IPhone 7/7 Plus

iPhone 7 և iPhone 7 Plus, Apple կորպորացիայի սմարթֆոններ են, որոնք օգտագործում են Apple A10 պրոցեսոր և iOS օպերացիոն համակարգ, որոնք ներկայացվել են 2016 թվականի սեպտեմբերի 7-ին։ Էկրանի անկյունագիծը և թույլտվությունը մնացել էր նույնը, ինչպես և հին մոդելները՝ iPhone 6S և iPhone 6S Plus։ Հեռախոսների հաստությունը - 7,1-7,3 մմ, չհաշված տեսախցիկի մոդուլը, որը մի քիչ անցնում է սահմանները (iPhone 7 Plus-ի երկու տեսախցիկների)։ Սմարթֆոնները օգտագործում են միայն Lightning պորտ, նրանք չունեն ավանդական 3,5 մմ-անոց minijack-ը ականջակալները միացնելու համար։ Հեռախոսները նաև ստացել են ջրից և փոշուց պաշտպանություն IP67 մակարդակով։

iPhone 7 և iPhone 7 Plus
ԿարգախոսApple
ԱրտադրողFoxconn
ՄատչելիiPhone
ՏեսախցիկiSight 12 ՄՓ
Օպերացիոն
համակարգ
iOS 10
ՑանցերGSM, CDMA2000, EV-DO, HSPA+, LTE, LTE Advanced
ՔաշiPhone 7՝ 138 գ
iPhone 7 Plus՝ 188 գ
ՆախորդiPhone 6S և iPhone 6S Plus
Սկզբնական գինiPhone 7՝
32 ԳԲ — 430 հազ. դրամ
128 ԳԲ — 498 հազ. դրամ
256 ԳԲ — 565 հազ. դրամ
iPhone 7 Plus՝
32 ԳԲ — 513 հազ. դրամ
128 ԳԲ — 580 հազ. դրամ
256 ԳԲ — 649 հազ. դրամ

Պատմություն

Apple-ը նոր սարքը ներկայացրեց Bill Graham Civic Auditorium-ում 2016 թվականի սեպտեմբերի 7-ին[1]։ Կազմակերպությունը որոշեց խախտել նախնական պատվիրման վիճակագրությունների հրապարակումը։ Apple կազմակերպությունը դա բացատրեց նման ինֆորմացիայի ոչ ակտուալ լինելը ինվեստորների և կազմակերպության հաճախորդների համար։ Վաճառքների մասին ինֆորմացիան առաջին հանգստյան օրերին որոշվում է ոչ թե իրական պահանջարկով այլ խանութները առաքման ծավալով[2]։

Բնութագիր

iPhone 6-ի(վերևից) և iPhone 7-ի(ներքևից) ներքևի մասերը։ iPhone 7-ը զրկվել է 3,5 մմ-անոց TRS անցքից։ Կենտրոնում երևում է Lightning անցքը։

