Last Friday Night (T.G.I.F.)

«Last Friday Night (T.G.I.F.)», ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Քեյթի Փերրիի երգը փոփ ռոք ժանրում։ Երգը գրել է Փերրին Dr. Luke-ի, Max Martin-ի, Bonnie McKee-ի մասնակցությամբ։ Երգի թողարկումը կայացել է 2011 թվականի հունիսի 6-ին, տեսահոլովակը թողարկվել է հունիսի 14-ին։ Երգը հասել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և 2011 թվականին գլխավորել է Canadian Hot 100 հիթ-շքերթը։ Թողարկվել է նաև երգի ալտերնատիվ տարբերակը Միսսի Էլլիոտտի մասնակցությամբ։

«Last Friday Night (T.G.I.F.)»
«Last Friday Night (T.G.I.F.)» սինգլի շապիկը (Քեթի Փերրի, 2011)
Քեթի Փերրիի սինգլը
«Teenage Dream» ալբոմից
Թողարկված6 հունիսի, 2011
ՖորմատCD սինգլ, թվային ներբեռնում
Ձայնագրված2010 в Conway Recording Studios и eightysevenfourteen studios, (Լոս Անջելես, Կալիֆոռնիա), Playback Recording Studios (Սանտա Բարբարա շրջան (Կալիֆոռնիա))
Ժանրփոփ, դանս փոփ
ԵրգահանՔեյթի Փերրի, Dr. Luke, Մաքս Մարտին և Բոնի ՄակՔի
Տևողություն3:50 (ալբոմային տարբերակ)
3:58 (ռեմիքս Միսի Էլիոթի մասնակցությամբ)
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերDr. Luke, Մաքս Մարտին
Քեթի Փերրիի սինգլների ժամանակագրություն
«E.T.»
(2011)
«Last Friday Night (T.G.I.F.)»
(2011)
«The One That Got Away»
(2011)

«T.G.I.F.» հապավումը նշանակում է «Thank God It’s Friday» (Փառք Աստծուն, ուրբաթ է)։

«Last Friday Night (T.G.I.F.)» երգի երաժշտական տեսահոլովակում Քեյթի Փերրիի նկարահանվել են մի շարք հայտնի անձինք, ինչպիսիք են Ռեբեկա Բլեկը, (հանրաճանաչ է դարձել 2011 թվականի մարտին «Friday» երգ և այդ երգի՝ վիրուսային դարձած տեսահոլովակի շնորհիվ), Քորի Ֆելդմանը, Դեբբի Գիբսոնը, Քեննի Ջիը, Hanson խումբը, Քևին Մաքհեյլը և Դարեն Քրիսը (հայտնի է դարձել «Երգչախումբ» հեռուստասերիալի շնորհիվ)։

Շապիկ

«Last Friday Night (T.G.I.F.)» սինգլի շապիկի ձևավորման համար օգտագործվել են տեսարաններ երաժշտական տեսահոլովակից, որոնք ցույց են տալիս Քեթիի կերպարը սկզբում և վերջում։ Նկարը ձևավորված է նեոնային գույներով 80-ականների ոճով[1]։

Քննադատների արձագանքը

Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ։ Allmusic կայքի գրախոսը ընդգրկել է երգը այդ ալբոմի լավագույն երգերի մեջ և ասել է, որ Փերրին նմանակում է երգչուհի Kesha-ին 'Last Friday Night (T.G.I.F.)'-ում[2]։ Now Magazine ամսագիրը գրել է, որ «Երգչուհին ոչ շուտ ասել է, թե «Last Friday Night (T.G.I.F.)»-ն «I Gotta Feeling» սինգլի իր տարբերակն է։ Ցոփ խնջույքից հետո համացանցում հայտնված նկարներին վերաբերող երգը հիշեցնում է Լեդի Գագայի «Just Dance» երգը, որում խոսվում է բանալիների և հեռախոսի կորցնելու մասին։ Երգը պահպանում է հավասարակշռություն Քեթիի արտաքին գրավչության և նրա հիմար, համեստ հրապույրի միջև»։ Երգը զբաղեցրել է 1-ն հորիզոնականը Billboard հիթ-շքերթի "2011 թվականի պոտենցիալ հիթերի" շարքում։ Երգը դարձել է առաջինը այդ ցանկում, որը ունեցել է առևտրային հաջողություններ[3]։

Վաճառք

Երգը վերադարձել է Billboard Hot 100 հիթ-շքերթ՝ զբաղեցնելով 67-րդ հորիզոնականը, սակայն օգոստոսի 10-ին բարձրացել է երկու հորիզոնականով։ Օգոստոսի 10-ին երգը վաճառվել է 1,881,000 օրինակով։ Այն դարձել է չորրորդ չարթփոփերը Billboard-ի Mainstream Top 40-ում «Teenage Dream» ալբոմի երգերի շարքում։ Դրա շնորհիվ ալբոմը ճանաչվել է միակը, որի 5 երգերը հասել են այդ հիթ-շքերթի գագաթնակետին։

Կանադայում երգը հասել է առաջին հորիզոնականի 2011 թվականի օգոստոսի 3-ին՝ դառնալով Փերրիի վեցերորդ #1 հիթը։ Մեծ Բրիտանիայում երգը հասել է գագաթնակետին 9 համարի ներքո։

