Marry Me | |
---|---|
Եվրատեսիլ 2013-ի երգ | |
Երկիր | Ֆինլանդիա |
Երգիչ(ներ) | Քրիստա Սիեգֆրիդս |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Քրիստինա Սերգֆրեդս, Էրիկ Նիհոլմ, Քրիստաֆոր Կարլսոն, Ջեսիկա Լանդսթրոմ |
Բառերի հեղինակ(ներ) | Քրիստինա Սերգֆրեդս, Էրիկ Նիհոլմ, Քրիստաֆոր Կարլսոն, Ջեսիկա Լանդսթրոմ |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 9 |
Կիսաեզրափակչի միավորներ | 64 |
Եզրափակչի արդյունք | 24 |
Եզրափակչի միավորներ | 13 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ När jag blundar (2012) |
Marry Me, ֆինլանդացի երգչուհի Քրիստա Սիեգֆրիդսի երգը, որով նա ներկայացրել է Ֆինլանդիան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում[1] ։ Երգի տեքստի և երաժշտության հեղինակներն են Քրիստինա Սերգֆրեդսը, Էրիկ Նյուհոլմը, Քրիստաֆոր Կարլսոնը և Ջեսիկա Լանդսթրոմը[2]։
Երգը մրցույթի եզրափակիչ փուլում զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը 13 միավորով։
Երգը դարձել է ազգային ընտրական փուլի հաղթող, որն անցկացվել է 2013 թվականի փետրվարի 9-ին Էսպոո քաղաքում[3][4]։
Ֆիննական 7 pääivää թերթում ենթադրվել է, որ «Marry Me» երգը գրագողություն է Popeda խմբի «Rokkikone» երգից[5]։
Չնայած այն հանգամանքին, որ երգի սյուժեն միանգամայն տրիվիալ է, և դրանում աղջիկը խնդրում է երիտասարդին խնդրել իր ձեռքը, The Independent թերթին տված հարցազրույցում երգչուհի Քրիստա Սիեգֆրիդսը հայտարարել է, որ նրա երգը կոչ է Ֆինլանդիային՝ հաստատել ամուսնությունների հավասարության մասին օրենքը, և որ ներկայացման պարային համարում նոր տարր է մտցվել՝ ավելացնելով երգչուհու և պարող աղջկա համբույրը[6][7]։
Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի փետրվարի 13-ին Քրիստա Սիեգֆրիդսի VEVO ալիքում՝ դառնալով այդ ալիքի առաջին տեսանյութը[8]։
Digital download[9] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Marry Me» | 3:02 | |||||||
2. | «Marry Me» (Eurovision Version) | 2:59 |
Հիթ-շքերթ (2013) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
![]() | 6 |
![]() | 6 |
![]() | 84 |
![]() | 29 |
![]() | 99 |
![]() | 50 |
![]() | 102 |