HMS կամ` Նորին Մեծության նավ (անգլ.՝ Her Majesty's Ship կամ անգլ.՝ His Majesty's Ship), թագավորական ընտանիքին պատկանող նավերի անվանումներից առաջ տեղադրվող գլխատառեր, հապավում, կիրառվում է Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմի ինչպես նաև Շվեդիայի Ռազմածովային ուժերի նավերի վրա։ Հիմնականում, առանց թարգմանության է կիրառվում (հատկապես, երբ պահանջվում է ընդգծել նավի ազգային պատկանելությունը) կամ բաց է թողնվում։
2020 թվականին ռազմական պատրաստության վիճակում կլինի Բրիտանիայի խոշորագույն ավիակիրը` HMS Queen Elizabeth'։ 2014 հուլիսի 4-ին Եղիսաբեթ II թագուհին մասնակցելով նավի հավաքման մեկնարկի բացման արարողությանը նրան իր անունն է տվել։ 2017 թվականի սկզբին պլանավորվում է շահագործման հանձնել[1][2]։
Շվեդիայի նավատորմի (նախկինում Շվեդիայի Թագավորական ռազմածովային նավատորմ) բոլոր նավերն ունեն HMS (շվեդ.՝ Hans Majestäts Skepp կամ շվեդ.՝ Hennes Majestäts Skepp) պրեֆիքս։ Սա կիրառվում է ինչպես վերջրյա նավերի այնպես էլ սուզանավերի համար։
Շվեդիայի արտասահմանյան ռազմանավերի վրա երբեմն դրվում է HSwMS (շվեդ.՝ His Swedish Majesty's Ship, Նորին Շվեդական Մեծության նավ) նախդիրը` ԱնգլիականHMS-ի հետ շփոթելուց խուսափելու նպատակով[3]։
Բրիտանական թագավորական նավատորմի անվանումը սկզբնական շրջանում ամբողջությամբ է գրվել։ Առաջին կրճատ օգտագործումն արձանագրվել է 1789 թվականին «HMS Phoenix» (HMS Փյունիկ) վրա[4]։ Նախկինում կիրառվել է նաև HBMS (His կամ Her Britannic Majesty's Ship)։
Բրիտանական սուզանավերի համար նույն հապավումը կրում է այլ նշանակություն (անգլ.՝ Her/His Majesty's Submarine), Նորին Մեծության սուզանավ։
Բացառություն է արվում Նորին Մեծության զբոսանավ «Բրիտանիա» (անգլ.՝ HMY «Britannia»): Թագավորական նավատորմի մյուս բոլոր նավերը կոչվում են HM նավեր, թեև նախկինում երեք կայմանի առագաստանավերը և ոչ մեծ չափի նավերը տարբերակելու համար կոչում էին Նորին Մեծության Ֆրիգատ X (HM Frigate X) կամ Նորին Մեծության Շլյուպ Y (HM Sloop Y)։
![]() | Անգլիացիները, որոնք կրում էին HMS (Նորին Մեծության նավ) սկզբնատառերով գլխարկներ, իրենց ավելի խիստ էին պահում, թեև նրանք անփույթ տեսք ունեին, որով լիովին տարբերվում էին մեր նավաստիներից և որն ինձ համար տարօրինակ էր թվում[5]։ - Բենիամին Կավերին «Երկու կապիտան» | ![]() |
Պատմականորեն այնպես է ստացվել, որ HMS հապավումը կիրառություն է գտել Միացյալ Թագավորության գաղութների ռազմածովային նավատորմերում։ Այս պրակտիկան շարունակվում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 16 պետություններում, որոնք կազմում են այսպես կոչված Համագործակցության թագավորություն (անգլ.՝ Commonwealth realm պետություններ, որոնք Եղիսաբեթ II -ին ճանաչում են, որպես իրենց պետության գլուխ)։
The Royal Institution of Naval Architects.
![]() | Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել HMS կատեգորիայում։ |