեց Crash Bandicoot խաղի առաջին մասը, որի մշակումը սկսվել էր դեռ 1994 թվականից։ Ընկերության կողմից մշակվել են՝ Crash Bandicoot, Crash Bandicoot 2: Cortex Strikes Back, Crash Bandicoot 3: Warped և Crash Team Racing խաղերը։ Այս բոլոր խաղերը թողարկվել են բացառապես PlayStation խաղային համակարգերի համար[2]։

2001 թվականին Naughty Dog-ը գնվեց Sony Computer Entertainment-ի կողմից խաղային համակարգերի համար խաղերի մշակման համար։

Գնումից հետո Naughty Dog սկսեց աշխատել Jak and Daxter: The Precursor Legacy խաղի վրա, որը առաջին անգամ ցուցադրվեց 2001 թվականի մայիսին և թողարկվեց նույն տարում PlayStation 2-ի համար։

Հաջորդ խաղը ստուդիան թողարկեց արդեն PlayStation 3-ի համար։ 2007 թվականի վերջին թողարկվեց Uncharted: Drake's Fortune խաղը, իսկ հետո երկրորդ և երրորդ մասերը՝ Uncharted 2: Among Thieves (2009) և Uncharted 3: Drake’s Deception (2011)։

Այդ ընթացքում ընկերությունը տարբերակներ են փնտրում Jak & Daxter խաղաշարքի վերածննդի համար, սակայն եկավ այն եզրակացության, որ խաղը պատրաստ չէ թողարկման և սկսեց աշխատել նոր նախագծի վրա։ Այդ նախագիծը դարձավ՝ The Last of Us խաղը, որը թողարկվեց 2013 թվականին[3]։ Խաղը պարգևատրվեց 10 մրցանակով D.I.C.E. 2013 կոնֆերանսի ժամանակ(Design, Innovate, Communicate, Entertain)[4] և BAFTA-ի ժամանակ 10 անվանակարգ[5][6]։

2014 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Naughty Dog-ը որպես նոր նախագիծ մտածում է նախկին խաղաշարքերից մեկի նոր մասի մշակումը[7][8]։

2014 թվականի մարտի վերջին Naughty Dog-ից հեռացավ Էմի Հեննիգը (նա գնաց Visceral Games Աստղային պատերազմ խաղի վրա աշխատելու համար[9]), և նաև հեռացավ Ջաստնի Ռիչմոնդը (տեղափոխվեց Riot Games[10]), ով Uncharted խաղի տեխնիկական տնօրենն էր։ Հեռացման տարբերակներից է, թե խաղը, որ ուղղությամբ պետք է զանգանա[11]։ 2014 թվականի ապրիլին ստուդիան թողնում է նաև Նեյթ Ուէլլսը, նա տեղափոխվեց Giant Sparrow, որը աշխատում էր The Unfinished Swan խաղի վրա[12]։ Uncharted 4-ի նախագծի ղեկավարի խնդրանքով Naughty Dog-ը աշխատանքի է վերցնում Նիլ Դրակմաննին և Բրյուս Ստրելին, ավելի վաղ նրանք աշխատել են The Last of Us[13]։

E3 2014-ի ժամանակ ցուցադրվեց Uncharted 4: A Thief’s End-ի առաջին տրեյլերը։ Նոլան Նորտի խոսքերով այս խաղը խաղաշարքում կլինի վեջինը[14]։

2017 թվականին սեպտեմբերի 13-ին իր հեռացման հայտարարեց Բրյուս Ստրելին[15]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