Loud

Loud, բարբադոսցի R&B-փոփ կատարող Ռիհաննայի հինգերորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2010 թվականի նոյեմբերի 12-ին։ Ալբոմի ձայնագրությունը Ռիհաննան սկսել է 2010 թվականի փետրվարին և ավարտել վեց ամիս անց՝ 2010 թվականի օգոստոսին։ «Loud» ալբոմի առաջին սինգլը «Only Girl (In the World)» երգն է, որը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին միայն թվային ներբեռնման համար։ Հետագայում թողարկվել են ևս վեց սինգլներ։ Ալբոմի սինգլներից երեքը՝ "Only Girl (In the World)", "What's My Name?" և "S&M", դարձել են միջազգային սինգլներ, ինչպես նաև գլխավորել են US Billboard Hot 100 հիթ-շքերթը։

Loud
Ռիհաննայի Ստուդիական ալբոմ
Թողարկված12 նոյեմբերի, 2010
Ձայնագրված2010 թվականի փետրվարից օգոստոս
ԺանրԴանս փոփ, R&B
Տևողություն46:38
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլDef Jam, SRP
ՊրոդյուսերՌոբին Ֆենտի (իսպ.), Անտոնիո "L.A." Ռեյդ (իսպ.), Կառլ Սթարքեն(իսպ-ի հետ համատեղ), Էվան Ռոդջերս(իսպ-ի հետ համատեղ), Ալեքս դա Քիդ, Veronika Bozeman, Էսթեր Դին, Կուկ Հարելլ, Mel & Mus, Polow da Don, Մեյքբա Ռիդդիկ, The Runners, Sham, Soundz, Stargate, Կ. "Տրիկի" Ստյուրատ, Sandy Vee
Ռիհաննայի ալբոմների ժամանակագրություն
Rated RLoudTalk That Talk
Սինգլներ Loud  ալբոմից
  1. «Only Girl (In the World)»
    Թողարկվել է՝ 10 սեպտեմբերի, 2010
  2. «What’s My Name?»
    Թողարկվել է՝ 26 հոկտեմբերի, 2010
  3. «Raining Men»
    Թողարկվել է՝ 7 դեկտեմբերի, 2010
  4. «S&M»
    Թողարկվել է՝ 21 հունվարի, 2011
  5. «Man Down»
    Թողարկվել է՝ 3 մայիսի, 2011
  6. «California King Bed»
    Թողարկվել է՝ 13 մայիսի, 2011
  7. «Cheers (Drink to That)»
    Թողարկվել է՝ 2 օգոստոսի, 2011

Ալբոմի մասին

2010 թվականի հունիսին Ռիհաննան ծրագրել է թողարկել իր հինգերորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմի վրա կատարվող աշխատանքներին մասնակցել են նաև երգիչներ, երգի հեղինակներ և պրոդյուսերներ Թայո Կրուզը[1], Ալեքս դա Քիդը, Շոն Գարթը, Ne-Yo-ն, Rico Love-ը, Timbaland-ը, Shontelle-ն, Դեյվիդ Գետտան և Drake-ը։ «Ես կկարոտեմ Rated R դարաշրջանը, բայց ոչինչ չի համեմատվի այն ալբոմի հետ, որը ես հենց նոր ստեղծեցի»,- ասել է Ռիհաննան՝ ավելացնելով․ «Ես հավատում եմ, որ Ձեզ հուսախաբ չեմ արել իմ երգով։ Դուք միշտ հավատացել եք ինձ, այնպես որ հիմա Դուք ունեք մի քանի նոր հիթային երգեր ինձնից։ Ես չեմ ցանկացել գնալ հետ և ռեմեյք անել Good Girl Gone Bad-ը։ Ես ցանկացել եմ անել քայլ առաջ իմ կերպարի զարգացման մեջ, և դա հիասքանչ է»։ 2010 թվականի սեպտեմբերի սկզբին Ռիաննան հայտարարել է, որ ալբոմը կկոչվի «Loud»:

