NU'EST
NU’EST (հանգըլ՝ 뉴이스트, նշանակում է՝ NU ― նոր, Established ― հաստատված, Style ― ոճ, Tempo ― ռիթմ), հարավկորեական երիտասարդ խումբ՝ բաղկացած հինգ հոգուց։
Nuest | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 뉴이스트 |
Երկիր | ![]() |
Ժանրեր | սինթիփոփ և քեյ փոփ |
Գործունեություն | 2012 ― ներկա |
Լեյբլ | Pledis Entertainment |
Կայք | Պաշտոնական կայք |
Անդամներ | |
Ջեյեռ Պեկհո Մինհյոն Ռեն Արոն Ջեյսոն (NU'EST-M) | |
![]() |
Խումբը ճանաչում է գտել 2011 թվականի Pledis Boys դեբյուտից հետո։ Այն եղել է Pledis Entertainment-ի առաջին տղաների խումբը։ Ոչ պաշտոնական դեբյուտը՝ SBS Gayo Daejun–ը եղել է 2011 թվականի դեկտեմբերի 29–ին, իսկ արդեն պաշտոնական դեբյուտը 2012 թվականի մարտի 15–ին՝ Face երգով։
Գործունեություն
2011․ Ոչ պաշտոնական դեբյուտ
Սկսնակ խումբը հայտնի էր որպես Pledis Boys։ Նրանց առաջին երգը Love Letterն էր, Son Dambi–ի և After School–ի Happy Pledis 2012-ի համար։ Այն հեռարձակվել է հեռուստացույցով առաջին անգամ 2011 թվականի դեկտեմբերի 29–ին։
2012 թվականի Face–ի դեբյուտ
Արոն Քվաքը (ռեփեռ) և Կիմ Ջոնգհյունը (լիդեր) գրեցին իրենց նորաստեղծ խմբի առաջին երգը NU Establish Style Tempo–ն։ 2012 թվականի հունվարի 16–ին Pledis Entertainmentը ցուցադրեցի NU’EST–ի լիդերին՝ Ջեյերին։ Հաջորդ օրը նրանք ցույց տվեցին ևս երկու անդամի՝ ՄինՀյոնին և Ահարոնին։ Եվ վերջապես հունվարի 19–ին նրանք ներկայացան ամբողջ խմբով, ավելացած նաև Ռենին և Պեկհոին։ «Face»–ի պաշտոնական տեսահոլովակը դուրս եկավ 2012 թվականի մարտի 14–ին[1]։
NU’ESTը դեբյուտեց նաև մարտի 15–ին Mnet’s M! Countdown շոուի ժամանակ՝ «I’m Sorry» և «Face» երգերով։ Դրանից հետո դեբյուտեց նաև Music Bank–ին մարտի 16–ին, Show! Music Coreին մարտի 17–ին և Inkigayo–ին մարտի 18–ին։
2013 թվականի գործունեություն
2013 թվականի փետրվարի 13–ին խումբը թողարկեց իր երկրորդ մինի-ալբոմը «Hello» անվանմամբ[2]։Նույն թվականի ամռանը դուրս եկավ նրանց ալբոմը «Sleep Talking» անվանմամբ։Նոյեմբերի 6–ին Pledis Entertainment–ը հայտարարեց, որ ցանկանում է աշխատել նրանց հետ։ Նրանք պայմանագիր կնքեցին Ճապոնական YUEHUA Entertainment–ի հետ, և հենց այդ գործակալությունն էլ հայտարարեց NU’EST-M–ի ստեղծման մասին։ Խմբին միացավ մի Ճապոնացի երիտասարդ՝ Ջեյսոնը։
2014․ Re:BIRTH ալբոմ
Հուլիսի 9–ին NU'ESTը թողարկեց իր առաջին պրոֆեսիոնալ ալբոմը՝ Re։BIRTH–ը, որի մեջ ընդգրկված էին 12 հավաքածուներ, որոնցից 4–ը վերցված էին մինի ալբոմներից[3]։
Ալբոմի թողարկումից հետո խմբի երկու անդամներ Ռենը և Ջեյսոնը մեկնեցին Ճապոնիա ցուցադրելու իրենց նոր սկավառակը՝ NU՝EST Best in Korea–ը։
Խմբի անդամներ
Բեմական անուն | Իրական անուն | Կորեերեն | Ծննդյան տվյալները | Կարգավիճակը խմբում |
---|---|---|---|---|
Ջեյեր (JR) | Կիմ Ջյոնգ Հյոն | 김종현 | հունիսի 8, 1995![]() | Լիդեր, ռեփեր, պարող |
Պեկհո (կարդացվում է նաև Բեկհո) | Կանգ Դոնգհո | 강동호 | հուլիսի 21, 1995 ![]() | Գլխավոր վոկալիստ |
Մինհյոն | Հվանգ Մին Հյոն | 황민현 | օգոստոսի 9, 1995 ![]() | վոկալիստ, խմբի դեմք |
Ռեն (렌) | Չոի Մին Կի | 최민기 | նոյեմբերի 3, 1995![]() | վոկալիստ, մակնե |
Արոն/Ահարոն | Ահարոն Քվակ | 아론 콱 | մայիսի 21, 1993![]() | վոկալիստ, ռեփեր |
Ջեյսոն | Ֆու Լունֆյոն | 符龙飞 | մայիսի 21, 1993![]() | վոկալիստ, ռեփեր |
Տեսահոլովակներ
- Face (սինգլ, մարտի 14, 2012)
- Action (մինի-ալբոմ, հուլիսի 11, 2012)
- Hello (մինի-ալբոմ, փետրվարի 13, 2013)
- Sleep Talking (մինի-ալբոմ, օգոստոսի 22, 2013)
- Re։BIRTH (ալբոմ, հուլիսի 9, 2014)
Պարգևներ և մրցանակներ
Տարի | Մրցանակ | Ներկայացված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
Առաջադրված | |||
Առաջադրված | |||
Առաջադրված |
Սեուլի երաժշտական մրցանակաբաշխություն
Տարի | Մրցանակ | Ներկայացված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
Առաջադրված | |||
Առաջադրված |
Այլ մրցանակներ
Հարավային Կորեա
Տարի | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Ներկայացված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
Հաղթանակ |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- NU’EST–ը ներկայացրել է անդամների լուսանկարները Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. ShowAsia, հունվարի 20, 2012։
- Տեղեկատվություն NU’EST խմբի մասին Արխիվացված 2014-03-01 Wayback Machine
- NU’EST–ը թողարկում է սեփական ռեալիթի շոուն Արխիվացված 2016-09-17 Wayback Machine. ShowAsia, մարտի 20, 2012։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «NU'EST» հոդվածին։ |