NBA լավագույն պաշտպանողական խաղացող

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լավագույն պաշտպանողական խաղացող (անգլ.՝ National Basketball Association's Defensive Player of the Year Award), տիտղոս, որն ամեն տարի, ըստ NBA պարբերական մրցաշրջանի արդյունքների, շնորհվում է լավագույն պաշտպանին։ Շնորհվում է 1983 թվականից։ Հաղթողը որոշվում է 125 սպորտային լրագրողների քվեարկությամբ, որոնցից յուրաքանչյուրը անվանում է լավագույն երեք խաղացողներին։ Երեքից առաջինը վաստակում է 5 միավոր, երկրորդը՝ 3 միավոր իսկ երրորդը՝ 1 միավոր։ Այն խաղացողը, որը հավաքում է առավելագույն միավոր ճանաչվում է հաղթող[1]։

Մայքլ Ջորդան, այն չորս խաղացողներից մեկը, ովքեր իրենց կարիերայի ընթացքում հաղթել են NBA MVP և NBA լավագույն պաշտպանողական խաղացող տիտղոսները
Դուայթ Հովարդ, մրցանակի ամենաերիտասարդ տիրողը
Թայսոն Չենդլեր, համարվում է 2012 թվականի մրցանակի տիրողը

Այդ մրցանակի շնորհման ամբողջ պատմության ընթացքում տիտղոսին արժանացել են 18 խաղացողներ։ Ամենից շատը այդ տիտղոսն ստացել են Դիկեմբե Մուտոմբոն և Բեն Ուոլեսը (4)[2], Դուայթ Հովարդը՝ 3 անգամ, իսկ Սիդնի Մոնկրիֆը, Մարք Իտոնը, Դենիս Ռոդմանը, Հակիմ Օլաջուվոնը, Ալոնզո Մոուրնինգը և Քավայ Լեոնարդն արժանացել են տիտղոսին երկու անգամ։ Տվյալ մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը դարձել է Դուայթ Հովարդը[3]։ Մայքլ Ջորդանը[4], Դևիդ Ռոբիսոնը[5], Հակիմ Օլաջուվոնը[6] և Քևին Գառնեթը[7][8] արժանացել են նաև NBA ամենթանկ խաղացող մրցանակին, իսկ Ջորդանը[4] և Օլաջուվոնը[6] NBA լավագույն պաշտպանողկան խաղացողի և NBA ամենթանկ խաղացողի մրցանակները գրավել են մեկ մրցաշրջանը ընթացքում։

Հաղթողներ ցանկ

Նշված են այն խաղացողները, որոնք մինչ օրս հանդես են գալիս NBA-ում
Ընտրվել են Բասկետբոլի փառքի սրահի մեջ
Խաղացող (X)NBA լավագույն պաշտպանողական խաղացող տիտղոսի քանակ
ՄրցաշրջանԽաղացողՔաղաքացիությունԴիրքԱկումբ
1982-83Սիդնի Մոնկրիֆ  ԱՄՆպաշտպանՄիլոուքի Բաքս
1983-84Սիդնի Մոնկրիֆ (2)  ԱՄՆպաշտպանՄիլոուքի Բաքս
1984-85Մարք Իտոն  ԱՄՆԿենտրոնականՅութա Ջազ
1985-86Էլվին Ռոբինսոն  ԱՄՆպաշտպանՍան Անտոնիո Սփըրս
1986-87Մայքլ Կուպեր[b]  ԱՄՆպաշտպան/հարձակվողԼոս Անջելես Լեյքերս
1987-88Մայքլ Ջորդան[a][b]  ԱՄՆպաշտպանՉիկագո Բուլս
1988-89Մարք Իտոն (2)  ԱՄՆԿենտրոնականՅութա Ջազ
1989-90Դենիս Ռոդման[b]  ԱՄՆհարձակվողԴետրոյթ Փիստոնս
1990-91Դենիս Ռոդման (2)[b]  ԱՄՆհարձակվողԴետրոյթ Փիստոնս
1991-92Դևիդ Ռոբինսոն[a][b]  ԱՄՆԿենտրոնականՍան Անտոնիո Սփըրս
1992-93Հակիմ Օլաջուվոն[a][b]  Նիգերիա[c]ԿենտրոնականՀյուստոն Ռոքեթս
1993-94Հակիմ Օլաջուվոն (2)[a][b]  Նիգերիա[c]ԿենտրոնականՀյուստոն Ռոքեթս
1994-95Դիկեմբե Մուտոմբո  Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿենտրոնականԴենվեր Նագեթս
1995-96Գերի Փեյթոն[b]  ԱՄՆպաշտպանՍիեթլ Սուպերսոնիքս
1996-97Դիկեմբե Մուտոմբո (2)  Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿենտրոնականԱտլանտա Հոքս
1997-98Դիկեմբե Մուտոմբո (3)  Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿենտրոնականԱտլանտա Հոքս
1998-99Ալոնզո Մոուրնինգ[b]  ԱՄՆԿենտրոնականՄայամի Հիթ
1999-00Ալոնզո Մոուրնինգ (2)[b]  ԱՄՆԿենտրոնականՄայամի Հիթ
2000-01Դիկեմբե Մուտոմբո (4)  Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿենտրոնականՖիլադելֆիա-76
2001-02Բեն Ուոլես[b]  ԱՄՆհարձակվողԴետրոյթ Փիստոնս
2002-03Բեն Ուոլես (2)[b]  ԱՄՆհարձակվողԴետրոյթ Փիստոնս
2003-04Ռոն Արտեստ  ԱՄՆպաշտպան/հարձակվողԻնդիանա Փեյսերս
2004-05Բեն Ուոլես (3)[b]  ԱՄՆհարձակվողԴետրոյթ Փիստոնս
2005-06Բեն Ուոլես (4)[b]  ԱՄՆհարձակվողԴետրոյթ Փիստոնս
2006-07Մարկուս Կեմբի  ԱՄՆԿենտրոնականԴենվեր Նագեթս
2007-08Քևին Գառնեթ[a][b]  ԱՄՆհարձակվողԲոստոն Սելտիքս
2008-09Դուայթ Հովարդ  ԱՄՆԿենտրոնականՕռլանդո Մեջիք
2009-10Դուայթ Հովարդ (2)  ԱՄՆԿենտրոնականՕռլանդո Մեջիք
2010-11Դուայթ Հովարդ (3)  ԱՄՆԿենտրոնականՕռլանդո Մեջիք
2011-12Թայսոն Չենդլեր  ԱՄՆԿենտրոնականՆյու Յորք Նիքս
2012-13Մարկ Գասոլ  ԻսպանիաԿենտրոնականՄեմֆիս Գրիզլիս
2013-14Ջոակիմ Նոա  ՖրանսիաԿենտրոնականՉիկագո Բուլս
2014-15Քավայ Լեոնարդ  ԱՄՆԹեթև հարձակվողՍան Անտոնիո Սփըրս
2015-16Քավայ Լեոնարդ (2)  ԱՄՆԹեթև հարձակվողՍան Անտոնիո Սփըրս
2016-17Դրեյմոնդ Գրին  ԱՄՆԹեթև հարձակվողԳոլդեն Սթեյթ Ուորիորս
2017-18Ռուդի Գոբեր  ՖրանսիաԿենտրոնականՅութա Ջազ

Ծանոթագրություններ

  • [a] NBA ամենաթանկ խաղացողի տիտղոսի տիրող
  • [b] NBA առաջնության հաղթող
  • [c] Հակիմ Օլաջուվոնը ծնվել է Նիգերիայում, իսկ 1993 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն[9].

Արտաքին հղումներ