ILY (ժեստ)

ILY, հապավում, որն ամերիկյան ժեստերի լեզվով նշանակում է I Love You («Ես սիրում եմ քեզ»)։

ILY ժեստը

Ժեստն առաջացել է խուլ աշակերտների շրջանում, որպեսզի մատների օգնությամբ կարողանան արտահայտել I, L, Y տառերի համարդրությամբ ժեստ (I Love You)[1]։ Սա ոչ ավանդական միջոց է դրական էմոցիաներից մինչև սիրո խոստովանությունը արտահայտելու համար։

Պատմություն

Ենթադրվում է, որ ժեստն առաջացել է 20-րդ դարի սկզբին, բայց ակտիվորեն սկսել է օգտագործվել 1970-ականների խուլ ու համրերի մանկավարժության մեջ։ Ժեստի տարածման մեջ զգալի ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները։

Ժեստը հաճախ օգտագործել են դերասան և կատակերգու Ռիչարդ Դուսոնը, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Ջիմի Սնուկան[2], 1995 թվականի «Միս Ամերիկա» մրցույթում առաջին խուլ հաղթող Հիզեր Ուայթսթունը[3], նախագահ Ջիմի Քարթերը, ինչպես նաև Բարակ Օբաման և Հիլարի Քլինթոնը (նախընտրական քարոզարշավի ժամանակ)[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