Folklore

«Folklore» (անգլ. թարգմանաբար՝ «Ֆոլկլոր»), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի ութերորդ ստուդիական ալբոմ։ Այն թողարկվել է 2020 թվականի հուլիսի 24-ին Republic Records լեյբլի միջոցով՝ Սվիֆթի յոթերորդ՝ «Lover» (2019) ստուդիական ալբոմի թողարկումից տասնմեկ ամիս անց։ Ալբոմը ձայնագրվել է մեկուսացման մեջ COVID-19 համավարակի ժամանակ՝ Աարոն Դեսների, նրա վաղեմի համահեղինակ Ջեք Անտոնոֆի և հենց Սվիֆթի պրոդյուսերությամբ։ «Folklore» ալբոմի մասին հայտարարվել է սոցցանցերում իր թողարկումից մի քանի ժամ առաջ։

Folklore
Թվային և սթրիմինգ ձևաչափերի համար շապիկ[1]
Թեյլոր Սվիֆթի ստուդիական ալբոմ
ԹողարկվածՀուլիսի 24, 2020 (2020-07-24)
Ձայնագրված2020
Ժանր
Տևողություն63:29
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլRepublic
Պրոդյուսեր
Մասնագիտական ակնարկ
Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
ԱղբյուրՎարկանիշ
Metacritic89/100[2]
Վերլուծություններ
ԱղբյուրՎարկանիշ
Consequence of SoundA–[3]
The Daily Telegraph5/5 stars[4]
Entertainment WeeklyA[5]
The Guardian5/5 stars[6]
The Sydney Morning Herald 5/5 stars
The Line of Best Fit9/10[7]
musicOMH5/5 stars[8]
NME4/5 stars[9]
Pitchfork8.0/10[10]
Rolling Stone4.5/5 stars[11]
Թեյլոր Սվիֆթի ալբոմների ժամանակագրություն
«Lover»
(2019)
«Folklore»
(2020)
«Evermore»
(2020)

Նախապատմություն և թողարկում

«Folklore» ալբոմը գրվել և ձայնագրվել է մեկուսացման մեջ COVID-19 համավարակի ժամանակ[12]։ Սվիֆթը «ներդրել է [իր] բոլոր քմահաճույքները, երազանքները, մտավախությունները և մտորումները» ալբոմի մեջ` համագործակցելով իր որոշ «երաժշտական հերոսների» հետ[13]։ Ապրիլի վերջին Սվիֆթը դիմել է ամերիկյան՝ The National ինդի ռոք խմբի կիթառահար Աարոն Դեսներին, որպեսզի վերջինս հեռակա կերպով երգեր գրի նրա համար։ Դեսներն աշխատել է Սվիֆթի հետ ալբոմի տասնվեց երգերից տասնմեկի վրա, մինչդեռ մնացած՝ 5 երգերը Սվիֆթը գրել է Ջեք Անտոնոֆի, Ուիլյամ Բոուերիի և Bon Iver-ի հետ[14]։ Դեսները նշել է, որ «կարծում էի, որ որոշ ժամանակ կպահանջվի երգելու գաղափարների համար» և «ոչ մի ակնկալիք չունեի այն մասին, թե ինչ կարող ենք անել հեռակա», բայց հաճելիորեն զարմացած էր, որ «երաժշտության փոխանակումից մի քանի ժամ անց իմ հեռախոսի վրա գալիս էր Թեյլորի՝ ամբողջությամբ գրված երգով ձայնային հաղորդագրությունը՝ մղումը երբեք չի դադարել»[15]։ Նա մեկնաբանել է. «Այդ երգերում կա շոշափելի մարդասիրություն, ջերմություն և զգացմունքներ, որոնք, հուսով եմ, դուք կսիրեք և որոնց շնորհիվ կհանգստանաք այնպես, ինչպես ես»[16]։

Ալբոմն անակնկալ թողարկում էր, որի մասին Սվիֆթը հայտարարել էր սոցիալական ցանցերում դրա թողարկումից մի քանի ժամ առաջ՝ 2020 թվականի հուլիսի 24-ի կեսգիշերին.[17][18][19][20][21]: Այն հաջորդել է երգչուհու յոթերորդ՝ «Lover» (2019) ստուդիական ալբոմին։ Դրա հետ մեկտեղ թողարկվել են նաև 8 սահմանափակ հրատարակությամբ դելյուքս CD-ներ և վինիլներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր շապիկ և լուսանկարների հավաքածուներ ունի[22]։

Երաժշտություն և տեքստ

«Folklore»-ը ինդի ֆոլք, էլեկրտո ֆոլք[23] և չեյմբեր փոփ[23] ալբոմ է էլեկտրոնիկայի տարրերով[21]՝ ի տարբերություն Սվիֆթի նախորդ թողարկումների, որոնք հիմնականում ժամանակակից փոփ ձայներ էին ներառում[23]։

