Google Drive

Google Drive, ֆայլային հոսթինգ, որը ստեղծվել և կիրառվում է Google ընկերության կողմից[2][3]։ Իր ֆունկցիաների մեջ են մտնում Համացանցում ֆայլերի պահպանումը, ընդհանուր թույլտվությունը և համատեղ խմբագրումը։ Google Drive-ի կազմի մեջ են մտնում Google Docs-ը, Sheets-ը և Slides-ը՝ տեքստային փաստաթղթերի, էլեկտրոնային աղյուսակների, տեսացուցադրությունների, գծագրերի, վեբ-շաբլոնների և այլ ֆայլերի հետ համատեղ աշխատանքի համար նախատեսված օֆիսային հավելվածների հավաքածուն։ Drive-ի հանրամատչելի փաստաթղթերը ինդեքսացվում են որոնման համակարգերի կողմից։

Google Drive
Изображение логотипа
Տեսակcloud storage?, ծրագիր, file-hosting service? և ինտերնետ ծառայություն
ՀեղինակGoogle Inc.
Նախագծումը՝Գուգլ
Գրված է՝Python
ԻնտեսֆեյսwxWidgets
ՕՀWindows, OS X, Android, iOS, Chrome OS
Առկա է68 լեզու
Լույս տեսավ՝ապրիլի 24, 2012[1]
Վերջին կայուն տարբերակ1.32.4066.7445
Կարդագող ֆայլերի ֆորմատGoogle Document Link File?
Արտոնագիրfreeware
Կայքgoogle.com/intl/ru/drive/
 Google Drive Վիքիպահեստում

Google Drive-ը ներկայացվել է 2012 թվականի ապրիլի 24-ին[2], իսկ 2014 թվականի հոկտեմբերին ուներ 240 միլիոն ամենամսյա ակտիվ օգտատեր։

Մասնագիտական տարբերակներ

Google Drive for Work

Google Drive for Work, Google Apps for Work-ի կազմի մեջ Drive-ի պրեմիում-տարբերակ, որը ներկայացվել է 2014 թվականի հունիսի 25-ին Google I/O աշխատաժողովի ժամանակ։ Այն ներառում է պահպանման համար նախատեսված անսահմանափակ տարածություն, աուդիտի և հաշվետվությունների ձևավորման ընդարձակ ֆունկցիաներ, նաև էլեկտրոնային հետաքննությունների համար նախատեսված տվյալների տրամադրման ծառայություններ։ Ծառայության լրացուցիչ կարգավորումներն ադմինիստրատորներին թույլ են տալիս ավելի լավ ղեկավարել օգտատիրոջ աշխատանքը Drive-ի հետ, օրինակ թույլ տալով առանձին աշխատակիցներին ԱՀ-ում տեղադրել սինխրոնիզացման կլիենտ։ Drive կարելի է ներբեռնել մինչև 5 ՏԲ չափսով ֆայլեր։ Եթե ընկերության մեջ հինգից պակաս օգտատեր, ապա յուրաքանչյուրին տրվում է 1 ՏԲ տարածություն։ Google Enterprise-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ կլիենտների բոլոր տվյալները կոդավորվում են Google-ի ծառայություններում բեռնելիս, պահպանելիս ու ներբեռնելիս։ Օգտատերերին տրամադրվում է շուրջօրյա օժանդակում և երաշխավորվում է 99,9% ժամանակի անխափան աշխատանք[4]։

Google Drive for Education

Google Drive for Education ծառայությունը մեկնարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ից։ Այն անվճար է Google Apps for Education-ի բոլոր բաժանորդների համար։ Օգտատերերին տրամադրվում է տվյալների պահպանման անսամանափակ տարածություն և մինչև 5 ՏԲ չափսով ֆայլերի բեռնման հնարավորություն[5]։

