JoWooD Entertainment

JoWooD Entertainment, ավստրալիական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ։ Հիմնադրվել է 1995 թվականին։ Ընկերությունը հայտնիություն է ձեռք բերել 1998 թվականին թողարկված Industry Giant խաղի շնորհիվ։ Տևական ժամանակ ընկերությունը համարվել է Արևմտյան Եվրոպայի առաջատարը։ 2011 թվականին ընկերությունը հայտարարեց սնանկացման մասին[1]։

JoWooD Entertainment
Տեսակբիզնես ձեռնարկություն և համակարգչային խաղերի հրատարակիչ
Հիմնադրված է1995
ՎայրRottenmann, Լիցեն, Շտիրիա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ24 մարդ (մարտ 2011)
Կայքjowood.com

Պատմություն

2003 թվականի օգոստոսի 14-ին մտավոր սեփականության աճուրդի ժամանակ JoWooD Productions ընկերությունը 90 հազար դոլարով գնեց Jacked բրենդը[2]։

2011 թվականի հունվարի 7-ին JoWood ընկերությունը հայտարարեց սնանկացման մասին և սկսեց վերակազմավորման գործընթացը[3], սակայն ներդրողների հետ չկարողանալով համաձայնության գալ, ընկերության ստիպված էր փակվել[4]։ 2011 թվականի հուլիսին JoWooD Entertainment-ի ակտիվները՝ այդ թվում նաև Quantic Lab-ը, գնվեց Nordic Games-ի կողմից, իսկ ընկերությունը պաշտոնապես փակվեց[5]։

Խաղերի ցանկ

  • Industry Giant (1998)
  • Industry Giant II (2002)
  • Industry Giant 2: 1980—2020
  • Industry Giant 2 Gold
  • Railroad Pioneer (2003)
  • Neighbours from Hell (2003)
  • Neighbours from Hell 2: On Vacation (2004)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