«Ամեն ինչ կլինի բարձր, կդառնա խենթ, կմտնի ազարտի մեջ, որովհետև „Loud“-ը լի է հիթերով։ Ես միայն պատրաստվում են լինել ինքս ինձ հետ, որովհետև դա այն է, ինչը Դուք սիրում եք ամենից շատ, և ինչը ստիպում է ինձ ավելի լավ զգալ։ Լինել միայն նորմալ, ինձ համար նորմալը «Loud»-ն է։ Անամոթ, զվարճալի, կոկետ և էներգետիկ»։

Այն ժամանակ, երբ Ռիհաննան մասնակցում էր լսումների «Battleship» ֆիլմի համար, նա Entertainment Tonight-ին տված հարցազրույցում հայտարարել է․ «„Loud“ ալբոմի անվանումը որոշակիորեն արտացոլում է դրա հարաբերությունը, դա իսկապես անամոթ և կոկետ է, և դա գրավում է Ձեր ուշադրությունը, և հենց դրա համար էլ ես վայելում եմ այն։ Դա վերցնում է Ձեզ և տանում է հետաքրքիր շրջագայության»։

Երաժշտություն և տեքստ

Երգերը գրվել են Shontelle-ի, Էսթեր Դինի և Նիքի Մինաժի կողմից։ Stargate-ը ձայնագրել է առաջնային պարտիաներ սինթեզատորի համար, ակումբային բասեր և երգչախմբային պարտիաներ, որոնք մեծապես օգտագործված են «Only Girl (In the World)», «What's My Name?» և «S&M» երգերում։ «Cheers (Drink to That)» զգայուն, կիթառային խոր հնչյուններ ունեցող երգը նվիրված քաղաքի գիշերներին, և ընդմիջարկում է Ավրիլ Լավինի «I’m with You» երգով։ «California King Bed»-ը ակուստիկ բալլադ է։ «S&M»-ը «ամենաբարձր ձայնով» թրեքն է ալբոմում։ Ռիհաննան բնութագրել է «Raining Men»-ը՝ որպես «իսկապես զվարճալի երգ։ Ինչ-որ օրիգինալ բան։ Դա լրիվ uptempo է, բայց մասամբ հնարամիտ և զվարճալի»։ Ռիհաննան և Դրեյքը բնութագրել են «What’s My Name?»-ը՝ որպես «երիտասարդական» և «աշխույժ» երգ։

Սինգլներ

Ալբոմի առաջատար սինգլ «Only Girl (In the World)»-ը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին[2] միայն թվային ներբեռնման համար։ Երգը հայտնվել է ամերիկյան ռադիոյում 2010 թվականի սեպտեմբերի 21-ին։ Երգը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին, ինչպես նաև գլխավորել է Canadian Hot 100, Australian Aria Charts և Նոր Զելանդիայի հիթ-շքերթները։ «What’s My Name?»-ը թողարկվել է որպես ալբոմի երկրորդ սինգլ, և միանգամից երգի համար նկարահանվել է տեսահոլովակ։ 2010 թվականի հոկտեմբերի 21-ին Billboard-ը հայտնել է, որ Դրեյքի հետ տարբերակն զբաղեցրել է Hot R&B/Hip Hop Songs հիթ-շքերթի վաթսունյոթերորդ հորիզոնականը առաջին շաբաթվա ընթացքում։ Համաձայն Ռիհաննայի՝ նախատեսվել էր «S&M»-ը թողարկել որպես սինգլ «անսպասելի» տեսահոլովակով։ 2011 թվականի հունվարի 25-ին թողարկվել է «S&M» սինգլը։ Նաև Ռիհաննան պաշտոնապես հաստատել է թվիթերում, որ չորրորդ սինգլը կլինի «California King Bed»-ը։

