ISO 9000

ISO 9000-ը որակի կառավարման միջազգային ստանդարտների «խումբ» է, որը ստեղծված է արտադրողներին հավաստացնելու, որ իրենց արտադրած ապրանքը համապատասխանում է սպառողների կարիքներին՝ միաժամանակ բավարարելով հաստատված կարգավորման պահանջներին[1][2] including the seven quality management principles upon which the family of standards is based.[2]։ Ստանդարտները հրատարակվում են ISO՝ International Organization for Standardization կողմից և հասանելի են Ազգային ստանդարտի մարմինների կողմից։ ISO 9000-ը զբաղվում է որակի կառավարման համակարգի հիմնախնդիրներով, ներառյալ որակի կառավարման 8 սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված են ընտանիքի ստանդարտները։

ISO 9000-ի պարտադիր գրանցումներ

  • Ղեկավարության կողմից վերլուծություն
  • Կրթվածություն, պատրաստվածություն, հմտություներ և փորձ
  • Արտադրական գործընթացների և թողարկվող արտադրանքի նկատմամբ պահանջների հաստատում
  • Արտադրանքի նկատմամբ պահանջների վերլուծության արդյունքներ և այդ վերլուծությունից բխող գործողություններ
  • Նախագծման և մշակման համար մուտքային տեղեկություններ
  • Նախագծման և մշակման վերլուծության արդյունքներ, ելքային գործողություններ
  • Նախագծի հաստատման և մշակման կամ այլ համապատասխան անհրաժեշտ վերլուծության արդյունքներ
  • Նախագծի և մշակման վավերացման /հաստատման արդյունքներ/, այլ անհրաժեշտ գործողություններ
  • կառավարման արդյունքները՝ նախագծերի և մշակումների փոփոխությունների մասիմ և ցանկացած այլ գործողություններ
  • Մատակարարների գնահատման արդյունքներ
  • Այնպիսի պրոցեսների հաստատում, որոնց արդյունքները հնարավոր չէ ստուգել շարունակական մոնիթորինգի կամ չափումների միջոցով
  • Այն արտադրանքի բնութագիրը, որին պետք է օպերատիվ հսկում
  • Սպառողի սեփականության կորուստ, վնաս կամ այլ անպետքություն, որը նրան հարկավոր չէ
  • Ստանդարտներ, որոնք օգտագործվում են չափիչ սարքավորումների ստուգման նպատակով, որոնց համար տեղական կամ միջազգային ստանդարտներ գոյություն չունեն
  • Նախկին չափումների արդյունքների հաստատում, եթե հայտնաբերում են չափող սարքավորումների անհամապատասխանություն անհրաժեշտ պահանջներին
  • Չափիչ սարքերի ստուգման արդյունքներ
  • Ներքին աուդիտի և հետևող գործողությունների արդյունքներ
  • Արտադրանքի որակի համապատասխանության մասին ինֆորմացիա
  • Արտադրանքի անհամապատասխանության մասին ինֆորմացիա և ցանկացած նախափեռնողական գործողություն՝ ներառյալ դրա մերժոման/արգելման թույլատվությունը
  • Ուղղիչ գործողությունների արդյունքներ
  • Կանխարգելող գործողությունների արդյունքները։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ISO 9000» հոդվածին։