iPhone 7 հեռախոսները արտաքինից շատ նման են iPhone 6S-ին, միայն տարբերվում են ներքևի մասի համաչափությամբ։ Սարքերը բացի 3 ավանդական գույներից՝ «Silver» (մոխրագույն), «Gold» (ոսկեգույն), «Rose Gold» (մանուշակագույն) ունեն նաև սև գույնի 2 տարբերակ՝ «Black» (անփայլ սև) և «Jet Black» (փայլուն սև)։ iPhone 7/Plus-ում կատարելագործված է «Home» ստեղնի մեխանիզմը, ի տարբերություն նախորդ մոդելներին այն զրկվեց հպման մեխանիզմից և դարձավ լիովին սենսորային և հպման ուժին զգայուն՝ տակտային պատասխանը հպման ժամանակ ապահովվում է հեռախոսի թրթռմամբ դա անվանում են «haptic feedback», որը իրականացված է Apple Taptic Engine-ի օգնությամբ[3]։ iPhone 6S-ից պահպանված է «3D Touch» համակարգը։ iPhone 7/Plus-ը նույնպես զրկվեց TRRS 3․5 մմ-անոց ականջակալներ միացնելու անցքից։ Արտադրողները առաջարկում են օգտագործել կամ ականջակալներ Lightning թվային անցքով, կամ օգտագործել Apple W1 պրոցեսորով անլար ականջակալներ, կամ ել օգտագործել Lightning-ից TRRS փոխադրիչ (ամենահասարակ 10 դոլարանոց փոխադրիչը համադրվում է հեռախոսի հետ, կան նաև փոխադրիչներ, որոնց միջոցով կարող եք հեռախոսը լիցքավորելով միաժամանակ երաժշտություն լսել)[4]։ iPhone 7-ը պաշտպանված է ջրից և փոշուց IP67 մակարդակով(օգտագործման ժամանակ պաշտպանության մակարդակը կարող է իջնել), ինչը համապատասխանում է(շահագործման պայմանները պահպանելուց կախված) լիովին փոշուց պաշտպանմամբ և մինչև 1 մետր կարճաժամանակ ջրասուզումից։ Այն անսարքությունների, որոնց պատճառը հեռախոսի մեջ ջուր մտնելն է ընկերությունը պատասխան չի տալիս[5]։ Apple A10 «Fusion» չիպով համակարգը բաղկացած է 4 պրոցեեսորային միջուկից, որոնցից երկուսը բարձր կատարողական են, իսկ մյուս երկուսը էներգախնայողական և 6-միջուկանոց գրաֆիկական պրոցեսորից։ Պրոցեսորը պատրաստված է TSMC ընկերության 16 FinFET տեխնիկական գործընթացով։ Պրոցեսորի հետ միկրո-հավաքածույի մեջ մտնում է 4 հիշողության չիպ՝ հավաքված InFO տեխնոլոգիայով։ iPhone 7-ի երկու մոդելները տարբերվում են՝ չափսով, էկրանի թույլտվությամբ և տեսախցիկների քանակով։ Ստանդարտ iPhone 7-ի մոդելը ունի 4․7 դյույմ անկյունագծով դիսփլեյ, 1334x750 փիքսել թույլտվությամբ, հեռախոսի չափսերն են՝ 138,3×67,1×7,1 մմ, քաշը 138 գրամ։ Մեծացրած iPhone 7 Plus մոդելը օգտագործում է 5․5 դյույմ անկյունագծով դիսփլեյ, 1080 փիքսել թույլտվությամբ, հեռախոսի չափսերն են՝ 158,2×77,9×7,3 մմ, քաշը 188 գրամ։ Երկու մոդելներում ել օգտագործվում է FaceTime HD առջևի տեսախցիկը նոր սենսորային 7 ՄեգաՓիքսելանոց անկյունագծով, իսկ հիմնական տեսախցիկը օգտագործում է iSight 12 ՄեգաՓիիքսել սենսորով։ iPhone 7 Plus-ում կա լրացուցիչ 12 ՄեգաՓիքսելանոց ֆոտոտելեօբյեկտիվով տեսախցիկ, որը ունի 2x օպտիկական մոտեցում[6][7][8]։ Հեռախոսները հագեցած են ներկառուցված ֆլեշ հիշողությամբ ընդհանուր ծավալով (բացի փայլուն-սև մոդելից), 128 կամ 256 ԳիգաԲայթ, ծավալի մի մասը զբաղված է օպերացիոն համակարգով և ներդրված առդիրներով։ Մարդկանցից կախված iPhone 7-ը և iPhone 7 Plus-ը կարող է համատեղ լինել, կամ չլինել CDMA ցանցերի հետ։ Առաջին դեպքում հեռախոսներում ներդրվում է կապի մոդուլ Qualcomm-ից, իսկ երկրորդ դեպքում Intel-ից[9]։ LTE, 3G и GSM ցանցերի դիապազոններում լայն աջակցումը առկա է բոլոր տարբերակներում։

Ծրագրային ապահովում

Երկու iPhone 7 մոդելների օպերացիոն համակարգը՝ iOS 10 է։

Մուտքը դեպի վաճառք

25 պետությունում վաճառքի սկիզբը պլանավորված էր 2016 թվականին սեպտեմբերի 16-ին։

Ծանոթագրություններ