Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա

(Վերահղված է FIMIից)

Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա (FIMI) (իտալ.՝ Federazione Industria Musicale Italiana), իտալական կազմակերպություն, որը վերահսկում է երաժշտության ձայնագրման հետ կապված բոլոր ոլորտները։ Հիմնվել է 1992 թվականին, Associazione Fonografici Italiani (AFI) կազմակերպության կազմաքանդումից հետո։ 2011 թվականին FIMI-ը իրենից ներկայացնում է 2500 ընկերություններ, որոնք աշխատում են շոու-բիզնեսի ոլորտում։

Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիա
Изображение логотипа
Տեսակերաժշտական կազմակերպություն
Երկիր Իտալիա
Հիմնադրված1992
Գլխադասային գրասենյակՄիլան, Իտալիա
Կայքfimi.it(իտալ.)

FIMI հանդիսանում է Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի և Իտալական արդյունաբերողների միության (Confindustria) անդամ։ Կազմակերպության հիմնական նպատակն է իտալական երաժշտության ձայնագրության արդյունաբերության շահերի պաշտպանությունը։

Սկսած 1995 թվականից FIMI-ը նաև հրապարակում է իտալական պաշտոնական երաժշտական ալբոմների չարթեր, իսկ 1997 թվականից նաև սինգլների պաշտոնական չարթեր։ 2008 թվականի հունվարի 1-ից CD-սինգլների վաճառքների անկման հետ կապված, կազմակերպությունը փոխեց ֆիզիկական կրիչների վաճառքների չարթը ներբեռնվող երգերի չարթի, որը հիմնված էր ինտերնետից օրինական ներբեռնումների տվյալների վրա։

2010 թվականի հուլիսին կազմակերպության նախագահը դարձավ Էնցո Մացան։

Չարթեր

  • FIMI Albums Chart
  • FIMI Compilations Chart
  • FIMI Singles Chart
  • FIMI DVD Chart
  • Top Digital Download

Հավաստագրում

Ալբոմներ

Հավաստագրումմինչև 2004 դեկտեմբեր[1][2]մինչև 2007 դեկտեմբեր[2]մինչև 2010 օգոստոս[2]մինչև 2010 դեկտեմբերմինչև 2013 դեկտեմբեր[3]01.01.2014 սկսած[4]
Արծաթե20 000
Ոսկե50 00040 00035 00030 00030 00025 000
Պլատինե100 00080 00070 00060 00060 00050 000
Բազմապլատինե120 000
2 x Պլատինե160 000140 000120 000100 000
3 x Պլատինե180 000150 000
4 x Պլատինե240 000200 000
5 x Պլատինե300 000250 000
Ադամանդե400 000400 000350 000300 000600 000500 000

Սինգլներ

Սինգլները հավաստագրվում են 1999 թվականից սկսած[5]։

Հավաստագրումմինչև 2005 դեկտեմբեր[5][6]մինչև 2008 դեկտեմբեր[2]մինչև 2013 դեկտեմբեր[7]մինչև 04.02.2015[4]04.02.2015 սկսած[8]
Ոսկե25 00010 00015 00015 00025 000
Պլատինե50 00020 00030 00030 00050 000
Բազմապլատինե60 000
2 x Պլատինե60 000100 000
3 x Պլատինե90 000150 000
4 x Պլատինե120 000200 000
5 x Պլատինե150 000250 000
Ադամանդե300 000500 000

Համադրումներ

ՀավաստագրումՎաճառքներ
Պլատինե60 000
Բազմապլատինե120 000

Երաժշտական DVD-ներ

ՀավաստագրումՎաճառքներ[9]
Ոսկե15 000
Պլատինե30 000

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