Mrs. Robinson

ամերիկյան Simon & Garfunkel դուետի երգը

Mrs. Robinson (թարգմանաբար՝ անգլերենից «Տիկին Ռոբինսոն»), ամերիկյան Simon & Garfunkel դուետի երգը չորրորդ ստուդիական Bookends ալբոմից (1968)։ Հայտնի է դարձել «Ավարտել» ֆիլմի օգնությամբ (1967), նաև եղել է իր ալբոմ-սաունդթրեքում։

«Mrs. Robinson»
Simon & Garfunkelի երգը
Ժանրփոփ֊ֆոլք և ֆոլկ ռոք
Լեզուանգլերեն
ՀեղինակՓոլ Սիմոն[1]
ԿոմպոզիտորՓոլ Սիմոն[1]

ԱՄՆ-ում երգը բարձրացել Է Billboard Hot 100 հիթ-շքերթի 1-ին հորիզոնական։ Դա դուետի կարիերայի երեք երգերից երկրորդն էր («The Sound of Silence»-ից հետո), որն այդ հիթ-շքերթում բարձրացել է 1-ին հորիզոնական[2]։

2014 թվականին New Musical Express բրիտանական ամսագիրն ընդգրկել է այս երգը «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր» ցանկում, որտեղ զբաղեցրել է 221-րդ հորիզանականը[3][4]։

1999 թվականին Simon and Garfunkel-ի այս երգով սինգլ դուետը միացվել է «Գրեմմիի» փառքի սրահում[5]։

Պատմություն

Ըստ երաժիշտների հիշողությունների՝ երգի վրա աշխատելու սկզբնական շրջնում ստեղծելու ժամանակ երգի անունը պետք եր լիներ «Միսիս Ռուզեվելտ» (անգլ․՝ Mrs Roosevelt)։ Ենթադրաբար նկատի ունեին Էլեոնոր Ռուզվելտին, որը ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզեվելտի կինն էր և պայքարում էր կանանց և սևերի իրավունքների համար։ Պոլ Սայմոնը և Արտ Գարֆանկելը ստեղծել էին 2 երգ՝ «Punky's Dilemma» և «Overs», Մայկ Նիկոլս ռեժիսորի համար, որը այդ ժամանակ նկարահանում էր «Շրջանավարտ» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Դասթին Հոֆմանն էր։ Դրանից հետո, երբ երկու երգերն էլ մերժվել են, երաժիշտները նվագել են այն, ինչը հանդիսանում էր «Mrs. Robinson»-ի նախատիպը։ Երաժշտությունը դեռ լիարժեք տեքստ այդ ժամանակ չի ունեցել, իսկ անունը նրանք փոխել են ռեժիսորի համար։

Վերջնական տարբերակը գրվել է 1968 թվականին փետրվարի 2-ին Նյու Յորքում՝ Նիկոլսի ֆիլմի էկրան բարձրանալուց 3 ամիս հետո։

Քովեր տարբերակներ

Երգը դուր է եկել շատ անվանի երաժիշտների, և այն երգել են Ֆրենկ Սինատրան և Բոն Ջովին։

Երգի օգտագործումը ֆիլմերի մեջ

  • 1967 - «Շրջանավարտը»
  • 1993 - «Ուեյնի աշխարհը 2», The Lemonheads խմբի տարբերակը
  • 1994 - «Ֆորեսթ Գամփ»
  • 1996- «Մայր»
  • 1999 - «Ամերիկյան կարկանդակ»
  • 1999 - «Ուրիշ քույրը», The Lemonheads խմբի տարբերակը
  • 2001 - «Ամերիկյան կարկանդակ 2», The Lemonheads խմբի տարբերակը
  • 2005 - «Շշուկներ կան․․․»
  • 2008 - «Իմ մայրիկի նոր ընկերը», The Lemonheads խմբի տարբերակը
  • 2013 - «Ուոլ սթրիթի գայլը», The Lemonheads խմբի տարբերակը
  • 2015- «Դոպինգ», The Lemonheads խմբի տարբերակը
  • 2019 - «Մի անգամ Հոլիվուդում»

Հետաքրքիր փաստեր

  • «Coo-coo-ca-choo, Mrs. Robinson» տողը հղում է պարունակում The Beatles-ի «I Am the Walrus» երգից։
  • Վերջին հատվածում հիշատակվում է հայտնի բեյսբոլիստ Ջո Դի Մաջիոն[6]։ Տեքստում այս անձի հայտնվելը բավականին խորհրդավոր պատմություն է: Ըստ որոշ աղբյուրների՝ Դի Մաջիոյի մասին տողը գրվել է երգի վրա աշխատանքի հենց սկզբում։ Փոլ Սայմոնն այդպես էլ չի հասկացել, թե որտեղից և ինչու է այն հայտնվել, և այն չէր համապատասխանում երգին։ Բայց դա այնքան հետաքրքիր է թվացել, որ նրանք պահել են նրան: Սակայն ավելի ուշ Նյու Յորք Թայմսին տված հարցազրույցում Սայմոնը պատմել է, որ Ջո դի Մաջիոյին թողել է երգի մեջ, քանի որ "«բեյսբոլիստն իսկական հերոս էր այն ժամանակներում, երբ փոփ մշակույթը խեղաթյուրում է այն, թե ինչպես պետք է ընկալենք մեր հերոսներին»։ Ի դեպ, Սայմոնը բեյսբոլի բոլորովին այլ կուռք է ունեցել՝ Միկի Մանթլը։ Բայց նրա անունը չի համապատասխանել երգի չափին։

Չարթեր

Չարթ (1968)Հորիզոնական
 Նիդերլանդներ (Dutch Top 40)5
 Իռլանդիա (IRMA)5
 Նորվեգիա (VG-lista)8
 Իսպանիա (PROMUSICAE)7
 Շվեյցարիա (Schweizer Hitparade)6
 ԱՄՆ (Billboard Hot 100)1
 Միացյալ Թագավորություն (UK Singles Chart)4

Սերտիֆիկատներ

ՇրջանՍերտիֆիկատՎաճառք
 ԱՄՆ (RIAA)Ոսկեգույն1 000 000

The Lemonheads խմբի տարբերակը

Չարթ (1992)Հորիզոնական
 ԱՄՆ (Billboard Hot Modern Rock Tracks)8

Գրականություն

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