Docs, Sheets և Slides

Google Docs, Sheets և Slides, օֆիսային վեբ-հավելվածների անվճար փաթեթ, որը ինտեգրված է Google Drive-ի հետ։ Իր օգնությամբ կարելի է օնլայն ստեղծել և մշակել փաստաթղթերը և նրանց հետ այլ օգտատերերի հետ միաժամանակ աշխատել։ 2012 թվականի հոկտեմբերից այս անվանումները պաշտոնապես օգտագործվում են տեքստային պրոցեսորի, էլեկտրոնային աղյուսակների խմբագրիչի և տեսացուցադրիչների հետ աշխատելու համար նախատեսված հավելվածի համար։ Բոլոր երեք ծառայությունները մատչելի են վեբ-հավելվածների, օֆլայն-ռեժիմի աջակցությամբ Chrome-ի հավելվածների և Android-ի և iOS-ի համար բջջային հավելվածների համար, դրանք աշխատում են Microsoft Office-ի ֆորմատների հետ։ Բացի տվյալ խմբագրիչներից, փաթեթի մեջ են մտնում Google Forms-ը, Google Photos-ը և Google Sheets-ի բետա տարբերակը։ Forms-ը և Sheets-ը մատչելի են միայն վեբ-հավելվածների տեսքով, իսկ Photos-ը՝ նաև որպես Chrome-ի հավելված։ Google Docs-ը լիովին ինտեգրված է Google Drive-ի հետ, որի մեջ պահպանվում են խմբագրիչներում ստեղծվող բոլոր ֆայլերը։

Մինչ 2012 թվականի ապրիլ ամիսը, Google Drive-ի հայտնվելը, Google Docs-ը նույնպես եղել են օնլայն-պահեստ։ Այժմ Google Docs-ու բոլոր ստեղծվող ֆայլերը պահպանվում են Drive-ում, իսկ docs.google.com URL-ը վերահղվում է դեպի Google Drive: Այս առումով պահպանման տարածությունը 1 ԳԲ-ից դառել է 5[6]։

Google Docs-ը ստեղծված են եղել երկու ապրանքների հիման վրա՝ Writely-ի և Google Sheets-ի։ Writly-ն Upstartle ընկերության կողմից ստեղծված տեքստային պրոցեսոր է, որը թողարկվել է 2005 թվականի օգոստոսին[7]։ Google ընկերությունը նրան գնել է 2006 թվականի մարտի 9-ին[8]։ Google Sheets-ը մեկնարկվել է 2006 թվականի հունիսի 6-ից, երբ Google-ը ձեռք էր բերել 2Web Technologies-ը և ի սկզբանե առաջարկվել են փորձառական տարբերակի տեսքով[9]։ Ներկայացումների խմբագրիչը ավելացվել է 2007 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Tonic Systems-ի ձեռքբերումից հետո (2007 թվականի ապրիլի 17-ին)[10][11]։ Google Apps-ի բետա տարբերակը օգտատերերի մատչելի է դարձել 2007 թվականի փետրվարին, իսկ նույն տարվա սեպտեմբերին թողարկվել է վերջնական տարբերակը։

2012 թվականի հոկտեմբերին՝ Google Drive-ի մեկնարկից հետո, ծառայությունները պաշտոնապես անվանվել են Docs, Sheets և Slides[12]: 2014 թվականի ապրիլին բոլոր երեք ապրանքների համար ստեղծվել են առանձին բջջային հավելվածներ[13]։

2012 թվականի հունիսից Chrome OS-ը և Chrome սարքերը օժանդակում են օֆլայն-ռեժիմը։ Ի սկզբանե տվյալ ֆունկցիան մատչելի էր միայն Docs-ում[14]։ 2013 թվականի հունվարին այն հայտնվել է Slides-ում[15], իսկ դեկտեմբերին՝ Sheets-ում[16]։

Google Docs-ը պաշտոնապես աջակցվում է Firefox (երկու վերջին տարբերակները), Internet Explorer (9-րդ տարբերակից սկսած), Safari և Chrome դիտարկիչները, նաև Microsoft Windows, Apple OS X, Linux և Chrome OS օպերացիոն համակարգները[17]։

Պատմություն

2012 թվականի ապրիլի 24-ին ծառայությունը ներկայացվել է օգտատերերին[18]։

2012 թվականի մայիսի 18-ին ավտոմատացված թարգմանության հավելվածների մշակող PROMT ընկերությունը դիմել է իր տարբերանշանի գրանցման համար, որը նման էր եռագույն եռանկյան, ինչը և պայմանավորված էր Google Drive-ի տարբերանշանը PROMPT-ի տարբերանշանին նմանակելու հետ[19]։

Պահպանման տարածություն

Google Drive-ում տրվում է անվճար 15 ԳԲ տվյալների պահպանման տարածություն։ Եթե հատկացվող տարածությունը բավարար չէ կարելի է ձեռք բերել 100 ԳԲ-ից մինչև 30 ՏԲ լրացուցիչ տարածություն[18]։

2013 թվականի մայիսի 13-ին Google-ը հայտարարել է Gmail-ի, Google Drive-ի և Google+ Photos-ի լիմիտների միացման մասին։ Gmail-ի 10 ԳԲ-ի և Google Drive-ի ու Google Photos-ի 5 ԳԲ-ի տեղ օգտատերը միանգամից ստանում է 15 ԳԲ ամեն ինչի համար, այդ թվում նաև՝ Google Drive-ի[20]։

Կլիենտ

Ծառայության մեկնարկի ժամանակ կլիենտային ծրագրային ապահովումը մատչելի էր տվյալ հարթակների համար՝ Windows XP-յի, Windows Vista-յի, Windows 7-ի, Windows 8-ի, Windows 10-ի կամ Mac OS X Lion (10.7)-ի և Snow Leopard (10.6)-ի կառավարմամբ անձնական համակարգիչներ․ Android Eclair կամ ավելի նոր ՕՀ-ով (2.1-ից սկսած) սմարթֆոններ ու պլանշետներ․ iPhone-ներ և iPad-ներ (iOS 3-ով կամ ավելի նոր տարբերակներով)[21]։ Linux-ի օժանդակումը բացակայում է, բայց Google Docs-ի մենեջեր Թերեզա Վուն (Teresa Wu) հաստատել է, որ տվյալ ուղղությամբ վարվում են աշխատանքներ[22]։ Ամպային պահոցը կինտեգրացվի Chrome OS-ի հետ սկսած 20 տարբերակից։ Դրա մասին Wired ամսագրի հետ հարցազրույցի ժամանակ պատմել է Սանդար Պիչաին (Sundar Pichai)[23]։

  • Windows օպերացիոն համակարգի կլիենտը չի օժանդակում ֆայլերի հղումները և չի սինխրոնիզացնում հղում հանդիսացող թղթապանակների պարունակությունը։

Ֆայլերի աջակցվող ձևաչափեր

Google Drive viewer օժանդակում է հետևյալ ֆորմատի ֆայլեր[24]՝

  • Գրաֆիկական ֆայլեր (.JPEG, .PNG, .GIF, .TIFF, .BMP)
  • Վիդեոֆայլեր (WebM, .MPEG4, .MOV, .AVI, .MPEGPS, .WMV, .FLV)
  • Տեքստային ֆայլեր (.TXT)
  • Պիտակավորման/ կոդի ֆայլեր (.CSS, .HTML, .PHP, .C, .CPP, .H, .HPP, .JS, .JAVA )
  • Microsoft Word (.DOC և .DOCX)
  • Microsoft Excel (.XLS и .XLSX)
  • Microsoft PowerPoint (.PPT и .PPTX)
  • Adobe Portable Document Format (.PDF)
  • Apple Pages (.PAGES)
  • Adobe Illustrator (.AI)
  • Adobe Photoshop (.PSD)
  • Autodesk AutoCad (.DXF)
  • Scalable Vector Graphics (.SVG)
  • PostScript (.EPS, .PS)
  • Շրիֆտներ (.TTF, .OTF)
  • XPS (.XPS)
  • Արխիվներ (.ZIP և .RAR)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