H.E.R.

H.E.R. (անգլ.՝ Gabriella «Gabi» Wilson, հունիսի 27, 1997(1997-06-27)[1], Վալիեխո, Սոլանո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[3][4], ամերիկացի հիփ հոփ երգչուհի և հեղինակ-կատարող։ H.E.R.-ը նրա բեմական կեղծանունն է (հնչում է ինչպես անգլերեն «her» բառը), դա «Having Everything Revealed»-ից հապավումն է։ Գաբին մի քանի երաժշտական մրցանակների դափնեկիր և հավակնորդ է։ Դրանց մեջ են «Լավագույն ռիթմ ընդ բլյուզ կատարում» և «Լավագույն ալբոմ ռիթմ ընդ բլյուզ ոճում» համար Գրեմմի 2019 մրցանակները։ Նա նաև առաջադրված էր լավագույն նոր կատարող մրցանակի համար[5]։

H.E.R.
Նաև հայտնի է որպեսH.E.R.
Ծնվել էհունիսի 27, 1997(1997-06-27)[1] (27 տարեկան)
Վալիեխո, Սոլանո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերժամանակակից R&B
Մասնագիտություներգչուհի, ստուդիական երաժիշտ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Records
ԿրթությունAngelo Rodriguez High School?
Պարգևներ
Կայքher-official.com
 H.E.R. Վիքիպահեստում

Կենսագրություն

H.E.R. (իրական անունը՝ Գաբրիելլա «Գաբի» Ուիլսոն) ծնվել է 1997 թվականի հունիսի 27-ին։ Գաբրիելա Ուիլսոնը մեծացել է Սան Ֆրանցիսկո ծովածոցի շրջանում։ Նրա մայրը ֆիլիպինուհի է, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի։ Սկզբնապես հանդիսատեսին ներկայացել է որպես հրաշամանուկ՝ կատարելով Today Show-ում Ալիշա Քիզի երգը դաշնամուրի վրա[6]։ Դրանից հետո նա ելույթ է ունեցել «Radio Disney’s The Next BIG Thing» մրցույթում, երբ դեռ 12 տարեկան էր[7]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • H.E.R. (2019)
  • I Used to Know Her (2019)

Նվաճումներ

ԹվականՊարգևԿատեգորիաԱշխատանքԱրդյունքՀղում
2017Soul Train Music AwardsԼավագույն նոր արտիստինքըԱռաջադրված[8]
2018BET AwardsԼավագույն կին R&B արտիստԱռաջադրված[9]
Լավագույն նոր արտիստԱռաջադրված
Soul Train Music AwardsԼավագույն կին R&B արտիստԱռաջադրված[10]
Տարվա երգ«Every Kind of Way»Առաջադրված
Տարվա տեսահոլովակ«Avenue»Առաջադրված
Տարվա ալբոմ/միքսթեյփ«H.E.R.»Հաղթանակ
The Ashford And Simpson հեղինակների մրցանակ«Focus»Առաջադրված
«Best Part» (Դենիել Սեզարի հետ միասին)Առաջադրված
Լավագույն համագործակցում
2019Grammy AwardsՏարվա ալբոմH.E.R.Առաջադրված[11]
Լավագույն նոր արտիստինքըԱռաջադրված
Լավագույն R&B ելույթշ«Best Part» (Դենիել Սեզարի հետ միասին)Հաղթանակ
Լավագույն R&B երգ«Focus»Առաջադրված
Լավագույն R&B ալբոմ«Avenue»Հաղթանակ
iHeartRadio Music AwardsR&B արտիստ of the YearինքըԱռաջադրված[12]
Լավագույն նոր R&B արտիստԱռաջադրված
Billboard Music AwardsTop R&B արտիստԱռաջադրված
Top R&B կին արտիստԱռաջադրված
Top R&B ալբոմH.E.R.Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «H.E.R.» հոդվածին։