Ալբոմի առևտրական հաջողությունները

Ալբոմն ԱՄՆ-ի Billboard 200 հիթ-շքերթում ընդգրկվել է 3-րդ հորիզոնականում. թողարկմանը հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել էր ալբոմի 207 հազար օրինակ[3]։ Ալբոմը ցույց է տվել Ռիհաննայի լավագույն վաճառքները առաջին շաբաթում ԱՄՆ-ում[3]։ Երկրորդ շաբաթում ալբոմը իջել է 6-րդ հորիզոնական՝ 141 հազար օրինակ վաճառքով[4]։ Երրորդ շաբաթում վաճառվել է ալբոմի 77 հազար օրինակ, և ալբոմը մնացել է հիթ-շքերթի թոփ-10-ում[5]։ Չորրորդ շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի 71 հազար օրինակ, իսկ հենց ալբոմը եղել է ամերիկյան հիթ-շքերթի 9-րդ հորիզոնականում[6]։ Հինգերորդ շաբաթում իջել է հիթ-շքերթում 11-րդ հորիզոնական, սակայն վաճառքները կազմել են 84 հազար օրինակ[7]։ Ալբոմի 111 հազար օրինակ վաճառվել է 6-րդ շաբաթվա ընթացքում, և այն զբաղեցրել է հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականը[8]։ Յոթերորդ շաբաթում ալբոմը նորից բարձրացավ հիթ-շքերթի 3-րդ հորիզոնական։ Մինչ 2011 թվականի հունվարի 16-ը ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի 813 հազար օրինակ[9]։

Loud-ը կանադական Canadian Albums Chart ալբոմային հիթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթվա ընթացքում գլխավորել է այն՝ ունենալով 27 հազար վաճառված օրինակ[10][11]։ «Loud»-ի վաճառքները Կանադայում կազմել են 80 հազար օրինակ, ինչի արդյունքում ալբոմն ստացել է պլատինե կարգավիճակ[12]։ 2011 թվականի հունվարի 5-ին Կանադայում ալբոմի վաճառված օրինակների քանակը գերազանցել է 130 հազարը[13]։ Ֆրանսիայում ալբոմը դեբյուտացվել է 3-րդ հորիզոնականում. վաճառվել էր ալբոմի 17 հազար 304 օրինակ[14]։ Ֆրանսիայում վաճառքի վեցերորդ շաբաթում սկավառակն ստացել է պլատինե կարգավիճակ, իսկ վաճառքը կազմել է 100 հազար օրինակ[15]։ Ավստրալիայում վաճառքի երկրորդ շաբաթվա ընթացքում ալբոմն ստացել է ոսկե կարգավիճակ՝ ունենալով ավելի քան 35 հազար վաճառված օրինակ[16]։ Իտալիայում ալբոմը հասել է ալբոմային հիթ-շքերթի 11-րդ հորիզոնական[17]։ Սկավառակը դարձել է Ռիհաննայի երրորդ ալբոմը, որ գլխավորել է շվեյցարական հիթ-շքերթը[18]։ Ալբոմը դեբյուտացվել է Գերմանիայի հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականում[19][20]։ Ալբոմն Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում նույնպես ընդգրկվել է երկրորդ հորիզոնականում[21][22]։ Մեծ Բրիտանիայում առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ալբոմի 91 հազար օրինակ։ Յոթերորդ շաբաթում ալբոմը հասել է առաջին հորիզոնականի Մեծ Բրիտանիայում՝ դառնալով երգչուհու երկրորդ ալբոմը, որը գլխավորել է հիթ-շքերթը։ Ալբոմը վաճառքով դարձել է 4-րդը Մեծ Բրիտանիայում 2010 թվականին[23]։ Մինչ 2011 թվականի հունվարի 7-ն ալբոմը երեք անգամ ճանաչվել է պլատինե Մեծ Բրիտանիայում, իսկ վաճառքները կազմել են 900 հազար օրինակ[24][25]։

Ռուսական հիթ-շքերթում ալբոմն ընդգրկվել է 9-րդ հորիզոնականում[26]։ Երկրորդ շաբաթում ալբոմը բարձրացել է հիթ-շքերթի 7-րդ հորիզոնական[27]։ Երրորդ շաբաթում ալբոմը հասել է հիթ-շքերթի 3-րդ հորիզոնական, որը եղել է նրա զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականն այդ հիթ-շքերթում[28]։ Չորրորդ շաբաթում ալբոմը մնացել է 3-րդ հորիզոնականում[29]։ Հինգերորդ շաբաթում ալբոմն իջել է հիթ-շքերթի 5-րդ հորիզոնական[30]։ 2010 թվականի վերջին շաբաթվա և 2011 թվականի առաջին շաբաթվա ընթացքում ալբոմն զբաղեցրել է հիթ-շքերթի 9-րդ հորիզոնականը, ինչպես նաև ստացել է ոսկե կարգավիճակ[31]։

