Lovefool (երգ, The Cardigans)

«Lovefool», շվեդական The Cardigans ռոք խմբի սինգլը նրանց First Band on the Moon երրորդ ստուդիական ալբոմից։ Այն թողարկվել է որպես լիդ-սինգլ 1996 թվականի սեպտեմբերի 14-ին։

«Lovefool»
The Cardigans-ի սինգլը
«First Band on the Moon» ալբոմից
Թողարկված14 սեպտեմբերի 1996
Ձայնագրված1995
Ժանրդիսկո-փոփ
Տևողություն3:21
ԼեյբլStockholm Records, Mercury Records
The Cardigans-ի սինգլների ժամանակագրություն
«Hey! Get Out of My Way»
(1995)
«Lovefool»
(1996)
«Been It»
(1996)

1997 թվականին վերահրատարակվելուց հետո սինգլը ձեռք է բերել միջազգային հաջողություն՝ հասնելով 2-րդ հորիզոնականին UK Singles Chart-ում։ Այն նաև հասել է Կանադայում 3-րդ հորիզոնականին և Billboard Hot 100 Airplay-ի 2-րդ հորիզոնականին։ Սինգլը գլխավորել է Official New Zealand Music Chart-ը և զբաղեցրել 11-րդ հորիզոնականը Ավստրալիայում՝ այդ երկրներում ստանալով ոսկե հավաստագիր։

Սինգլն ընդգրկվել է այնպիսի ֆիլմերի սաունդթրեքի մեջ, ինչպիսիք են «Ռոմեո + Ջուլիետ», «Դաժան խաղեր» և «Կույսերի տարածք»։

Ստեղծման պատմություն

Խմբի վոկալիստ Նինա Պերսոնը երգի տեքստը գրել է օդանավակայանում՝ ինքնաթիռին սպասելիս։ Ավելի ուշ նա ասել է, որ դա բավականին տխուր երգ է սիրո մասին[1]։ Պարսսոնը նաև հավելել է, որ ամենահզոր հիթերը սովորաբար գրվում են ամենահեշտ ձևով[2]։

Թողարկում

Սինգլը հիթ է դարձել Եվրոպայում՝ հասնելով 15-րդ հորիզոնականին շվեդական սինգլների չարթում և 21-րդ հորիզոնականին UK Singles Chart-ում 1996 թվականին իր առաջին թողարկումից հետո, ինչպես նաև 2-րդ տեղը 1997 թվականին վերահրատարակվելուց և «Ռոմեո + Ջուլիետ» ֆիլմում օգտագործվելուց հետո։ Այնուհետև այն հասել է միջազգային հաջողության՝ դառնալով թիվ մեկ հիթ Նոր Զելանդիայում։ Սինգլը հիթ է դարձել ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ Billboard Modern Rock Tracks հիթ-շքերթում հասել է 9-րդ հորիզոնականի, իսկ հետո Hot 100 Airplay հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականին։

Ըստ Պերսոնի՝ «Lovefool» առևտրային հաջողությունը իրեն հունից հանել է։ Նա բացատրել է հետևյալ կերպ․

Մենք մի տեսակ սնոբ էինք։ Մեզ համար նման հաջողությունը ինչ-որ պոպսային բան էր նշանակում, իսկ մենք ուզում էինք ռոք խումբ մնալ առաջին հերթին[1]։

Քննադատություն

Albumism կայքից Ջասթին Չեդվիկը հայտարարել է, որ «Lovefool»-ը ժամանակակից դարաշրջանի ամենապարզ փոփ-երգերից մեկն է՝ այն նկարագրելով որպես մաքուր, նրբագեղ մատուցված փոփ-կատարելություն[3]։ AllMusic-ից Ջոն Բուշն իր գրախոսականում գրել է, որ սինգլը տխուր լաց է անբաժան սիրո մասին[4]։ Music & Media ամսագիրն ասել է, որ դա The Cardigans խմբի ֆիրմային երգն է[5]։ Rolling Stone-ից Ջեյսոն Քոենը նշել է, որ երգում Պարսսոնի գործելաոճը իրականում խորացնում է նրա ռոմանտիկ զգացմունքները, երբ նա ուրախանում է ինքնակամ խաբված հիմարի իր կարգավիճակով[6]։ Սել Չինքվեմանին նշել է, որ «Lovefool»-ը The Cardigans-ին դարձրել է ԱՄՆ-ում մեկ հիթի խումբ[7]։

Spin ամսագրից Չարլզ Աարոնը սինգլն անվանել է լաունժ-երաժշտություն[8]։ The Stanford Daily թերթից Նիկ Միրովը նշել է, որ Պարսսոնը չափազանց ինքնավստահ է երգում կոտրված սրտով աղջկա համար[9]։ Star-News թերթից Հայմե Օլգինը սինգլն անվանել է կիտչային փոփ մարգարիտ։ Sunday Mirror թերթից Յան Հայլանդը հայտարարել է, որ դա 1997 թվականի լավագույն փոփ երգն է[10]։

Սինգլը զբաղեցրել է Pazz & Jop-ի 18-րդ հորիզոնականին 1996 թվականին և 19-րդ հորիզոնականը հաջորդ տարի[11][12]։ Slant ամսագիրը 40 համարի ներքո երգը ներառել է իր «1990-ականների լավագույն 100 սինգլների» ցանկում[13], իսկ Pitchfork Media-ը երգը 66 համարի ներքո տեղադրել է իր «1990-ականների լավագույն 200 երգերի» ցանկում[14]։ Treblezine-ը երգը 50 համարի ներքո ներառել է 2007 թվականին «90-ականների Թոփ-100 սինգլների» ցուցակում։ 2012 թվականին Porcys-ը երգը ներառել է 2 համարի ներքո իր «1990-1999 100 սինգլ» վարկանիշում[15]։

Տեսահոլովակ

Երգի հիման վրա նկարահանվել է երկու տեսահոլովակ։ Առաջինը, որը նախատեսված է Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի համար, շատ ավելի մռայլ է, որն արտացոլում է խմբի օրիգինալ ոճը՝ ըստ Նինա Պերսսոնի[16]։

Երկրորդը նկարահանվել է ռեժիսոր Ջեֆ Մուրի կողմից Նյու Յորքում[1]։ Դրանում պատկերված է մի տղամարդ, որը մոլորվել է կղզում և շշով ուղերձ է նետում ջուրը։ Նրա սիրելին պատկերված է ամբաստանյալների նստարանին նստած թերթ ընթերցելիս, տեսահոլովակի վերջում նա ստանում է ուղերձը և ժպտում։ Խումբը գտնվում է շշի մեջ, իսկ հետո տղամարդու կողմից ազատ է թողնվում կղզում։ Երգի մեջտեղում խումբը հարցազրույց է անցկացնում նաև մի քանի լրագրողներից հետ։

Երգացանկ

  1. «Lovefool»
  2. «Nasty Sunny Beam»
  3. «Iron Man» (First Try)

Re-issue 1

  1. «Lovefool» (radio edit)
  2. «Lovefool» (Tee’s Club Radio)
  3. «Lovefool» (Tee’s Frozen Sun Mix)
  4. «Lovefool» (Puck version)

Re-issue 2

  1. «Lovefool» (Radio edit)
  2. «Sick & Tired» (live)
  3. «Carnival» (live)
  4. «Rise & Shine» (live)

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1996)Ամենաբարձր
հորիզոնական
Եվրոպա (Eurochart Hot 100)[17]50
Suomen virallinen lista[18]5
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[19]10
IRMA[20]
Լեհաստան (Music & Media)[21]11
Sverigetopplistan[22]15
Scottish Singles Top 40[23]22
UK Singles Chart[24]21
Illegal chart entered Canadatopsingles|3Illegal chart entered Canadaadultcontemporary|12Illegal chart entered Canadarock|4Illegal chart entered Billboarddancesales|24
Հիթ-շքերթ (1997)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[25]11
Ö3 Austria Top 75[26]7
Ultratop Flanders[27]16
Ultratop Wallonia[28]30
Եվրոպա (Eurochart Hot 100)[29]7
SNEP[30]31
Media Control AG[31]6
Հունգարիա (Mahasz)[32]5
IRMA[20]
Dutch Top 40[33]24
Mega Single Top 100[34]21
RIANZ[35]1
Scottish Singles Top 40[36]1
Schweizer Hitparade[37]22
UK Singles Chart[38]2
Adult Contemporary (Billboard)[39]23
Adult Pop Songs (Billboard)[40]2
Alternative Songs (Billboard)[41]9
Hot Dance Club Songs (Billboard)[42]5
Pop Songs (Billboard)[43]1
Radio Songs (Billboard)[44]2
Rhythmic (Billboard)[45]18

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1996)Հորիզոնական
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[46]53
Շվեդիա (Sverigetopplistan)[47]60
Հիթ-շքերթ (1997)Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[48]52
Canada Top Singles (RPM)[49]31
Canada Adult Contemporary (RPM)[50]92
Canada Rock/Alternative (RPM)[51]47
Եվրոպա (Eurochart Hot 100)[52]59
Գերմանիա (Official German Charts)[53]33
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[54]36
UK Singles (OCC)[55]31

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ

Հիթ-շքերթՀորիզոնական
US Mainstream Top 40 (Billboard)[56]70

Հավաստագրեր

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[57]Gold35 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[58]Gold5000*
Մեծ Բրիտանիա (BPI)[59]Platinum600 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՖորմատ(ներ)Լեյբլ(ներ)Ծնթ.
Sweden1996CD
  • Stockholm
  • Trampolene
ԱՄՆօգոստոս 1996
  • College
  • modern rock
  • triple A radio
Mercury[60]
Մեծ Բրիտանիա9 սեպտեմբերի, 1996
  • 7-inch vinyl
  • CD
  • cassette
  • Stockholm
  • Trampolene
[61]
2 ապրիլի, 1997
  • CD
  • cassette
[62]

Քավերներ

  • New Found Glory խումբը ձայնագրել է երգի քավեր տարբերակն իր From the Screen to Your Stereo Part II ալբոմի համար։
  • Դերասանուհի և երգչուհի Լեյտոն Միստրը երգի իր տարբերակը կատարել է 2015 թվականի հունիսին «A. V. Undercover» սերիալի համար[63]։
  • Ճապոնացի փոփ երգչուհի Դրիմ Ամին նույնպես ձայնագրել է այդ երգի քավեր-տարբերակը[64]։
  • Postmodern Jukebox ջազային նախագիծը ձայնագրել է այդ երգի քավեր տարբերակը Ֆրենկ Սինատրայի և բիգ բենդի ոճով[65]։

Սեմփլներ

Երգիչ Ջասթին Բիբերը երգից փոխառել է կրկներգն իր «Love Me» սինգլի համար 2009 թվականին։

Twocolors-ի տարբերակ

«Lovefool»
Twocolors-ի սինգլը
Թողարկված7 մայիսի 2020
Ձայնագրված2020
Ժանրեվրոդենս
Տևողություն3:13
ԼեյբլVirgin Records
Twocolors-ի սինգլների ժամանակագրություն
«Overload»
(2016)
«Lovefool»
(2020)

Գերմանական Two colors էլեկտրոնային դուետը ձայնագրել է «Lovefool» երգի քավեր-տարբերակը 2020 թվականին[66]։ Այն հաջողություն է ունեցել Գերմանիայում և շատ եվրոպական երկրներում։ Քավեր գլխավորել է հիթ-շքերթներ Լեհաստանում և հասել է մեծ հաջողության հետխորհրդային երկրներում, հատկապես Ռուսաստանում։ Ամերիկացի երգչուհի Պիա Միայի մասնակցությամբ երգի տարբերակը թողարկվել է 2020 թվականի նոյեմբերի 12-ին[67]։

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Illegal chart entered CIS|1Illegal chart entered Russia|1Illegal chart entered Ukraine|1
Հիթ-շքերթ (2020)Ամենաբարձր
հորիզոնական
Ö3 Austria Top 75[68]10
Ultratip Wallonia[69]9
Suomen virallinen lista[70]10
SNEP[71]103
Media Control AG[72]11
Rádiós Top 40[73]13
Single Top 10[74]17
Stream Top 40[75]23
Լիտվա (AGATA)[76]53
Polish Airplay Top 20[77]1
Լեհաստան (Video Chart)[78]1
Սերբիա (Radiomonitor)[79]16
Սլովենիա (SloTop50)[80]5
IFPI[81]1
Schweizer Hitparade[82]16
US Hot Dance/Electronic Songs (Billboard)[83]17

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2020)Հորիզոնական
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[84]24
Չեխիա (Tophit)[85]7
Գերմանիա (Official German Charts)[86]28
Լեհաստան (ZPAV)[87]20
Russia Airplay (Tophit)[88]10
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[89]48
US Hot Dance/Electronic Songs (Billboard)[90]97
Հիթ-շքերթ (2021)Հորիզոնական
US Hot Dance/Electronic Songs (Billboard)[91]61

Հավաստագրեր

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Լեհաստան (ZPAV)[92]3× Platinum150 000*

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