Et cetera

Et cetera (լատիներեն կարդացվում է՝ [էտ կետերա], անգլերեն՝ [էթ սէթըրա]), լատիներեն արտահայտություն է, թարգմանաբար նշանակում է` «և այդպես շարունակ»։ Կրճատ etc. կամ &c. ձևերով գործածվում է մի շարք եվրոպական լեզուներում[1], այն նույն իմաստով, ինչ հայերենի «և այլն» արտահայտությունը։

Հայերենում նույն իմաստն է արտահայտում նաև կախման կետեր (...) կետադրական նշանը։

Մի քանի այլ լեզուներում հանդիպող համարժեքներ

ալբաներեն`e të tjera (հպվ.` etj.)
գերմաներեն`etc. (միայն որպես հապավում) կամ "und so weiter" (հպվ.` usw.)
հունարեն`και τα λοιπά (հպվ.` κτλ.)
ռուսերեն`и так далее, и тому подобное (հպվ.` и т.д., и т.п.)
վրացերեն`და ასე შემდეგ (դա ասէ շեմդեբ, հպվ.` და ა.შ.)

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Et cetera» հոդվածին։