Երգացանկ

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «S&M»  Mikkel S. Eriksen ·Tor Erik Hermansen ·Sandy Wilhelm ·Ester DeanStarGate ·Sandy Vee 4:04
2. «What's My Name?» (featuring Drake)Hermansen ·Eriksen ·Dean ·Traci Hale ·Aubrey GrahamStarGate 4:23
3. «Cheers (Drink to That)»  Andrew Harr ·Jermaine Jackson ·Stacey Barthe ·Laura Pergolizzi ·Corey Gibson ·Chris Ivery ·Lauren Christy ·Graham Edwards ·Avril Lavigne ·Scott SpockThe Runners 4:22
4. «Fading»  Jamal Jones ·DeanPolow da Don 3:20
5. «Only Girl (In the World)»  Crystal Johnson ·Eriksen ·Hermansen ·WilhelmStarGate ·Sandy Vee 3:55
6. «California King Bed»  Harr ·Jackson ·Priscilla Renea ·Alex DelicataThe Runners 4:12
7. «Man Down»  Shama Joseph ·Timothy Thomas ·Theron Thomas ·Shontelle LayneSham 4:27
8. «Raining Men» (featuring Նիքի Մինաժ)Melvin Hough II ·Rivelino Wouter ·Timothy Thomas ·Theron Thomas ·Onika MarajMel & Mus 3:45
9. «Complicated»  Christopher Stewart ·DeanC. «Tricky» Stewart ·Ester Dean 4:18
10. «Skin»  Kenneth Coby ·Ursula YancySoundz 5:04
11. «Love the Way You Lie (Part II)» (featuring Eminem)Alexander Grant ·Holly Hafferman ·Marshall MathersAlex da Kid 4:56
46:38

Հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2010)Հորիզոնական
Australian Albums Chart[35]3
Australian Urban Albums Chart[36]1
Austrian Albums Chart[37]3
Belgian Albums Chart (Flanders)[38]4
Belgian Albums Chart (Wallonia)[39]2
Canadian Albums Chart[40]1
Croatian International Album Chart[41]14
Czech Republic Albums Chart[42]12
Danish Albums Chart[43]18
European Top 100 Albums[44]1
Finnish Albums Chart[45]7
French Albums Chart[46]3
German Albums Chart[47]2
Greek Albums Chart[48]10
Hungarian Albums Chart[49]6
Irish Albums Chart[50]1
Italian Albums Chart[51]11
Mexican Albums Chart[52]17
Netherlands Albums Chart[53]6
New Zealand Albums Chart[54]4
Norwegian Albums Chart[55]8
Portuguese Albums Chart[56]11
Polish Albums Chart[57]4
Scottish Albums Chart[58]1
Spanish Albums Chart[59]6
Swedish Albums Chart[60]15
Swiss Albums Chart[61]1
UK Album Chart[62]2
UK Digital Album Chart[63]1
UK R&B Albums Chart[64]1
US Billboard 200[65]3
US R&B/Hip Hop Albums[66]1
Հիթ-շքերթ (2011)Հորիզոանական
Australian Albums Chart[35]2
Austrian Albums Chart[37]7
Belgian Albums Chart (Flanders)[38]3
Belgian Albums Chart (Wallonia)[39]14
Danish Albums Chart[43]2
French Albums Chart[46]7
Italian Albums Chart[51]20
Mexican Albums Chart[52]25
Norwegian Albums Chart[55]1
Spanish Albums Chart[59]6
Swedish Albums Chart[60]15
Swiss Albums Chart[61]2
Portuguese Albums Chart[56]10
UK Albums Chart[67]1
UK Digital Album Chart[68]1
UK R&B Albums Chart[69]1
US Billboard 200[70]3
US R&B/Hip Hop Albums[71]2
Հիթ-շքերթ (2012)Հորիզոնական
French Albums Chart[46]25
Swiss Albums Chart[61]84
UK Albums Chart[72]19
UK Digital Album Chart[73]25
UK R&B Albums Chart[74]3
US Billboard 200[75]93
US R&B/Hip Hop Albums[76]17

