Մետրո Բումին

ամերիկացի դերասան
(Վերահղված է Metro Boominից)

Լելանդ Թայլեր Ուեյն (անգլ.՝ Leland Tyler Wayne, սեպտեմբերի 16, 1993(1993-09-16), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ, որը առավել հայտնի է Մետրո Բումին (անգլ.՝ Metro Boomin) բեմական անվամբ։

Մետրո Բումին
Ի ծնե անունանգլ.՝ Leland Tyler Wayne
Նաև հայտնի է որպեսMetro Boomin
Ծնվել էսեպտեմբերի 16, 1993(1993-09-16) (30 տարեկան)
Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ և Թրեպ երաժշտություն
Մասնագիտություներաժշտական պրոդյուսեր, երաժշտական մենեջեր, դիջեյ, գործարար, ռեփեր, երգերի հեղինակ, երաժիշտ և կոմպոզիտոր
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլRepublic Records
ԿրթությունՄորհաուս քոլեջ և Parkway North High School?
Կայքboominatiworldwide.com
 Metro Boomin Վիքիպահեստում

Վաղ կյանք

Լելանդ Թայլեր Ուեյնը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 16-ին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում։ Սովորել է Փարկուեյ Նորթ դպրոցում։ Նա ընտանիքի հինգ երեխաներից ամենաավագն է[1]։

Կարիերա

Մետրո Բումինն 13 տարեկանից սկսել է բիթեր ստեղծել և դրանք տեղադրել համացանցում[1]։ Նա շատ հաճախ գնում էր Ատլանտա՝ համագործացկելու տարբեր արտիստների հետ, որոնց հետ ծանոթացել էր օնլայն։ Նա սկզբում համագործակցում էր Bricksquad լեյբլի ռեփեր Թեյ Դոնի հետ, իսկ այնուհետև նաև այդ լեյբլի ռեփերներ Գուչի Մենի և OJ Da Juiceman-ի հետ[1]։ Դպրոցն ավարտելուց հետո, նա վերջնական տեղափոխվել է Ատլանտա[2]։

Մետրո Բումինն հետագայում ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց ռեփեր Future-ի հետ իր համագործակցությունների շնորհիվ[1]։ Նա ստեղծել է բիթեր այնպիսի հիթային երգերի համար, որոնցից են՝ «Tuesday» (iLoveMakonnen), «Jumpman» (Դրեյք և Future), «Bad and Boujee» (Migos), «Bounce Back» (Բիգ Շոն), «Congratulations» (Փոստ Մալոն), «Tunnel Vision» (Կոդակ Բլեք), «Mask Off» (Future) և այլն[3]։ Նա տարբեր մրցանակաբաշխություններում բազմիցս ստացել է «Տարվա լավագույն պրոդյուսեր» մրցանակը[4][5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետրո Բումին» հոդվածին։