Koenigsegg

ընկերություն

Koenigsegg Automotive AB (կրճատ՝ Koenigsegg), շվեդական ընկերություն է, որն արտադրում է սպորտային բացառիկ մեքենաներ։ Հիմնադրվել է 1994[2] թվականին Քրիստիան Վոն Կոենիգսեգգի կողմից։ Koenigsegg Automotive AB ընկերությունը հիմնադրվել և գործում է Անգելհոլմում։

Koenigsegg Automotive AB
Koenigsegg Automotive
Ընդհանուր տվյալներ
Տեսակավտոմեքենա արտադրող և բիզնես ձեռնարկություն
ԵրկիրՇվեդիա
Արտադրության տարիներ1994[1] թվականից մինչ օրս
Դասսուպերմեքենա
Կայքkoenigsegg.com(անգլ.)
 Koenigsegg vehicles Վիքիպահեստում

Ընկերության նկարագիր

Koenigsegg Geneva Auto Show 2011

Koenigsegg Automotive AB-ն շվեդական սպորտային մեքենաներ արտադրող ընկերություն է։ Հիմնադրվել և գործում է Անգելհոլմում։ Ընկերությունը հիմնադրել է Քրիստիան Վոն Կյոնիգսեգը 1994 թվականին։ Բազմաթիվ տարիների հետազոտական աշխատանքներից և նախատիպերի փորձարկումներից հետո, 2002 թվականին թողարկվեց առաջին լեգալ մեքենան՝ Koenigsegg CCX-ը։ 2006 թվականին ընկերությունը սկսեց Koenigsegg CCX-ի արտադրությունը, որը օգտագործում էր հենց այդ մեքենայի համար նախագծված շարժիչ։ CCX-ը օրիանական է բազմաթիվ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն։ Բացի սպորտային մեքենաների արտադրությունից ու վաճառքից, ընկերությունը զբաղվում է նաև բնության համար անվնաս տարբեր տեխնոլոգիաների ստեղծմամբ։ Այդ ծրագրերը սկսվեցին CCXR ("Flower Power")-ի ստեղծմամբ, որը ուներ երկու տարբեր վառելիք օգտագործելու հնարավորություն։ Այդ նույն տեխնոլոգիան կիրառվեց նաև հետագա Agera R մեքենայում։ Koenigsegg-ը նաև զբաղվում է էլեկտրական և հիբրիդ տեխնոլոգիաների հետազոտմամբ։ 2009 թվականին Forbes ամսագրի կողմից Agera R-ը ճանաչվեց պատմության ընթացքում ստեղծված 10 ամենագեղեցիկ մեքենաներից մեկը[3]։

Պատմություն

Նախատիպեր ու արտադրություն

Koenigsegg CC8R

Նախնական մոդելը նախագծել էր հենց Քրիստիան Վոն Կյոնիգսեգը։ Հետագայում այդ գծագրերով Դեյվիդ Քրեֆորդը ստեղծեց 1։5 մասշտաբով մոդելը։ 1996 թվականին մասշտաբային մոդելի հիմքի վրա ստեղծվեց առաջին իրական չափերին համապատասխանող նախատիպը։ 1997 թվականին ընկերությունը տեղափոխվեց Անգելհոլմ՝ ավելի մեծ տարածք ձեռք բերելու նպատակով, սակայն 2003 թվականի փետրվարի 22-ին մեծ հրդեհի պատճառով ընկերությունը ստիպված եղավ կրկին տեղափոխվել։ Քանի որ նոր գործարանը տեղակայված էր օդանավակայանի մոտ, ընկերությունը հնարավորություն ունի փորձարկել բոլոր մեքենաները օդանավակայանի բազմաթիվ թռիչքուղիների վրա։ Ընկերության լոգոն նախագծվել է 1994 թվականին։