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2010)Հորիզոնական
French Albums Chart[77]33
French Digital Albums Chart[78]35
Hungarian Albums Chart[79]62
Irish Album Chart[80]5
The Netherlands Albums Chart[81]83
Poland Albums Chart[82]36
Swiss Albums Chart[83]21
UK Albums Chart[84]4
Հիթ-շքերթ (2011)Հորիզոնական
Australian Albums Chart[85]13
Austrian Albums Chart[86]33
Canadian Albums Chart[87]2
Danish Albums Chart[88]22
French Albums Chart[89]13
French Digital Albums Chart[90]6
German Albums Chart[91]32
Hungarian Albums Chart[92]37
Netherlands Albums Chart[93]31
Spanish Albums Chart[94]34
Swiss Albums Chart[95]6
UK Albums Chart[96]6
US Billboard 200[97]9
US Digital Albums[98]8
US Top R&B/Hip-Hop Albums[99]3

Հավաստագրեր

ԵրկիրՀավաստագրեր
Ավստրալիա2× պլատինե[100]
Ավստրիաոսկե[101]
Բելգիապլատինե[102]
Բրազիլիաոսկե[103]
Կանադա3× պլատինե[104]
Դանիապլատինե[105]
Եվրոպա3× պլատինե[106]
Ֆրանսիապլատինե[107]
ССАГПЗոսկե[108]
Գերմանիա3× ոսկե[109]
Հունգարիաոսկե[110]
Ինդոնեզիապլատինե[111]
Իտալիաոսկե[112]
Իռլանդիա5× պլատինե[113]
Ճապոնիաոսկե[114]
Նոր Զելանդիապլատինե[115]
Լեհաստան3× պլատինե[116]
Ռուսաստանոսկե[117]
Իսպանիաոսկե[94]
Շվեդիապլատինե[118]
Շվեյցարիա2× պլատինե[119]
Մեծ Բրիտանիա6× պլատինե[120]
ԱՄՆպլատինե[121]

Սինգլներ

ԱնվանումՏարեթիվԴիրքերը հիթ-շքերթներումՀավաստագրեր
AUS
[122]
AUT
[37]
CAN
[123][124]
FRA
[125]
GER
[126]
IRL
[127]
NZL
[128]
SWI
[18]
UK
[129]
US
[130]
«Only Girl (In the World)»20101112211211
  • AUS: 5× պլատինե[131]
  • GER: պլատինե[109]
  • SWI: 2× պլատինե[119]
  • UK: պլատինե[120]
  • US: 3× պլատինե[121]
«What’s My Name?»
(featuring Drake)
181351612331311
«Raining Men»
(featuring Nicki Minaj)
142[132]111[133]
«S&M»20111413232231
«California King Bed»442030811410837
«Man Down»63195459
«Cheers (Drink to That)»666416566157

Թողարկման ժամանակագրություն

ԵրկիրԱմսաթիվՖորմատՀրատարակությունԼեյբլ
Ավստրալիա[139]12 նոյեմբերի, 2010CD, CD+DVDStandard, deluxeUniversal Music
Գերմանիա[140]
Իռլանդիա[141]Digital downloadStandard
Նիդեռլանդներ[142]CD
Ֆրանսիա[143]15 նոյեմբերի, 2010CD, CD+DVDStandard, deluxe
Ռուսաստան[144]
Նոր Զելանդիա[145]
Պորտուգալիա[146]
Ֆիլիպիններ[147]MCA Music Phils.
Մեծ Բրիտանիա[148]CDStandardMercury Records
Մեքսիկա[149]16 ноября 2010Universal Music
ԱՄՆ[150]CD, CD+DVD, digital downloadStandard, deluxeDef Jam Recordings
ԱՄՆ[151]CD+DVDDeluxe (Couture edition)
Լեհաստան[152]19 նոյեմբերի, 2010CDStandardUniversal Music
Բրազիլիա[153]30 նոյեմբերի, 2010
Ինդոնեզիա[154]2 դեկտեմբերի, 2010
Ճապոնիա[155][156]19 հունվարի, 2011

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա