LVMH

LVMH (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​)[5], ֆրանսիական բազմազգ (մուլտինացիոնալ) ընկերություն, հոլդինգ, կոնգլոմերատ։ Արտադրում է ճոխության, շքեղության հայտանիշ համարվող ապրանքներ (նորաձև հագուստ, զարդեր, խմիչքներ, ժամացույցներ, օծանելիք...)՝ հանրահայտ առևտրային ապրանքանիշերով (Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Guerlain, Moët & Chandon, Hennessy, Chaumet, Ֆենդի, Մարկ Ջեյկոբս, Ստելլա ՄաքՔարթնի, Loewe, Loro Piana, Կենզո, Celine, Fenty, Princess Yachts, TAG Heuer, Bulgari և այլն)։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում[6]։ Ունի 77302 աշխատակից[7]։

LVMH
Изображение логотипа
Տեսակկոնգլոմերատ և կազմակերպություն
Անվանված է ի պատիվLouis Vuitton, Moët & Chandon? և Hennessy?
Հիմնադրված էհունիսի 3, 1987[1]
ՀիմնադիրAlain Chevalier? և Henry Racamier?
ՎայրHeadquarters of LVMH, Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենԱռնո Բեռնար
Արդյունաբերությունմանրածախ առևտուր և activities of head offices?[2]
Հասույթ86,2 մլրդ € (2023)[3]
Աշխատողների թիվ150 000 մարդ (2021)[4]
Մայր ընկերությունԴիոր և Marc Jacobs?
Դուստր ընկերություններZenith, Givenchy, TAG Heuer?, Veuve Clicquot?, Sephora?, Parfums Christian Dior?, Ֆենդի, Tiffany & Co., Moët & Chandon?, Maison Francis Kurkdjian?, Կենզո և Pucci?
Կայքlvmh.com(անգլ.)
ԲորսաMC
 Moët Hennessy Louis Vuitton Վիքիպահեստում

Ստեղծվել է 1987 թվականին՝ նորաձևության Louis Vuitton տան (հիմնադրվել է 1854 թ.) և Moët Hennessy ընկերության միաձուլման արդյունքում։ Վերջինս իր հերթին ստեղծվել է 1971 թվականին՝ շամպայնի արտադրությամբ հայտնի Moët & Chandon-ի (հիմնադրվել է 1743 թ.) և կոնյակ արտադրող Hennessy-ի (հիմնադրվել է 1765 թ.) միաձուլմամբ[8][9][10]։ 2021 թվականի տվյալներով LVMH-ն ընդհանուր առմամբ $329 միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող իր կորողություններով ճանաչվել է Եվրոպայի ամենամեծարժեք ընկերությունը[11]։ Վերահսկում է մոտավորապես 60 դուստր ձեռնարկությունների, որոնք ընդհանուր առմամբ գործածում են 75 հեղինակավոր բրենդ. դրանցից ամենահինը գինիների Château d'Yquem-ն է (սկսած 1593 թվականից)[12]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «LVMH» հոդվածին։