Saab-ը գնելու փորձը

Pylon Saab factory

2009 թվականի հունիսի 21-ին Koenigsegg Group-ը հայտարարեց Սաաբ ընկերությունը General Motors-ից գնելու նպատակի մասին։ Koenigsegg Group-ը նոյեմբերի 24-ին դադարեցրեց գնման մասին բանակցությունները։ Koenigsegg-ի հայտարարությունում ասվում է.«Մենք վեց ամիս պատրաստվեցինք այս գործարքին, սակայն մենք հարկադրված խոստովանում ենք, որ պատրաստ չենք SAAB-ը գնել »։ Ավելի վաղ հայտնի էր, որ SAAB-ի գնման մասին Koenigsegg-ը և General Motors կոնցեռնը համաձայնության կգան տարվա վերջում[4]։ Այդ ժամանակ նշվում էր, որ գործարքի արժեքը կկազմի 440 միլիոն դոլար, որը պետք է տրամադրեր Եվրոպական ներդրումային բանկը։ Բացի այդ, Koenigsegg-ի բաժնետերերը խոստանում էին 900 միլիոն դոլար ներդնել SAAB-ում, որը կծախսվեր նոր մոդելների ստեղծման համար։ Այս գործարքում Koenigsegg-ի գործընկերը պետք է դառնար չինական Beijing Automotive Industry Corp. (BAIC)-ը, որը նախատեսում էր գնել շվեդական ընկերության բաժնետոմսերի մի մասը[5]։

Մոդելները

Koenigsegg One-1 Auto China 2014-04-23

Ամբողջովին carbon fibre-ից պատրաստված առաջին արտադրության Koenigsegg CC-ը վերջապես ցուցադրվեց 2000 թվականին Փարիզի ավտոսալոնում։ 2002 թվականին Ժնևի ավտոսալոնում առաջին գնորդը ստացավ իր CC8S-ը։ 2004 թվականին նորից Ժնևի ավտոսալոնում ցուցադրվեց CCR–ը, որից ընդամենը 14 հատ պատրաստվեց։

Հետագայում՝ 2006 թվականին, ստեղծվեց CCX-ը, որի ստեղծման հիմնական նպատակը բազմաթիվ երկրների ճանապարհային երթևեկության օրենքներին համապատասխանող մեքենա ստեղծելն էր։

2007 թվականին ստեղծվեց CCXR մեքենան, որի մեջ օգտագործվում էր անցյալում ստեղծված երկու վառելիքներով աշխատելու տեխնոլոգիան։ CCXR-ը կարող է աշխատել ինչպես բենզինով, այնպես էլ էթանոլով և այդ երկու վառելանյութերի ցանկացած հարաբերության խառնուրդով։ Խառնուրդի հարաբերությունը կարող է ավելացնել և պակասեցնել շարժիչի հզորությունը, ինչպես նաև հեշտացնել շարժիչի հովացումը։

2009 թվականին CCXR-ի հիմքի վրա ստեղծվեց Trevita-ն, որը պատրաստված էր հատուկ նյութից։ Ստեղծվել է ընդամենը երեք Trevita, յուրաքանչյուրը՝ 1018 ձիաուժ հզորությամբ[6]։

2010 թվականի Ժնևի ավտոսալոնում ցուցադրվեց Agera մոդելը, որը ուներ սեփական արտադրության 5 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի շարժիչ, որի հզորությունն 910 ձիաուժ էր։

Koenigsegg Regera

Koenigsegg Regera
Koenigsegg Regera

Konegsegg Regera-ն սահմանափակ արտադրության հիբրիդ սպորտային մեքենա է։ Առաջին անգամ ցուցադրվել է 2015 թվականի Ժնևի ավտոսալոնում։ Թողարկվելու է ընդհանուր 80 օրինակ, որոնցից յուրաքանչյուրն արժի 1.9 միլիոն դոլար։ Մեքենայի ընդհանուր հզորությունը կարող է հասնել մինչև 1800 ձիաուժ, երբ էլեկտրական և ներքին այրման շարժիչների պտտման արագությունները համընկնում են։ Նշանավոր է, որ Regera-ն չունի փոխանցման տուփ, որին փոխարինում են 3 էլեկտրական շարժիչները, երկուսը հետևի ամեն կիասաառանցքին միացած, իսկ երրորդը՝ ներքին այրման շարժիչին։ Փոքր արագությունների ժամանակ էլեկտրական շարժիչները ապահովում են մեքենայի արագությունը (482 ձիաուժ կամ 360ԿՎ), իսկ ներքին այրման շարժիչը լիցքավորում է 9.27ԿՎ/Ժ և 620Վ լարումով լիթիումային մարտկոցը։ Ներքին այրման շարժիչին միացած էլեկտրական շարժիչի հզորությունը 215 ձիաուժ է կամ 160ԿՎ, գործում է որպես շարժիչ, գեներատոր և ստարտեր։ Regera-ն ունի 5 լիտր աշխատանքային ծավալով V8 կոնֆիգուրացիայի երկու տուրբոմղիչներով շարժիչ, որի հզորությունը 1100 ձիաուժ է կամ 820 ԿՎ։ Մեքենայի շարժիչը ուղիղ հիդրավլիկ միացումով միանում է հետևի անիվներին 50կմ/ժ-ից մեծ արագությունների ժամանակ, դարձնելով մեքենան 1500 ձիաուժ։ Միայն էլեկտրական շարժիչներով և մարտկոցներով գործելիս մեքենան կարող է անցնել 35Կմ։ Regera-ն կշռում է 1628կգ, 0-100կմ/ժ արագության հասնում է 2.8 վայրկյանում, 0-300կմ/Ժ արագության՝ 12.3 վայրկյանում, իսկ 0-400կմ/ժ արագության՝ 20 վայրկյանում, նույն ժամանակահատվածում Porsche 918-ը հասնում է 340Կմ/ժ արագության։

Մոդելների ցանկը

  • CC8S (2002–2004)
  • CCR (2004–2006)
  • CCX (2006-2010)
  • CCXR (2007-2010)
  • Trevita (2009-2010)
  • Agera (2010–2013)
  • Agera R (2011–ներկա)
  • Agera S (2013–ներկա)
  • One։1 (2014)
  • Regera (2015)

Ռեկորդները

Koenigsegg Agera R
Koenigsegg CCX engine Geneva Motorshow 2006

2005 թվականի փետրվարի 28-ին CCR-ը դարձավ աշխարհի ամենաարագ մեքենան՝ հասնելով 388.87 կմ/ժ արագության։ Մինչ այդ ամենաարագ մեքենան McLaren F1-ն էր։ Հետագայում՝ 2005 թվականին, CCR-ի արագությունը գերազանցեց Bugatti Veyron-ը ՝ հասնելով 408.47 կմ/ժ-ի։ Այս բոլոր մեքենաների արագությունների փորձարկումները տեղի են ունեցել Volkswagen Group-ի Ehra-Lessien 9 կմ-երկարությամբ վազքուղու վրա։

Երբ այն առաջին անգամ ներկայացվեց, CCXR-ը արտադրվող մեքենաների մեջ ուներ քաշի և հզորության լավագույն հարաբերությունը։ Քաշ/հզորություն հարաբերությունը 1.3 կգ/ձիաուժ էր։ 2008 թվականին գերմանական ամսագրերից մեկի անցկացրած փորձում CCX-ը դադարից հասավ 300 կմ/ժ-ի 29.2 վայրկյանում՝ հաստատելով նոր ռեկորդ։

Մրցանակները

  • Top Gear-մրցանակ 2010- Ագերան դարձավ տարվա Hypercar
  • Red Dot – մրցանակ լավագույն դիզայնի համար
  • Շվեդական ազգային դիզայնի մրցանակ
  • Entrepreneur of the Year Nomination –տարվա լավագույն ձեռներեց նոմինացիա
  • Powercar - 2007 և 2008 թվականների Գերմանիայի ամենաէկզոտիկ մեքենա մրցանակ
  • Nürburgring – արագության ռեկորդ
  • Top Gear - արագության ռեկորդ
  • Nardo - արագության ռեկորդ
  • Sport Auto - slalom ռեկորդ
  • Sport Auto - Hockenheimring արագության ռեկորդ
  • Sport Auto - 0–200 km/h արագության ռեկորդ
  • Sport Auto - 0–300 km/h արագության ռեկորդ
  • Sport Auto - 0-300-0 km/h արագության ռեկորդ

Մոդելային Շարք

ՄոդելըՏարեթիվը
Koenigsegg CCR2004
Koenigsegg CCX2006
Koenigsegg CCXR Edition2008
Koenigsegg Quant Concept2009
Koenigsegg CCXR Trevita2010
Koenigsegg Agera2011
Koenigsegg Agera R2012
Koenigsegg One-12014
Koenigsegg Regera2015

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Koenigsegg» հոդվածին։