I Feel You

«I Feel You» (հայ․՝ Ես զգում եմ քեզ), բրիտանական Depeche Mode խմբի երգը, խմբի Songs of Faith and Devotion ութերորդ ստուդիական ալբոմի առաջին սինգլը, 27-րդը խմբի սկավառակագրության մեջ։ Թողարկվել է 1993 թվականի փետրվարի 15-ին։ Երգը հասել է ութերորդ հորիզոնականին UK Singles Chart-ում, ինչպես նաև ամերիկյան Modern Rock Tracks և Hot Dance Music/Club Play հիթ-շքերթներում զբաղեցրել է համապատասխանաբար առաջին և երրորդ հորիզոնականները։ Դրանք խմբի սինգլների մեջ ամենաբարձր ցուցանիշներն են։

«I Feel You»
Depeche Modeսինգլը
«Songs of Faith and Devotion» ալբոմից
Թողարկված15 փետրվարի 1993[1]
Ֆորմատ7", 12", MC, CD
Ձայնագրված1992
Ժանրալտերնատիվ ռոք[2][3], էլեկտրոնիկ ռոք[4],
гранж[2]
Տևողություն4:35 (ալբոմային տարբերակ)
4:27 (Intro Edit)
ԼեյբլMute Records
ՊրոդյուսերԴեփեշ Մոդ
Depeche Mode-ի սինգլների ժամանակագրություն
«World in My Eyes»
(1990)
«I Feel You»
(1993)
«Walking in My Shoes»
(1993)
 I Feel You

Երաժշտական տեսահոլովակ

«I Feel You» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Անտոն Քորբեյնը[5]։ Տեսահոլովակի կինը բրիտանացի դերասանուհի Լիզեթ Էնթոնին է։ 1993 թվականի սեպտեմբերի 2-ին «I Feel You» տեսահոլովակը առաջադրվել է MTV Video Music Awards մրցանակի[6]։

Գոյություն ունի նաև երաժշտական տեսահոլովակ «One Caress»-ում, որը նկարահանել է ռեժիսոր Քևին Քերսլեյքը ԱՄՆ-ում Devotional Tour-ի հանգստյան օրերից մեկի ժամանակ։ Այդ պրոմո հոլովակը հետագայում թողարկվել Է The Videos 86>98 հավաքածուի վերաթողարկման բոնուսային սկավառակի վրա։ Նույնիսկ նախքան The Videos 86>98-ում ընդգրկվելը, «One Caress»-ի տեսահոլովակը հաճախ ցուցադրվել է MTV120 Minutes այլընտրանքային ռոքի տեսաբլոկում, ինչպես նաև Sky1 ալիքով։

Երգացանկ

7" Mute / Bong21
MC Mute / CBong21
# Անվանում Տևողություն
1. «I Feel You»   4:34
2. «One Caress»   3:30

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Illegal chart entered Canadatopsingles|31
Հիթ-շքերթ (1993)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[7]37
Ö3 Austria Top 75[8]7
Ultratop Flanders[9]21
Դանիա (IFPI)[10]2
Եվրոպա (Eurochart Hot 100)[11]2
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[12]1
SNEP[13]5
Media Control AG[14]4
Հունաստան (Pop + Rock)[15]1
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[16]18
IRMA[17]
Իտալիա (Musica e dischi)[18]3
Dutch Top 40[19]35
Mega Single Top 100[20]39
RIANZ[21]29
Պորըտուգալիա (AFP)[22]7
Իսպանիա (AFYVE)[23]1
Sverigetopplistan[24]2
Schweizer Hitparade[25]4
UK Singles Chart[26]8
Billboard Hot 100[27]37
Alternative Songs (Billboard)[28]1
US Hot Dance Club Play (Billboard)[29]3
US Hot Dance Music/Maxi-Singles Sales (Billboard)[29]4
US Pop Singles (Cash Box)[30]37

Տարեվերջյան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1993)Հորիզոնական
Եվրոպա (Eurochart Hot 100)[31]20
Գերմանիա (Official German Charts)[32]40

Հավաստագրեր

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
ԱՄՆ (RIAA)[33]Gold500 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Քավեր տարբերակներ

  • Իսպանական OBK խումբը քավեր-տարբերակ է ստեղծել՝ օգտագործելով «I Feel You» երգի տեքստը և «Personal Jesus»-ի երաժշտությունը։
  • Placebo-ն այդ երգի քավեր-տարբերակն ընդգրկել է իր «Sleeping with Ghosts» չորրորդ ստուդիական ալբոմի հատուկ հրատարակության բոնուսային սկավառակում։
  • «I Feel You»-ի քավեր-տարբերակն առկա է լեհական Vader դեթ-մետալ խմբի «Future of the Past» քավեր-տարբերակների հավաքածուում։ Երգի անվանումը կրճատվել է մինչև «I. F. Y», երգի տեքստը նույնպես փոփոխության է ենթարկվել։ Մինչ այդ, քավեր-տարբերակը (առանց երգի օրիգինալ անվանման փոփոխության) հայտնվել է որպես բոնուս-թրեք 1995 թվականի «De Profundis» ստուդիական ալբոմում։
  • Շվեյցարական Samael ինդաստրիալ-մետալ խումբը թողարկել է քավեր տարբերակն իր 2004 թվականի «On Earth» սինգլում[34]։
  • «I Feel You» երգի քավեր տարբերակը ներկայացված է որպես արգենտինական Catupecu Machu ռոք խմբի «Cuentos Decapitados» ալբոմի թաքնված թրեք։
  • Disciple -ը քավեր-տարբերակը ընդգրկել է իր Disciple ալբոմի հատուկ հրատարակության մեջ։
  • Apollo 440-ը ձայնագրել է երգի քավեր տարբերակը For the Masses ալբոմի համար։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