2011 թվականի օգոստոսի 18-ին «Last Friday Night (T.G.I.F.)» երգըը դարձել է ալբոմի հինգերորդ սինգլը, որին հաջողվել է գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը։ Մինչ այդ պահը նման ալբոմ եղել է Մայքլ Ջեքսոնի Bad ալբոմը[4]։

Երգացանկ

  • Պրոմո CD սինգլ[5]
  1. «Last Friday Night (T.G.I.F.)» (ալբոմային տարբերակ) — 3:52
  2. «Last Friday Night (T.G.I.F.)» (գործիքային) — 3:48
  • Պրոմո CD սինգլ — ռեմիքսներ[5]
  1. «Last Friday Night (T.G.I.F.)» (Sidney Samson Dub) — 6:04
  2. «Last Friday Night (T.G.I.F.)» (Sidney Samson Club Mix) — 6:19
  3. «Last Friday Night (T.G.I.F.)» (Sidney Samson Extended Edit) — 4:12
  • Թվային ներբեռնում — ռեմիքս[6]
  1. «Last Friday Night (T.G.I.F.)» (Միսի Էլիոթի մասնակցությամբ) — 3:58

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Illegal chart entered CIS|24Illegal chart entered Russia|28Illegal chart entered Ukraine|12
Հիթ-շքերթ (2011)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[7]5
Ö3 Austria Top 75[8]7
Ultratop Flanders[9]22
Ultratop Wallonia[10]25
Canadian Hot 100[11]1
IFPI[12]1
Tracklisten[13]34
Euro Digital Songs (Billboard)[14]7
SNEP[15]22
Media Control AG[16]15
Rádiós Top 40[17]5
IRMA[18]
Իսրայել (Media Forest)[19]15
FIMI[20]9
Japan Hot 100[21]48
Լիբանան (OLT20)[22]3
Luxembourg Digital Song Sales (Billboard)[23]9
Mexico Airplay (Billboard)[24]2
Dutch Top 40[25]7
Mega Single Top 100[26]24
RIANZ[27]4
Polish Airplay Top 20[28]5
Romania (Romanian Top 100)[29]56
Scottish Singles Top 40[30]7
IFPI[31]1
South Korea International (Gaon)[32]7
PROMUSICAE[33]38
Sverigetopplistan[34]33
Schweizer Hitparade[35]20
UK Singles Chart[36]9
Billboard Hot 100[37]1
Adult Contemporary (Billboard)[38]17
Adult Pop Songs (Billboard)[39]1
US Bubbling Under R&B/Hip-Hop Songs (Billboard)[40]10
Hot Dance Club Songs (Billboard)[41]1
Dance/Mix Show Airplay (Billboard)[42]4
Pop Songs (Billboard)[43]1
Rhythmic (Billboard)[44]7
Վենեսուելա (Record Report) Pop/Rock[45]1

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2011)Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[46]31
Բելգիա (Ultratop 50 Flanders)[47]86
Կանադա (Canadian Hot 100)[48]12
Գերմանիա (Official German Charts)[49]88
Հունգարիա (Rádiós Top 40)[50]45
Նիդերլանդներ (Dutch Top 40)[51]34
Նիդերլանդներ (Single Top 100)[52]87
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[53]24
Ukraine Airplay (Tophit)[54]70
UK Singles (OCC)[55]45
US Billboard Hot 100[56]14
US Mainstream Top 40 (Billboard)[57]4
US Adult Top 40 (Billboard)[58]11
US Dance Club Songs (Billboard)[59]6
US Dance/Mix Show Airplay (Billboard)[60]48
US Rhythmic (Billboard)[61]30

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[62]5× Platinum350 000^
Կանադա (Music Canada)[63]4× Platinum320 000^
Դանիա (IFPI Denmark)[64]Gold15 000^
Գերմանիա (BVMI)[65]Gold150 000^
Իտալիա (FIMI)[66]Platinum30 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[67]Platinum15 000*
Շվեյցարիա (IFPI Switzerland)[68]Gold15 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[69]Platinum600 000^
ԱՄՆ (RIAA)[70]6× Platinum3,800,000[71]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ռադիոյի և ֆիզիկական թողարման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՖորմատԼեյբլ
ԱՄՆ6 հունիսի, 2011[72]Ռադիոկայաններ, Mainstream/Rhythmic ֆորմատներովCapitol Records
27 հունիսի, 2011[73]Ռադիոկայաններ, Hot/Modern/AC ֆորմատներով
8 օգոստոսի, 2011[6]Թվային ներբեռնում — ռեմիքս

Մրցանակներ

ԱմսաթիվԱնվանումՆոմինացիաԱրդյունք
2011MTV Video Music AwardsԼավագույն փոփ-տեսահոլովակԱռաջադրված
2012People's Choice AwardsԼավագույն երաժշտական տեսահոլովակՀաղթանակ

2011 թվականի սեպտեմբերի 7-ին VH1 հեռուստաալիքը ճանաչել է "Last Friday Night (T.G.I.F.)" երգը 2011 թվականի ամռան գլխավոր երգ՝ հիմնվելով 14 շաբաթվա ընթացքում երգի ու նրա տեսահոլովակի վաճառքների վիճակագրության, դիտումների և լսումների վերաբերյալ եղած տվյալների վրա (Billboard, iTunes, Last.fm, YouTube և VH1)[74]:

Ծանոթագրություններ