Գովազդ

«Folklore»-ը Սվիֆթի առաջին ալբոմն է, որի թողարկման ժամանակ Սվիֆթը զերծ է մնացել ավանդական գովազդից՝ դրա փոխարեն անսպասելի թողարկելով այն, քանի որ «[նրա] ինտուիցիան ասում է [նրան], որ եթե դուք ինչ-որ բան եք սիրում, ապա պետք է ազատ արձակեք թողարկեք այն»[24]։ Սվիֆթն առաջին անգամ հայտարարել է ալբոմի մասին իր թվիթթերյան կայքէջում թվային թողարկումից 16 ժամ առաջ[25]։ «Cardigan» երգը թողարկվել է որպես սինգլ՝ pop և adult pop ռադիո ձևաչափերով, ուղեկցվելով երաժշտական տեսահոլովակով, որի ռեժիսորը Սվիֆթն է, իսկ պրոդյուսերը՝ Ջիլ Հարդինը[18][26][27]։

Երգացանկ

Իրավունքներն ադապտացվել են Pitchfork-ում[28]

«Folklore» ալբոմի երգացանկ
# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «The 1»  Դեսներ 3:30
2. «Cardigan»  Դեսներ 3:59
3. «The Last Great American Dynasty»  Դեսներ 3:51
4. «Exile» (Bon Iver-ի մասնակցությամբ)Դեսներ 4:45
5. «My Tears Ricochet»   4:15
6. «Mirrorball»  
  • Անտոնոֆ
  • Սվիֆթ
3:29
7. «Seven»  Դեսներ 3:28
8. «August»  
  • Անտոնոֆ
  • Սվիֆթ
4:21
9. «This Is Me Trying»  
  • Անտոնոֆ
  • Սվիֆթ
3:15
10. «Illicit Affairs»  
  • Անտոնոֆ
  • Սվիֆթ
3:10
11. «Invisible String»  Դեսներ 4:12
12. «Mad Woman»  Դեսներ 3:57
13. «Epiphany»  Դեսներ 4:49
14. «Betty»  
  • Դեսներ
  • Անտոնոֆ
  • Սվիֆթ
4:54
15. «Peace»  Դեսներ 3:54
16. «Hoax»  Դեսներ 3:40
63:29
Ֆիզիկական բոնուս թրեք
# Անվանում Տևողություն
17. «The Lakes»    

Նշումներ

  • Բոլոր երգերը ոճավորվել են փոքրատառով։

Չարթեր

«Folklore» ալբոմի ցուցանիշները չարթերում
Չարթ (2020)Բարձրագույն
դիրք
Australian Albums (ARIA)[29]1
Austrian Albums (Ö3 Austria)[30]2
Belgian Albums (Ultratop Flanders)[31]1
Belgian Albums (Ultratop Wallonia)[32]3
Canadian Albums (Billboard)[33]1
Czech Albums (ČNS IFPI)[34]1
Danish Albums (Hitlisten)[35]1
Dutch Albums (MegaCharts)[36]2
Estonian Albums (Eesti Ekspress)[37]1
Finnish Albums (Suomen virallinen lista)[38]1
French Albums (SNEP)[39]12
Icelandic Albums (Tónlist)[40]8
Italian Albums (FIMI)[41]8
Japan Hot Albums (Billboard Japan)[42]8
Lithuanian Albums (AGATA)[43]2
New Zealand Albums (RMNZ)[44]1
Norwegian Albums (VG-lista)[45]1
Scottish Albums (OCC)[46]2
Spanish Albums (PROMUSICAE)[47]2
Swedish Albums (Sverigetopplistan)[48]3
Swiss Albums (Schweizer Hitparade)[49]1
UK Albums (OCC)[50]1
US Billboard 200[51]1
US Alternative Albums (Billboard)[52]1

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Նոր Զելանդիա (RIANZ)[53]Gold7500^
Մեծ Բրիտանիա (BPI)[54]Silver60 000^
Ընդհանուր

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

«Folklore» ալբոմի թողարկման պատմություն
ՏարածաշրջանԱմսաթիվՁևաչափ(եր)Հրատարակություն(ներ)ԼեյբլԾան.
ՏարբերՀուլիսի 24, 2020Ստանդարտ[55]
Օգոստոսի 7, 2020
  • CD
  • կասետա
  • վինիլ
Դելյուքս[56]
ՃապոնիաCDՍտանդարտ[57]
CD+DVDՀատուկ հրատարակություն[58]

Ծանոթագրություններ